Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը
16
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Պատերազմ Արցախում
Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». ծաղկաբույծ Թրամփը գտնվում է շարունակվող հակամարտությանն աջակցող կողմերի ճնշման տակ․ Լավրով Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու․ Արա Պողոսյան Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան «Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին «ՀՀ-ում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011թ-ին». Գագիկ Սուրենյան

Ոստիկանական պատնեշով ժողովրդից «փախածները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է տեսնում վերջին օրերին Հայաստանի միջին վիճակագրական, այսպես ասած՝ ապաքաղաքականացված բնակիչը: Ի՞նչ են տեսնում հասարակական-քաղաքական ակտիվություն դրսևորող քաղաքացիները, և ի՞նչ ենք տեսնում բոլորս վերջին այս օրերին: Իսկ մենք բոլորս տեսնում ենք ոստիկանության, կներեք արտահայտության համար՝ հաստաբեստ շերտով պատսպարված, պարսպապատված պետական հաստատություններ: Կապ չունի՝ դա կառավարության շենքն է, ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի, Քննչական կոմիտեի, թե մեկ այլ պետական մարմնի: Ըստ որում, աչք է ծակում ոստիկանական շարքերի խտությունը. է՛լ ոստիկանության զորքեր, է՛լ մարզերից բերված ամբողջական ստորաբաժանումներ, միլպետով-բանով, ինչպես ասվում է, է՛լ հատուկ ջոկատայիններ, է՛լ կարմիր ու սև գլխարկավորներ, է՛լ վահաններով, է՛լ արցունքաբեր գազի բալոնիկներով, տուրիստական խոշոր ավտոբուսներով, էլ «Дети» գրությամբ «պազիկներով», չգիտես, թե էլ ինչերով բերված ոստիկաններ, ոստիկաններ, ոստիկաններ: Սա շատ բնութագրական պահ է:

«Թավիշի» լիարժեք սնանկացման ցուցիչը: Եվ ումի՞ց են պետական հաստատությունները այդպես լեղապատառ պաշտպանվում: Ինչո՞ւ են նրանք ոստիկանական մի քանի շարքով «պարսպապատվում»: Գաղտնիք չէ, իհարկե, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման աջակիցները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ինչպես երեկ, այնպես էլ՝ անցյալ շաբաթվա ընթացքում պարբերաբար հավաքվում էին այս կամ այն պետական հաստատության մոտ՝ որոշակի պահանջներ կամ հարցեր ունենալով տվյալ պետական (ընդգծում ենք՝ պետական) մարմինների ղեկավար-ներկայացուցիչներից: Դրանք անզեն, խաղաղ, օրինական և մարդկանց սահմանադրական իրավունքներից բխող հավաքներ են, միանգամայն արդարացված, հիմնավորված և կոնկրետ պահանջ-հարցադրումներով: Ըստ որում՝ ուղղված այն մարմիններին, որոնց գոյությունն ու աշխատանքը ապահովվում են մեր՝ հարկատուներիս վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատանքը, նկատենք:

Հա, բայց ի՞նչ են անում փաշինյանական իշխանությունը ներկայացնող և պետական կառույցների ղեկավարների դիրքերում հայտնվածները: Ժողովրդից պաշտպանվում, տարանջատվում են ոստիկանական մահակներով, վահաններով, շարքերով, կարմրասև «բերետներով»: Ու բոլոր դեպքերում նրանք, կարծես, ցանկանում են յուրովի ընդգծել հանրահայտ հեքիաթի թևավոր դարձած արտահայտությունը՝ «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս»: Բա մի՞թե դուք ոչինչ չունեք ասելու այն ժողովրդին, որի հարկերի ու կյանքի հաշվին ապրում եք ու գոյություն ունեք: Ձեր ասելիքը միայն հազարավոր ոստիկաններով շրջափակվե՞լն է, այսպես ասած՝ «թռնե՞լը»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն օրերս հարցազրույցներից մեկում նկատել էր, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այս օրերին, ըստ էության, մաշեցնում է իշխանության ռեսուրսը:

Ու դա արդեն չափազանց նկատելի է: Ինչ արժե թեկուզ այն խայտառակությունը, որով ԿԳՍՄՆ-ն դրսևորվեց Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի կապակցությամբ՝ մտացածին իրավիճակ ստեղծելով «ՏաԼույս» մանկական երգչախմբի ելույթը խոչընդոտելու նպատակով... Ինքնին հասկանալի է, որ պետական իշխանության մարմինների նման «թռնողական» ու անվայել վարքը պայմանավորված է իշխանության «առաջին դեմքի» գործելակերպով: Նիկոլ Փաշինյանն ինքը վաղուց ի վեր «մարդամեջ» է ելնում, երբ այդ «մարդամեջը», ներառյալ 4-5 տարեկան երեխան, մետաղորսիչներով ստուգված է, շրջապատված հազարավոր ոստիկաններով, ԱԱԾ տասնյակ ու տասնյակ «չնկատվող» աշխատակիցներով ու մի երկու-երեք տասնյակ էլ թիկնազորով: Ոստիկանական պատնեշները՝ չհաշված:

Չեք գտնի Փաշինյանի վերջին շրջանի որևէ «հանրային» նկար, որտեղ գոնե մի քանի թիկնապահ կադրում չի հայտնվում, եթե անգամ դա երեխաներին պաղպաղակ հյուրասիրելու բեմականացված դրվագ է: Ու դա այն անձնավորությունն է, որը, երբ նոր էր իշխանության եկել, իբր, հեծանիվ էր քշում (էլի՝ թիկնապահված, ի դեպ), իր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն, իբր, մետրոյով էին երթևեկում: Ի դեպ, Բագրատ Սրբազանն այնքան նշեց ժամանակին հեծանիվով շրջելու մասին, որ Փաշինյանը նախօրեին որոշեց ցույց տալ, թե՝ տեսեք, ինքը դեռ հեծանիվ է քշում: Ծիծաղելի էր, եթե ավելին չասվի: Հիմնականը. ժողովրդական ալիքի վրա, եթե չասենք՝ ժողովրդի ուսերի վրա իշխանության եկած Փաշինյանը, որ անգամ «հրապարակի ժողովրդով» երկիր կառավարելու մասին էր խոսում (կհիշեք), մի խոսքով՝ Փաշինյանը, որ սիրում-խոնարհվում-գրկում էր ժողովրդին, այսօր թե՛ ինքը, թե՛ իր իշխանության մյուս ներկայացուցիչները նույն այդ ժողովրդից անջրպետված, կտրված են ոստիկանական հաստաբեստ պարսպով:

Հանրային միջոցների հաշվին գործող, բայց բացառապես իշխանական միակողմանի քարոզչություն իրականացնող հեռուստաընկերությունը կարծես փաշինյանական իշխանության բարձրաստիճանների հոգեթերապիայի համար է աշխատում: Իսկ այդ բարձրաստիճաններն էլ ապրում են այդ «եթերային իրականության» մեջ, ինչը, մեծ հաշվով, ինքնախաբեություն է սոսկ: Իսկ երբ իրականությունը հազարավոր պահանջ ու հարց ունեցող հայ մարդկանց, ՀՀ քաղաքացիների տեսքով մոտենում է իրենց աշխատավայրերին, միանգամից ոստիկանական պարիսպ են շարում ու... չքանում: Լավ, ո՞ւմ է պետք նման իշխանությունը, ո՞ւմ են պետք նման պետական պաշտոնյաները, որ մեր հացն ուտում են, բայց մի կորեկի օգուտ էլ չեն տալիս: Սա՞ է «ժողովրդի իշխանությունը»: Սա՞ է այդքան չարչրկված լեգիտիմությունը: Լավ, բա 2018 թվին, երբ ոգևորված հրապարակներ ու փողոցներ էին ելել հազարավորները, դրա՞ համար էին ելել, դա՞ կամ սա՞ էին երազում: Ոչ, բնականաբար:

Եվ եթե դա է իշխանության պահվածքը, եթե որևէ իշխանություն ժողովրդին առաջարկելու ոչինչ չունի՝ բացի ոստիկանական մահակներից, սադրանքներից, վահաններից, արցունքաբեր գազից ու շղթաներից, ապա էլ ո՞ւմ է այն պետք: Որոշ «դրսի» ուժերին միայն, բայց ոչ երբեք Հայաստանին ու հայ ժողովրդին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan