Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար)
19
Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը․ Անդրանիկ Թևանյան Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը (ուղիղ) ՔՊ-ն հլը թող 5% շեմը հաղթահարի, հետո նոր խոսի 50%-ից. վերլուծաբան Բոյկոտի ծավալները մեծացել են «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները այցելել են «Երևան Ավտոբուս» ՓԲԸ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ինչպե՞ս է Քոչարյանը հաջողել, իսկ Փաշինյանը՝ գցել ոտքին․ «Կարճ ասած» Ադրբեջանը նոր մեղադրանք է ներկայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի մեկնաբանությունը Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Գյումրու պատմական կենտրոնով շրջելիս ... Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ Միասնական ընդդիմություն ունենալու թեզը ապաքաղաքական է. Ստեփան Դանիելյան «4 վարորդ աշխատանքից ազատվել է անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով»․ Արշակ Սարգսյան Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետը Մեղրիի թեման փակվեց, դա պատվեր էր. Տիգրան Քոչարյան Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց գրավի դիմաց Զարգացման նոր հնարավորություններ Հզոր ու զարգացող Գյումրի Միացի՛ր ստորագրահավաքին (տեսանյութ) «Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում, այդ թվում՝ Թուրքիայից»․ Զելենսկի Արդեն 4150 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել Քաղաքային իշխանությունն՝ իր հիստերիկ գործելաոճով, ևս մեկ անգամ փաստում է, որ բոյկոտն իրականություն է (լուսանկար) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Ակնա (Աղդամ) Քոչարյանի վերադարձից, ո՞վ է ավելի շատ սարսափում. Նարեկ Մանթաշյան Բոյկոտն այնքան է կայացել, որ վարորդներին ու քաղաքացիներին իրար դեմ հրահրելով են ուզում ճնշել բոյկոտողներին (տեսանյութ) Քաղաքացին թույլ չի տալիս իրեն թալանել, բայց չեք ուզում դա հասկանալ․ Սամվել Հակոբյան Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում 41 կիբեռհանցագործ է ձերբակալվել Իլհամ Ալիևի անձնական վրեժխնդրությունը. Կոնստանտին Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ նոր աշխարհակարգի զոհ Ինչպես և ում հրամանով Արցախի ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից ժամեր առաջ հատուկ նշանակության ուժերն այնտեղից դուրս բերվեցին Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) «Քաղաքային իշխանությունը հրահանգել է վարորդներին՝ չվարել ավտոբուսները». Սոնա Աղեկյան

ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել

Հայաստանի ԲՈւՀ-երի Արհմիության հայտարարությունը՝ կապված վերջին օրերին ԵՊՀ ռեկտորի ապօրինի գործողությունների հետ․

«Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունների վերաբերյալ։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, վերազանցելով իր լիազորությունները, խախտելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված աշխատողների ազատ միավորման իրավունքը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքով Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության սկզբունքները, ինչպես նաև խաթարելով տասնամյակներ Երևանի պետական համալսարանում գոյություն ունեցող սոցիալական գործընկերության շարունակականությունը, հանձն է առել մի անշնորհակալ գործ, որը ՀՀ քրեական օրենսգրքում ունի հստակ ձևակերպում, որակում և պատասխանատվության ժամկետներ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ռեկտորը կամ իր հանձնարարությամբ ռեկտորատի այլ պաշտոնյաներ հորդորում և ստիպում են Երևանի պետական համալսարանի աշխատողներին դուրս գալ արհմիության անդամությունից՝ տրամադրելով նրանց արհմիության անդամությունից հրաժարվելու դիմումի ձև, որից հետո ստիպողաբար ստորագրված դիմումները վերցնում են աշխատողների ձեռքից և հավաքում իրենց մոտ։

Այս արարքը կոպտորեն խախտում է Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության մասին ներպետական օրենսդրությունը և ՀՀ կողմից վավերացրած միջազգային (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) կոնվենցիաներն ու պայմանագրերը։

Ամեն ինչ շատ պարզ է՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, տեսնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաներին համալսարանի աշխատողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ցանկանում է գործատուի մոտ աշխատողների միակ պաշտպան հանդիսացող կառույցից՝ Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունից հանել աշխատողներին, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող պաշտպանել տվյալ աշխատողի իրավական և սոցիալական շահերը: Ակնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ, անաղմուկ և առանց արհմիության համաձայնության։

Հայաստանի բուհերի արհմիությունը դատապարտում է վերջին օրերին Երևանի պետական համալսարանի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները և միաժամանակ կոչ է անում Երևանի պետական համալսարանի ռեկտորին վերջ տալ այս ապօրինի գործողություններին, չարաշահելով պաշտոնական դիրքը՝ դեկաններին և վարչական ստորաբաժանումների ղեկավարներին չներգրավել այսօրինակ քրեական պատասխանատվություն առաջացնող գործողություններում, վերադառնալ սոցիալական գործընկերության դաշտ, բանակցությունների և քննարկումների միջոցով կնքել նոր կոլեկտիվ պայմանագիր, որը կհամադրի գործատուի և աշխատողների շահերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի աշխատողներին կտա հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ։

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների

հանրապետական ճյուղային միություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan