Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան
13
Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մոսկվայում Ալիևին անվանել են «օբիժեննիկ» և «պի***ռաս» Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել Բա էն 550 մլն դրամը կամ 1 մլն 300 հազար դոլարն ինչի՞ վրա եք ՄՍԽԵԼ (տեսանյութ) Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Կալիֆորնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք Ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ժամանակ 13 մարդ է անհետ կորել ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև (տեսանյութ) Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան Նիկոլ Փաշինյանին անգամ սեփական թիմում չեն հարգում. Էլեոնորա Մանանդյան Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու․ Արթուր Խաչիկյան Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող Նախկին պատգամավորի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել Հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն Նոր «Մասկի շոուներ» կլինեն Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան Նիկոլ Փաշինյանն ամեն օր մոտեցնում է պատերազմը․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ–ում 27-ամյա կալանավորին գտել են կախված Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում․ «Կարճ ասած»

Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման թափ հավաքելու հետ մեկտեղ ինտենսիվացել են թուրք-ադրբեջանական աջակցությունները Հայաստանի այս պահի իշխանություններին: Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական ու թուրքական շրջանակները Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը սատարող, աջակցող հայտարարություններ են շրջանառում: Կարելի է ասել, որ 2020-ի կապիտուլ յացիայից հետո դա պարբերական բնույթ է կրում: Ոչ պակաս բնութագրական է, որ, օրինակ՝ 2021-ի փետրվարին, երբ Հայաստանի ԶՈՒ գեներալիտետը պահանջեց կառավարության հրաժարականը, առաջինն ու կայծակնային արագությամբ արձագանքողը Թուրքիայն ղեկավարությունը եղավ՝ հայտարարելով, թե անթույլատրելի է Հայաստանում ռազմական հեղաշրջումը: Բայց այն, ինչ կատարվում ու դիտարկվում է վերջին շրջանում, իսկապես հատկանշական է և բնութագրական:

Փաստորեն, քպականներից ու իրենց մի քանի սատելիտներից և «ֆեյք»-ֆաբրիկաներից բացի, Նիկոլ Փաշինյանի երերացող իշխանությանն աջակցելու են նետվել ադրբեջանական ու թուրքական քարոզիչներն ու ոչ միայն քարոզիչները: Այդ հետաքրքրական հանգամանքները, բնականաբար, գրավել են փորձագետների ուշադրությունն ու աննկատ չեն մնացել: Այդ շարքից կարելի է առանձնացնել թուրքական, նաև ադրբեջանական քարոզչաքաղաքական դաշտերի անցուդարձին մասնագիտորեն հետևող թուրքագետ Վարուժան Գեղամյանի դիտարկումներն ու արձանագրումները: Մասնավորաբար, նա տեղեկացնում է, որ «Սրբազան պայքարի» մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս Փաշինյանին աջակցող հայտարարություններով:

Վարուժան Գեղամյանը ուշադրություն է հրավիրում բավականին խոսուն փաստի վրա. Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը նախօրեին իր հարցազրույցում ասել է. «Շատ անկեղծ լինեմ… Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»: Փորձագետը նշում է, որ այս օրերին Հայաստանում ծավալվող պայքարին դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են Փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։ «Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ իրենք ուշի ուշով հետևում են պայքարի ընթացքին»,գրում է Գեղամյանը:
Բայց հարցը միայն «առաջին շարքի» քարոզիչները չեն: Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ծավալվող ազգային ու համաժողովրդական պայքարը լրջորեն անհանգստացրել է թշնամի ու ցեղասպանական ոճրագործ Թուրքիայի ու հակահայությունը որպես պետական գաղափարախոսության հիմք կիրառող Ադրբեջանի ղեկավարներին: Ուղղակիորեն: Դրա ակներև վկայությունն է նրանց վերջին շրջանի մի քանի հայտարարությունները, որոնք ուղղակի աջակցություն են Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ է կատարվում: Մեծ հաշվով, թշնամին, արդեն անգամ առաջին դեմքերի մակարդակով, բացահայտորեն աջակցում է... Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանին, խրախուսում է նրան, գովաբանում: Սա ինքնին ցուցիչ է: Բայց ամենից կարևորը, կարծում ենք, այն է, որ այս օրերին ծավալվող «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու այդ շարժումով հարուցված ազգային ինքնագիտակցության ու ազգային արժանապատվության որոշակի զարթոնքը լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանին ու Թուրքիային: Թշնամին հասկացել ու տեսել է այն վտանգը, որ սպառնում է իրենց հանձնարարությունները կախգլուխ կատարող Փաշինյանի իշխանությանը: Սա՛ է հիմնականը:
Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ. Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությունն իրապես անհանգստացած է, որ կարող է զրկվել իրենց համար «ոսկե ձվեր ածող» իշխանությունից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի: Նրանք, բնականաբար, հասկանում են, որ Փաշինյանի թուրք-ադրբեջանական խոփը այս անգամ հայկական ապառաժի է առել ու կարող է, պատկերավոր ասած, կոտրվել:

Թշնամիները, հասկանալի է, չեն ցանկանում կորցնել այսպիսի նվերը Հայաստանում՝ ի դեմս իրենց պահանջները լուռումունջ կատարող Նիկոլ Փաշինյանի: Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան հետևողական կատարում նրանց ցանկությունները, արդեն այլ հարց է: Գլխավորը հիմա այն է, թե որքան շատ են Հայաստանի քաղաքացիները ցանկանում պետություն ունենալ, այլ ոչ թե վերածվել թուրք-ադրբեջանական քմահաճույքներն սպասարկողի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan