ՀԻՄԱ Պուտինը մեզ կյանք չի տալիս, էս Թրամպն էլ ա ալաբուլա երևում. Բախտ բաժանողի ինչն եմ ասել ...
387-ին Պարսկաստանն ու Հռոմն էին մեղավոր` գլխավոր մեղավորը Շապուհն էր
451թ Պարսկաստանն էր մեղավոր` սրիկա Հազկերտը
590-ականներին` սրիկա պարսիկ Խոսրովը
632-ին Իրակլին եկավ թուղթը ստորագրել տվեց
Հետո արաբներն էին մեղավոր, հետո բյուզանդացիք, մոնղոլները, սելջուկները, թուրքերը, բոլշևիկները, Ստալինը, Բերիան, Միկոյանը, Գորբաչովը...
...........
ՀԻՄԱ Պուտինը մեզ կյանք չի տալիս, էս Թրամպն էլ ա ալաբուլա երևում:
Մենակ Վիլսոնն էր կարգին տղա, էն էլ բանի տեղ չդրեցին ...
Բախտ բաժանողի ինչն եմ ասել ...
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից