ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին». Ռուբեն Մելիքյան

Դիտել նաև
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«ՄԻՊ-ի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին»: Նա ոչ միայն իր գործառույթը վատ է կատարում՝ լռում է երբ պիտի խոսեր և խոսում է երբ պիտի լռեր, այլև ստվեր է նետում «օմբուդսմանի» գաղափարի վրա ինքնին՝ վերածելով այն ինչ-որ չինովնիկական պաշտոնի։ Մարդու իրավունքների պաշտպանն առաքելություն է, որը ենթադրում է որոշակի առաքինություններ։
Ու վախկոտությունն ու երեսպաշտությունը, ձևամոլությունն ու շատախոսությունն այդ առաքինությունների թվում չեն։ ԼՐԱՑՈւՄ. Ասածս ոչ մի կերպ չի վերաբերում ՄԻՊ աշխատակազմին։ Շատ-շատերն իրենց գործն անում են ոչ թե պարզապես լավ, այլ փայլուն»։