Պետք է ելնենք նրանից, որ մենք պատերազմում պարտվել ենք. սրանից չես կարող փախնել (տեսանյութ) Փաշինյանն ու ԱՄՆ-ը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար (տեսանյութ) Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից
18
Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը Լոնդոն է մեկնել նաև Իլհամ Ալիևը Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ Երկիրը թողել են անտեր. Փաշինյանը, ծանր աշխատանքից հետո, մեկնել է արձակուրդ. «Հրապարակ» Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում «Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել․ ո՞վ է վճարել նրանց համար ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել մարդկանց հոշոտող ոստիկանությանը Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Նախորդ զիջումները փորձաշրջան էին, զիջումները նոր են սկսում․ «Կարճ ասած» (տեսանյութ) Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Քանի որ Փաշինյանը դավաճանություն է արել, ուստի ցանկացած իր դեմ հանդես եկողին ողջունում եմ Քաղաքային իշխանությունը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել ՌԴ 95 զինծառայող վերադարձել է ուկրաինական գերությունից Իշխանությունը փուռն է տալիս իրեն ծառայություն մատուցածներին. Երվանդ Վարոսյան (տեսանյութ) Պետք է ելնենք նրանից, որ մենք պատերազմում պարտվել ենք. սրանից չես կարող փախնել (տեսանյութ) Փաշինյանն ու ԱՄՆ-ը պատրաստում են նոր «կապիտուլյացիոն հոկտեմբերի 6», բայց արդեն Հայաստանի համար (տեսանյութ) Տոյվո Կլաարը թողնում է պաշտոնը, հայտնի է նրան փոխարինողը ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են 18+․ TikTok-ի օգտատերերը Փաշինյանի էջում նոր տեսանյութի տակ հայհոյանքներ են «ձոնում». Տեսանյութ Երկուսի համար էլ իրենց աթոռն ու պաշտոնն ավելի կարևոր են իրենց հայրենիքի ճակատագրից․ քաղաքագե Արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով. մանրամասներ Փաշինյանը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ․ ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից Լոնդոն է մեկնել նաև Իլհամ Ալիևը Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր Արձագանքելով Զարիֆի գրքում նշված հանգամանքներին Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ 2022թ.֊ի մայիս ամսին փլուզվեց ու արդեն 2 տարի է այս ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր Շիրակի փողոցում կտրել են ջուրը և ծառերն արդեն չորացման շեմին են (տեսանյութ) Ոչ ռուսական «սապոգից» են ազատվել, ոչ էլ շրջադարձ են կատարել դեպի Եվրոպա. Գևորգ Ղուկասյան (տեսանյութ) ԱԺ աշխատակազմի ծառայողները այս ամիս 2-րդ անգամ են պարգևատրվում Երկիրը թողել են անտեր. Փաշինյանը, ծանր աշխատանքից հետո, մեկնել է արձակուրդ. «Հրապարակ» Միլլերի ասածը ՀՀ-ին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է․ Բորիս Մուրազի Ինչու է «Կիպրական ավիաուղիները» հեռացել հայկական ավիաշուկայից Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում ԱՄՆ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տրամադրել․ Ստեփան Դանիելյան Նիկոլը «դուխ» է տվել հավատարիմներին

ՔՊ-ականները կենդանական վախ ունեն այս շարժումից, հասկանում են, որ պետք է պատասխան տան իրենց արածների համար․ Դավիթ Սահակյանց

Կասկածներ ունեմ, որ ՔՊ-ականներն առհասարակ մուլտֆիլմեր են դիտել, գրքեր են կարդացել, բայց երևի ինչ-որ բան աչքներովն ընկել է։ Խնդիրն այլ է՝ այդ գրքերը կարդալիս նրանք, ըստ երևույթին, հրապուրվել են ոչ թե իրական հերոսներով, այլ դավաճաններով, բացասական կերպարներով։ Եթե «Այվենհոն» կարդալիս ինքդ քեզ չես նույնացնում Այվենհոյի հետ, ուրեմն սխալ ուղղությամբ ես կարդում այդ գիրքը։ Ժյուլ Վեռնի վեպերը ևս երևի իրենք այլ կերպ են կարդում, չեն տեսնում այն ուղերձները, որոնք գրողները հղում են։ Դրանցում կան հստակ չափորոշիչներ՝ լավ մարդ և հերոս լինելու։ Միգուցե չեն կարդացել առհասարակ, ինչ էլ կարդացել կամ դիտել են, այլ կերպ են դա ընկալել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը:
«Դժվար է նման մարդկանց գլխի մեջ մտնելը, դա բարդ ու անշնորհակալ գործ է։ Երբ փորձում ես իրենց պես հասկանալ, մտածել, վերլուծել այս կամ այն պատմական դրվագը կամ ընթացիկ իրավիճակը, սկսում ես վարակվել։ Ըստ երևույթին, մենք քաղում ենք այն վարակի պտուղները, որով նրանք եկան և զավթեցին իշխանությունը։ Ամբողջ հասարակության մեջ այդ վարակի տպավորությունն է։ Եթե ՔՊ-ականները վտանգ չզգային, իրենց այսքան լկտի չէին պահի, Օվերտոնի նոր պատուհաններ չէին բացի։ Մենք էլ, իրենք էլ հասկանում են, որ այս շարժումն ինքն իրենով կարող է վճռական լինել։ Վարչապետի աթոռին նստածը սիրում է ասել՝ Հայաստանի լինել-չլինելու հարցն է որոշվում։ Մոտակա օրերին հենց այդ հարցն է պարզվելու»,- ասաց արվեստագետը:

«Հայաստանը պետք է լինի, հետևաբար՝ այս շարժումը պարտադիր պետք է հաջողի։ Դա զգում են նաև ՔՊ-ականները, վտանգն էլ են զգում, հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող են լինել իրենց համար, եթե շարժումը հաջողի։ ՔՊ-ականների կենդանական վախը զգացվում է, նրանք պետք է պատասխան տան այն ամենի համար, ինչ արել են։ Այսօր հերթական անգամ մարդիկ այրում և ջարդում են իրենց տները Կիրանցում։ Այդ գյուղերը դատարկվելու են, այնտեղ մարդ չի մնալու։ Այն ծրագիրը, որն Ադրբեջանը ՔՊ-ի հետ միասին կյանքի է կոչում, հերթական անգամ մեր աչքի առաջ է։ Հիմա էլ Տավուշի մարզն է սկսելու դատարկվել, իսկ դատարկ տեղը թուրքերը երբեք ազատ չեն թողնի, իրենք գալու և մտնելու են։ Սպիտակ սյուները կամ փշալարը խաղալիքներ են, դրանք ոտքով կարող ես մի կողմ հրել։ Մենք գիտենք, թե ով է ադրբեջանցին»,- նշեց ռեժիսորը:

Հանրային գործչի պնդմամբ՝ պետք չի մեզ ստել, թե ադրբեջանցին այլ է, և հիմա մենք ապահովված ենք:

«Սրանք էլ են ընդունում, որ մենք ոչնչով ապահովված չենք։ Մենք չենք էլ նկատի, թե ինչպես են այդ սյուները մետր առ մետր առաջ գալիս։ Այդտեղ հնարավոր չի լինելու ապրել։ Կրետինիզմի մակարդակի հայտարարությունները, թե՝ ծառ տնկենք կամ պատ շարենք, որ չտեսնենք նրանց, կարծես ծաղր լինեն։ Տեսեք՝ հասարակությանն արդեն ինչի տեղ են դրել։ Լկտիությունը նաև դրանից է գալիս։ Մենք օրեցօր տարածք ենք կորցնում, Աղավնոյի սարսափելի կադրերից դեռևս ուշքի չեկած՝ մենք այսօր նույնը Տավուշում ենք տեսնում։ Ինչքա՞ն կարելի է դա հանդուրժել և դրան տեղիք տալ»,- ասաց նա:

«Կարծում էինք, թե հնարավոր չէ Արցախը կորցնել, չէինք կարող պատկերացնել, որ Քարվաճառը կամ Աղավնոն կկորցնենք, բայց այդ ամենը մեր աչքի առաջ կամաց-կամաց իրականացավ։ Ալիևի բերանից հնչած ամենասարսափելի և վտանգավոր թեզն այն է, որ իրենք գալու և ոտքով մտնելու են Հայաստան։ Դա նշանակում է, որ իրենք հնարավորություն են ունենալու՝ երբ և որքան ուզեն՝ մտնել ՀՀ և տարածք տարածքից հետևից գրավել։ 2018թ.-ից կարծես կոնկրետ համակարգ աշխատեր՝ քանդելու Հայաստանի բոլոր սյուները։ Այնպես է ստացվել, որ մինչև օրս նրանք դեռ հաջողում են։ Այդ ժամանակ նրանք հակաեկեղեցական շարժում սկսեցին, ուղղակի վախեցան եկեղեցու ագրեսիվ քարկոծումից, որովհետև դեռևս պետք է ժողովրդավարի դեր խաղային»,- ամփոփեց Դավիթ Սահակյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan