Պետք է գնալ խաղաղ հանրահավաքին. Մի՛ թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում. Էլինար Վարդանյան

Դիտել նաև
Բաքվում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության հերթական նիստն է
Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից»
Շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը
Ռուբեն Վարդանյանի դեմ կրկին «ցուցմունք» են տվել
Սա ԻՐՈՔ ԿԱՐԵՎՈՐ իրադարձություն է. Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վաղը բոլորիս հնարավորություն է ընձեռված ընտրություն կատարելու մի կողմից՝ ստի և կեղծիքի, խաղաղության անվան տակ պատերազմների և զիջումների, մյուս կողմից՝ ճշմարտության, պատվի, արժանապատիվ խաղաղության և հայրենիքի միջև:
Վաղը բոլորիս՝ հասարակ, սովորական մարդկանց, հնարավորություն է տրվելու գնալ սովորական և նվիրական երազանքների հետևից: Գնալ ինքնության, ազգայինի, հավատի, ազնվության, պատվի, արժանապատվության, համերաշխության, արդարության հետևից:
Դրա համար պետք է գնալ խաղաղ հանրահավաքին: Մի թաքնվեք ձեր կոմֆորտի հետևում»։