Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը

Մի քանի օր առաջ մահափորձ կազմակերպվեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նկատմամբ: Թեև հանցագործը իր գլխավոր նպատակին չհասավ, Ֆիցոն դեռ ողջ է, բայց գրեթե բոլոր արևմտյան դիտորդները չեն էլ թաքցնում, որ Ֆիցոյի առողջական վիճակի  ապագայից են կախված լինելու նաև այդ պետության և արևմտյան երկրների վերնախավերի հետագա հարաբերությունները: Այսինքն, նրանք չեն էլ թաքցնում, որ եթե Ֆիցոն ողջ մնա, ապա Սլովակիայի հարաբերությունները ԵՄ-ի վերնախավի հետ կարող են էլ ավելի վաթարանալ: Քանի որ Ֆիցոն հայտ է ներկայացնում ԵՄ-ի համար դառնալ  «երկրորդ Օրբան»:

Իսկ ահա երեկ հայտնի դարձավ, որ,  անսպասելիորեն ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին: Նրա հետ զոհվել են նաև այդ այդ երկրի արտգործնախարարն ու այլ պաշտոնյաներ:

Իրանի  կառավարությունը վստահեցրել է, որ «պատվի և ծառայության ճանապարհը» շարունակվելու է, և երկրի կառավարման մեջ   նույնիսկ «չնչին խաթարում» չի լինելու։

                             Ո՞վ կարող է փոխարինել նախագահի պաշտոնում

Իրանում գլխավոր իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին (այաթոլլային), ով ցմահ կատարում է իր պարտականությունները: Նախագահը երկրի երկրորդ մարդն է, ով իրականացնում է, փաստացի,  վարչապետի լիազորությունները։ Նա ստորագրում է միջազգային պայմանագրեր, պատասխանատու է պետական ​​ծրագրի և բյուջեի համար, բայց չի ուղղորդում կառավարության աշխատանքը՝ այն հաշվետու է հոգևոր առաջնորդին և Մեջլիսին։

Համաձայն  Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, նախագահի մահվան դեպքում բոլոր լիազորությունները փոխանցվում են նրա առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերին։ Մոխբերը Ռաիսիի լիազորությունները  չի զբաղեցնի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2025 թվականը,   այլ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից և երկրի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյից ու իրենից կազմված հատուկ խորհուրդը պետք է 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կազմակերպի։ Նշենք, որ այս հարցում, գրեթե վճռական դեր է կատարում, այն, թե ում կուղղորդի ընտրել երկրի հոգևոր առաջնորդը:

Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ նախագահական պաշտոնում Ռաիսիի ամենահավանական ժառանգորդներից մեկը կլինի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նա եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը և մինչ օրս սերտ կապեր է պահպանում նրա ղեկավարության հետ: Այդ   գործիչը մի քանի անգամ մասնակցել է նաև նախագահական ընտրություններին` 2005, 2013 և 2017 թվականներին, սակայն պարտվել է Ահմադինեժադին և Հասան Ռոհանիին: Նա համարվում է, այսպես կոչված «պահպանողական» թևի ներկայացուցիչ: Միևնույն ժամանակ, Ղալիֆաբը «ավելի շատ տեխնոկրատ է, քան գաղափարախոս»:

Ռաիսիի մահը կարող է ազդել նաև 85-ամյա Ալի Խամենեիի մահվան դեպքում Իրանի գերագույն առաջնորդի տեղի համար ներքաղաքական պայքարի վրա, կարծում են փորձագետները։ Բանն այն է, որ շատերը, հենց Ռաիսիին էին տեսնում երկրի հոգևոր առաջնորդի դերում:

Շատ   վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նախագահի պաշտոնում, Ղալիֆաբի հնարավորությունները ամենամեծն են, եթե, իհարկե երկրում նոր ցնցումներ չլինեն: Բանն այն է, որ ինչպես նշում են դիտորդները, Մեջլիսի նախագահն անչափ մոտ է երկրի հոգևոր առաջնորդի որդու՝ 54-ամյա Մոջթաբ Խամենեի  հետ:  Իսկ վերջինս, շատ է ուզում հայտնվել հոր տեղում՝  իր հոր  մահից հետո: Այդ հարցում իրեն մրցակից էր Ռաիսին, սակայն, ոչ Ղալիֆաբը:

Սակայն,  այդ քայլը կարող է բացասական ընկալվել Իրանի հանրության կողմից,  պետության ղեկավարի պաշտոնը ժառանգաբար փոխանցելը կարող է բախվել ներքաղաքական դիմադրության։ «Ի վերջո, նախ Իրանի առաջին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնին, ապա այսօրվա Խամենեին պնդում էին, որ Շահի օրոք ժառանգական իշխանությունն անօրինական էր, և, հետևաբար, նրանց համար դժվար կլինի   նոր ժառանգական առաջնորդություն  առաջարկել  Իրանի ժողովրդին:

Այսպիսով Ռաիսիի ողբերգական մահը կարող է անորոշության մեջ գցել Իրանը: Իսկ եթե այս ամենին հետևեն նոր ներքաղաքական ցնցումներ ( իսկ նախագահական ընտրությունները միշտ ցնցումներով են անցել), ապա դժվար կլինի կանխատեսել, թե ինչ փոփոխությունների առաջ կարող է կանգնել այդ երկիրը:

Բացի այդ ներքաղաքական գործոնից, աշխարհում է շատ բան փոխվել: Արևմուտքը երբեք այս աստիճանի ագրեսիվ չէր եղել, Ռուսաստանն իր զորքերը ուղարկել է Ուկրաինա  և փչացել են Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, Իսրայելը իսկական ցեղասպանություն է իրականացնում Պաղեստինում, Գազայից, փաստացի տարհանելով  երկու միլիոնանոց բնակչությունը, Աշխարհի լուռ համաձայնության պայմաններում:

Այս իրավիճակում, ոչ միայն  Իրանի վրա է ուժգնանալու արտաքին ներազդեցությունը, այլև այլ երկրների վրա: Այս ճգնաժամային կորի երկրներից է նաև Հայաստանը, որի ժողովուրդը ուզում է ազատվել իր ղեկավարից, ով գրեթե բացահայտորեն սպասարկում է Հայաստանի թշնամիները շահերը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan