Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում
14
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի ՔՊ-ում ահուսարսափի մեջ են «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Պատերազմ Արցախում
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանի զավթումն է. Արցախը նախերգանքն էր. Մետաքսե Հակոբյան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին կանցնի թոշակի Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» «16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան Առաջարկել են Աղազարյանին, որ «քցվեն» փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում ՔՊ-ում ահուսարսափի մեջ են Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է

Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն

Նախորդ տարի, դեկտեմբերի 28-ին Կառավարությունը N 2304-Ա որոշմամբ   Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  վարչական կառուցվածքում գործող Գիտատեխնիկական գրադարանի շենքերն օտարման են  հանվել։

Գիտատեխնիկական գրադարանը Հայաստանի խոշորագույն գրադարանն է և ունի շուրջ 22 մլն գիտատեխնիկական գրականություն, գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։

Մայիսի 2-ին, որպես չզեկուցվող հարց, ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը գրադարանը լուծարելու վերաբերյալ։ Աշխատակիցները նախօրոք այդ մասին տեղեկացված չեն եղել։

Այս հանգամանքն առաջացրել է Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցների զայրույթը, քանի որ գրադարանն իր տեսակի մեջ եզակի է և մեծ դերակատարում ունի երկրի տնտեսության, արդյունաբերության, արտադրական, գիտահետազոտական միավորների կայացման և զարգացման գործում։

168.am հետ զրույցում գրադարանի աշխատակիցները փաստեցին՝ գրադարաններն էլ են ստիպված մարտեր մղել, պայքարել իրենց գոյության ու լինելիության իրավունքի համար։

«Գրադարանի գոյությունն ինքնանպատակ չէ,  նրա առաքելությունն է՝ հավաքագրել, մշակել ու պահպանել կուտակած տեղեկատվական հարստությունը և սպասարկելով՝  ծառայեցնել ի նպաստ Հայաստանի գիտելիքահենք տնտեսության զարգացմանը։

Մենք մնացել ենք առանց ղեկավարի և միայնակ պայքարում ենք երկրի միակ գիտատեխնիկական գրադարանն անդառնալի կորստից փրկելու համար։ Նշանակված է ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որն  առնչություն չունի գրադարանի հետ։ Այս գոյամարտն իրականում պայքար չէ  գրադարանի համար, այն էլ՝ այն օրերին, երբ անվտանգային խնդիրներն այսքան առաջնային են, իսկ միջազգային աշխարհաքաղաքական զարգացումները հակասական ու մտահոգիչ են։ Սա պայքար է հանրապետության տնտեսության տեխնիկական վերազինման բաղկացուցիչ հանդիսացող  գիտատեխնիկական տեղեկատվության պաշարը փրկելու և, ինչո՞ւ չէ, ազգային, պետական և համամարդկային  արժեքների համար, արժեքներ, որոնց պահպանումն ու տարածումը և ամբողջականությունն ամրագրված են միջազգային և տեղական տարբեր նորմատիվ, իրավական  փաստաթղթերով»,- նշեցին աշխատակիցները։

Նրանք նաև արձանագրեցին՝ գրադարանային ֆոնդերի պահպանությունն ըստ Կառավարության 2023-2027 թթ. Ռազմավարության՝ առաջնային է, սակայն լուծարման որոշումը փաստում է հակառակը։

Գրադարանի աշխատակիցները վստահեցին, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին, նույնիսկ խնդրել են գրադարանի գործունեությունը շարունակել գրապահոցում, որտեղ պահպանվում են գիտատեխնիկական տարաբնույթ փաստաթղթեր, և դրանց տեղափոխությունն ու մասնատումն անտրամաբանական է, սակայն հարցը հանգուցալուծում չի ստացել։

Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող գրադարանի ճակատագիրը շարունակում է առկախված մնալ։ Աշխատակիցները պահանջում են և իրենց բարոյական պարտքն են համարում կասեցնել այս հակապետական և հակագիտական քայլը և թույլ չտալ գրադարանի լուծարումն ու տարրալուծումը, որը կբերի գրադարանի ոչնչացմանն ու կորստին, իսկ  հետևանքները կլինեն անդառնալի:

«Մենք հայտնվել ենք խաբվածի կարգավիճակում, քանզի պաշտոնապես գրավոր մեզ հավաստիացնում էին, որ կազմակերպության  և գրադարանի գրապահոցի համար շենք է փնտրվում, իսկ գրապահոցի փաստաթղթերի  տեղափոխումը  կիրականացվի հավուր պատշաճի  և անվնաս: Նույնիսկ,  ապրիլի վերջին Պետական գույքի կառավարման կոմիտեի գրության  մեջ նշված էր, որ շենքերը և հողամասը ներկայացված են օտարման, իսկ գույքի օտարման դեպքում  կքննարկվի կազմակերպությանն  այլ տարածք հատկացնելու հարցը»:

Գրադարանի փակումն ու ոչնչացումը փորձում են  ներկայացնել՝ որպես համակարգային բարեփոխումներ և բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործում։ Մինչդեռ  ՆՁԱԿ ՊՈԱԿ-ն իր հիմնական գործառույթների կատարման համար ֆինանսավորում չունենալով՝ չի ունեցել  համապատասխան մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ և  2009 թվականից մինչև օրս  ֆինանսավորվել է ՀՀ պետբյուջեից միայն «Գիտատեխնիկական գրադարանային ծառայություններ միջոցառման շրջանակում»,- նշեցին մեր զրուցակիցները:

Նրանք նաև փոխանցեցին, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարարի տեղակալ  Ռաֆայել Գևորգյանն ասել է, որ Գրադարանի ֆոնդի մի մասը նախատեսված է փոխանցել Ազգային գրադարանին, մի մասը՝ Մտավոր սեփականության գործակալությանը,  իսկ մնացած մեծ մասը՝ արխիվացնել։

Աշխատակիցները վստահեցնում են՝  դրա համար դեռևս չկա հատկացված ո՛չ շենք, ո՛չ հստակ որոշված փոխանցման մեխանիզմներ, քանի որ որևիցե մեկն այս հատուկ ֆոնդերի բնույթն ու ահռելի ծավալը չի պատկերացնում:

«Այս ամենն իրականում ենթադրում է գրադարանի ոչնչացում: Այստեղ փաստենք, որ Ազգային գրադարանի ֆոնդը, որին նախատեսված է միացնել Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերից ինչ որ հատված,  կազմում է մոտ 7 մլն։ Անգամ ողջ հանրապետության խոշոր գրադարանների փաստաթղթային ֆոնդերի հանրագումարը չի գերազանցում Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի չափը, որը կազմում է մոտ 22 մլն փաստաթուղթ:

Այս ամենի հետևանքով  գործազուրկի կարգավիճակում են հայտնվելու գրադարանի 72 աշխատակիցներ Երևանում և չորս մարզային մասնաճյուղերում, ինչը զանգվածային ազատում է։

Գիտատեխնիկական գրադարանի փաստաթղթային բացառիկ հարստության՝ արտոնագրեր, նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր, ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, պարբերական գիտական հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, էլեկտրոնային հրատարակություններ և ատենախոսությունների սեղմագրեր,  թափոնի վերածելը, ոչնչացնելը և փոշիացնելը կարող է որակվել ոչ միայն քաղաքակրթական ցեղասպանության և բարոյալքման քայլ, այլև քրեական հանցագործություն»,-  եզրափակեցին նրանք:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan