Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը»
19
Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Պատերազմ Արցախում
Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) «Չվացուցակի փոփոխություններն առաջացնում են ոչ պլանավորված խցանում»․ «Զվարթնոց» Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) «Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին Հերթական ՔՊ-ականն, ով հեղափոխությունից հետո բնակարան է գնել Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիևից Սեպտեմբերից շարժումը ավելի կընդլայնվի, քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական Իշխանությունը փախուստի ճանապարհ ունի. ժողովուրդը վտանգի առաջ մնալու է միայնակ. Վահագն Մելիքյան Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Օլեգ Իվանով (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Չեխովի 25 հասցեն է` միջանկյալ ասֆալտապատման աշխատանքներից հետո (տեսանյութ) Երևան, շատրվանը` դիտահորից (տեսանյութ) Էպիդեմիոլոգիական աղետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բելինսկու անվան դպրոցի անմիջապես կողքը։ Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է․ Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք» Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են

Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.roday-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երկու օր է՝ աննախադեպ իրավիճակ ենք տեսնում․ չգիտեմ՝ աշխարհի այլ երկրում կա՞ նման բան, թե ոչ․ մայրուղին փակել են հարյուրավոր ոստիկաններ ու արգելում են մարդկանց այցելել Կիրանց գյուղ։ Հայաստանում կա գյուղ, որի մուտք ու ելքը թույլ է տալիս կամ չի տալիս՝ ոստիկանությունը։ Ասում է՝ Կիրանց գյուղ գնալու համար պետք է Կիրանց գյուղում հաշվառված լինես։ Չգիտենք ինչու, ոստիկանությունը քաղաքացիների, համայնքների մեջ մուտք գործելու խտրականություն է դնում․ սա չլսված բան է ժողովրդավարական որևէ երկրի համար։ Պատգամավորները մեկնում էին Կիրանց գյուղ։ Վահե Ղազարյանը ոստիկաններին տարավ-տեղադրեց ճանապարհի վրա․ առանց օրենքի, առանց որոշման, առանց հիմնավորման։ Ավելի ուշ ԱԱԾ-ն տարածեց հայտարարություն, թե Սահմանապահ զորքերը պետական սահմանի պահպանությունն են ստանձնում, դրա համար Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը արգելվել է։ Նախ՝ որևէ իրավունք չունի անգամ ԱԱԾ-ն փակելու ամբողջ գյուղի տարածքը կամ ճանապարհը, ելումուտը․ ուզում է՝ 100 հատ հաղորդագրություն տարածի։ Փակեք էն հատվածները, որտեղ իբր գործ եք անում, գյուղի ելումուտը դու ո՞վ ես որ փակես։ Երկրորդ․ եթե գործողություն եք անում, ի՞նչ տարբերություն՝ որտեղի բնակիչ են։ ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ Կիրանցում գտնվողները տեղի գրանցո՞ւմ ունեն։ Եվ վերջապես, մենք դեռևս ունենք սահմանադրություն, որի 40 հոդվածում գրված է, որ ՀՀ տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով։ Իսկ ԱԱԾ-ն ոչ մի օրենք չի բերել, թե ինչու են սահմանափակում։ Օրինակ Տավուշի թեմի առաջնորդը այդ բոլոր գյուղերի հոգևոր սպասարկողն է, նրա առաջ ինչի՞ եք փակել։ Այսինքն՝ սահմանադրությունը, օրենքը, սպայի պատիվը և այլն բոլորը զրո է, եթե կա Փաշինյանի վերևից ուղարկված հանձնարարական։ Այսինքն, դուրս է գալիս, օրինական է, օրինական չէ, եթե փողը տալիս են, պրեմյան էլ վրայից, ինչ ուզեն կարող են ձեզ հրամա՞ն տալ։ Ինչ է, բանդա՞ եք, ինչ է։

Խորանալու բան շատ չկա սրա մեջ, բոլորս էլ հասկանում ենք, որ պատճառը երկրում ներքաղաքական իրավիճակն է, ակտիվ գործընթացներն են․ եթե քաղաքացիները վստահ լինեին, որ էս ձևով սահմանազատումը ճիշտ է, ով ինչ էլ ասեր, կարվեր, ԱԱԾ-ն ոչինչ չէր ձեռնարկի։ Բայց էնքան անօրինական ու չհիմնավորված է գործում իշխանությունը, այնքան վարկաբեկված է իշխանությունը, որ իրենց ամեն խոսք արդեն հանդիպում է կատաղի դիմադրության․ էնքան անճար են ժողովրդի հետ հաղորդակցվելու առումով, որ սահմանասյուները դնում են գիշերը։ Գյուղի մի մասը հանձնել են Ադրբեջանին, մարդկանց ունեցվածքով, տներով ու հողով․ վրդովված են թե՛ նրանք, ում տունը հանձնելու են, թե՛ նրանք, ում տունը չեն հանձնում, բայց իրականում տարբերություն չկա՝ հանձնում են, թե չէ․ որովհետև Ադրբեջանցի զինվորից մի քանի մետր հեռավորության վրա ոչ ոք չի ուզենա ապրել։ Ու Նիկոլ Փաշինյանը ժողովրդին, մարդկանց, տո իրավապահներին դնում է ծանր իրավիճակի մեջ․ առջևում դեռ սահմանասյուներ են ու սահամանպահներ, որոնց դեմքերը փակ է ու հնարավոր չէ զանազանել՝ հայ են, թե ադրբեջանցի, հեռևից էլ ճանապարհը փակել են ոստիկանները ու թողել են միայն ելքը գյուղից։ Մոտավորապես Արցախում բլոկադայի պես է, երբ թուրքերը բացել էին միայն Արցախից ելքը, հիմա Նիկոլն է նույնը անում, որ գյուղը հայաթափվի։ Սա թե՛ հոգեբանական ճնշում է, թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական։ Սա Ալիևի ու արդեն ՔՊ իշխանության ոճն է․ մարդուն կալանավորում են, որ ցուցմունք տա, բլոկադայի են ենթարկում, որ հանձնվի։ Փաշինյանի քավորը, որ մարզպետ է, ըստ գյուղացիների, ասել է՝ եթե չհամաձայնեք, զոռով տնից կհանենք։ Ալիևն էլ էլ նույնն անում, իսկ ի՞նչ տարբերություն։

ՔՊ-ականները՝ Նիկոլի գլխավորությամբ, ասում էին՝ ինչ տալիս ենք Ադրբեջանին, մերը չէ, ՀՀ տարածքի մեջ չի մտնում, ով թեկուզ մեկ միլիմետր հող տա՝ դավաճան է։ Այս սահմանագծման արդյունքում փաստացի հանձնել են ՀՀ կադաստրի վկայական ունեցող 2 տուն, հանձնել են շուրջ 60 հողատարածք, արհեստանոց, ֆերմա, խանութ, ավտոլվացման կետ: Այսինքն՝ հենց ՔՊ-ականների բնորոշմամբ՝ դավաճանություն են արել, բա դե գնացեք հանձնվեք։ Բայց ոչ, հիմա էլ մեղադրում են բնակիչներին․ Նիկոլի քավորը, որ Տավուշի մարզպետն է, ասում է՝ գյուղացիներն են մեղավոր, քանի որ բողոքի ցույց արեցին, Ադրբեջանը շատ հող ուզեց։ Այո, սա ցնդաբանություն է, բայց նաև նախերգանքն է․ ուրեմն էլի են պատրաստվում հանձնել՝ տարբեր մարզերից ու ասում են՝ մյուս հանձնումների ժամանակ ձայն չհանեք, որ քիչ հանձնենք, Ադրբեջանը շատ չուզի։ Դրանց խելքը հլը։ Ու էս խելքով մենք պիտի Արցախ պահած լինեի՞նք, Հայաստանի անվտանգություն ու անկախություն պահած լինեի՞նք։ Սրանք ասում էին ՀՀ տարածքից ով մի միլիմետր տա, դավաճան է, հիմա ասում են ՀՀ տարածքից ձեր տները տվել ենք, բայց ոչինչ, փոխհատուցում կտանք։ Արդարադատության նախարարը ավելի հեռուն է գնում, ասում է՝ Տավուշի այդ բնակավայրում սխալմամբ են կադաստրի վկայական տվել։ Խայտառակ անհեթեթ միտք։ Իր խելքով, այսինքն, վաղը սա  կարող են ասել ցանկացած քաղաքացու ու ցանկացած պայմաններում․ վաղը բանը հասավ Շորժա գյուղը սահմանագծելուն, կարող են գյուղի կեսին ասել ձեզ վկայական չէր հասնում, միամիտ են տվել, սխալվել են։ Երևանի մեջտեղում ապրողի տան վրա եթե ՔՊ-ականները աչք ունեն, արդարադատության ՔՊ-ական նախարարը կարող է ասել քեզ սխալմամբ են կադաստրի վկայական տվել։ Այսինքն՝ ում տունը ուզենան, կհանձնեն․ եթե սրանք մի քանի գյուղացու տուն հանձնել են, ՀՀ սուվերեն տարածքից, ի՞նչն է խանգարում, որ սաղ գյուղը հանձնեն։ Բացի այդ, եթե Ադրբեջանին բերել միացրել եք գյուղի դպրոցին, գյուղում մարդ չի մնա, հաշվեք՝ սաղ գյուղը հանձնել եք։ Էդտեղ մարդ չի մնա՝ հենց երեխայի ապագայից ելնելով։

Նիկոլի անվտանգության բանաձևն է՝ ծառեր կտնկենք, որ թշնամին չերևա․ տարածքային կառավարման նախարարն ասում է՝ նոր ճանապարհ կկառուցենք, կլինի անվտանգ, Նիկոլի քավոր մարզպետն ասում է՝ պատ կշարենք, հետո հավելում է՝ որ տեսնենք չենք կարողանում անվտանգությունն ապահովել, դպրոցի վրա Ֆրանսիայի դրոշը կտնկենք։ Տավուշի մարզպետը հանձնվող տան բնակիչն ասում է՝ եթե մեր սահմանապահներով չկարողանանք դպրոցի անվտանգությունն ապահովել, դպրոցի վրա Ֆրանսիայի դրոշը կխփենք։ Հասկանում ե՞ք, սա առավոտից իրիկուն ինչ-որ ինքնիշխանությունից խոսացող ՔՊ անդամ է։

Ամիսներ առաջ, երբ Ադրբեջանը կրակում էր ՀՀ տարածքում մետալուրգիական գործարանի ուղղությամբ, սրանք ասացին՝ տանենք Ամերիկայի դրոշը խփենք, էլ չի կրակի։ Տարան, խփեցին, լավ էլ կրակեց, ստիպված գործարանը տեղափոխեցին։ Հիմա Ֆրանսիայի պոչից են բռնել․ էն Ֆրանսիայի, որի քաղաքացին ՀՀ աէրոպորտում հացադուլ է հայտարարել, մահվան շեմին է, ու Ֆրանսիան չի կարողանում իր քաղաքացուն օգնել։ Եթե ուզում եք իմանալ, Նիկոլի պարագայում սահմանամերձ հայկական գյուղի դպրոցն անվտանգ կլինի մենակ էն պարագայում, երբ դրա գլխին Ադրբեջանի կամ Թուրքիայի դրոշ դնեք, մենակ էդ ժամանակ չի կրակի․ ձեզանից դա էլ ենք հավատում։ Ես չեմ լսել, որ երկու թշնամական երկրի սահմանին դպրոց կառուցեն։ Սա էնքան ա իրեն ներշնչել, թե սահմանը քաշելուց հետո կատարյալ խաղաղ է լինելու, որ արկածներ է փնտրում։

Գյուղացիներին առաջարկում են փոխհատուցում, մինչև անգամ Երևանում բնակարան գնելու հնարավորություն։ Սա խայծ է, շատ վտանգավոր։ Չես կարող մեղադրել գյուղացուն, որ էսքան քաշքշուկներից հետո մի օր կհոգնի, կնյարդայնանա, կուզենա քիչ թե շատ անվտանգ միջավայրում ապրել, կհավաքի վեշերը, կվերցնի կառավարության առաջարկած գումարն ու կտեղափոխվի։ Իշխանությունը կարող է սահմանամերձ գյուղերի բոլոր բնակիչներին գումար տալ ու դուրս գահանել գյուղից․ իսկի չէ՝ Ալիևն էլ էդ փողը կտա, միջազգային հանրությունն էլ կտա․ գյուղերից մարդկանց կհանի՝ գլխացավանքից ազատվելու համար․ այդ պարագայում հաշվի էդ գյուղերը էլ չունենք։

Ու զավեշտն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցություններից ու էսքան հանձնումներից հետո հայկական իշխանությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունը վստահ չէ, որ Ադրբեջանը մեզ կվերադարձնի մեր հողերն ու դուրս կգա օկուպացրած տարածքներից։ ԱԽ քարտուղարն ասում է՝ միջազգային հանրության ուժեղ աջակցությունը․․․ և այլն։ Հույսը միջազգային հանրությունն է։

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում սահմանազատումը համարեց մեծ հաջողություն և ասաց, որ սահմանազատումն անում են 1976թ․ քարտեզներով։ Ալիևը սահմանազատումը համարեց ոչ թե հաջողություն, այլ՝ հերթական հաղթանակը և ասաց, որ դա տեղի է ունենում ոչ թե քարտեզներով, այլ Ադրբեջանի պայմանով։ Նիկոլը գնում է Դանիա ու հույս է հայտնում, որ Ադրբեջանի հետ սահմանազատում կլինի։ Բայց ինչ հույս հայտնելու հարց կա․ եթե սաղ անում ես իրենց թելադրանքով, հո հիմար չեն, որ մերժեն։ Փաշինյանը հույս է հայտնում, որ Ալիևը կբարեհաճի վերցնել էն տարածքները, որ ինքն է նվիրում։  

Կարճ ասած՝ Հայաստանի փոխվարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն ուզում է նույն ձևաչափով անել սահմանագծումը, ոնց Տավուշում։ Սա նշանակում է՝ Ադրբեջանը հաղթանակներ է տոնելու նաև մյուս մարզերի սահմանագծումների ժամանակ։ Իսկ Հայաստանի իշխանությունը հաջողություն է համարելու, որ հողեր հանձնեց առանց պատերազմի։ Պարզապես պետք է նշել, որ այս հանձնումներով մենք ոչ թե մոտենում ենք խաղաղության, այլ նոր պատերազմի, այս անգամ ավելի ծանր, քանի որ չեզոք գոտին վերացրել են, իսկ Ալիևի ՔՊ ձեռքով գծած սահմանն արդեն սկսում է դպրոցից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan