Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
5
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

«Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ի՞նչ է կատարվում Հայաստանում իշխանական ու հանրային միջավայրում։ ժողովուրդը հանրահավաքներ, երթեր, ակցիաներ է անում ընդդեմ հանձնումների, երկիրը կտոր-կտոր հանձնելու, պահանջում է հրաժարական։ Ինչ է անում իշխանությունը․ վարչապետը հանձնում է հողեր ու դա համարում է մեծ հաջողություն, անվտանգության խորհրդի քարտուղարը գնում է հեռուստաեթեր՝ հայտարարելու, թե այն, ինչ մենք տնօրինում ենք, չի նշանակում մերն է, Ազգային ժողովի նախագահը ջերմ քննարկում է ունենում ադրբեջանցի ընկերոջ հետ, ՔՊ-ականների մի հատված հիվանդագին ագրեսիվությամբ ստեր է տարածում ժողովրդի ու Բագրատ սրբազանի հասցեին, իսկ ՔՊ-ականների մյուս մասը շարունակում է ակտիվ, ես կասեի՝ անխնա հարստանալ։

«Հետքը» բացահայտել է, որ տարածքային կառավարման ՔՊ-ական նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մոր անունով Երևանին կպած շքեղ առանձնատուն է կառուցվում՝ մոտ 230 հազար դոլարով։ Հողամասը գնվել է անցած տարի՝ շուրջ 50 հազար դոլարով։ Կառուցում է երկհարկ շքեղ դղյակ, ժամանցի ու հանգստի համար նախատեսված օժանդակ շինություն, սաունաներ, այդ թվում՝ թուրքական բաղնիք։

Գնել Սանոսյանը տարածքային կառավարման նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսին՝ 3 տարի էլ չկա․ երբ նշանակվեց նախարար, հայտարարագիր ներկայացրեց այն մասին, որ ունի ընդամենը 2,5 մլն դրամ։ Այսօր՝ 3 տարի անց, նրա ընտանիքը 230 հազար դոլարանոց առանձնատուն է կառուցում։ 20-30 տարում դղյակ կառուցած անձանց կանչեք թող գան ՔՊ-ի մոտ դասընթացների, թե ոնց դա հնարավոր էր անել 3 տարում։

Գնել Սանոսյանը տարածքային կառավարման նախարարն է, այսպես ասած՝ մարզերի պատասխանատու նախարարն է։ Իր նախարար եղած ընթացքում մինչև Տավուշից հայտնի հանձնումները, Հայաստանը կորցրել է 200 քառակուսի կիլոմետր տարածք, թշնամուն է հանձնվել։ Ահագին մարդիկ մնացել են անտուն․ այս օրերին հանձնվեցին հսկայական տարածքներ Տավուշից, մարդիկ են մնում առանց տան, իսկ պատասխանատու նախարարը ունենում է նոր տուն․ բայց խիստ անազնիվ է դրան տուն ասելը․ ասենք՝ դղյակ, էնքան մեծ, որ կարող են էդ տարածքում ապրել Սյունիքից, Տավուշից թշնամուն անցած բոլոր տների բնակիչները։

2020 թվականին թշնամուն հանձնվեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը։ Կառավարությունը խոստացավ մինչև 2021 թվականի ավարտը կառուցել վերջացնել 13 տները և հանձնել շուռնուխցիներին։ Հիմա 2024 թվականն է կիսվում, շուրջ 4 տարի է՝ այդ տները պատրաստ չեն։ Պատասխանատու նախարարը Գնել Սանոսյանն է։ Գնել Սանոսյանի ընտանիքը իր տան համար դատարկ հողը գնել է նախորդ տարվա կեսին, ու տունն արդեն ավարտին է հասցնում։ Գնել Սանոսյանը 3 տարի է պետության փողերով Շուռնուխում 13 միհարկանի փոքրիկ տուն չի կարողանում կառուցել, բայց մի տարում իր ընտանիքի համար կարողանում է կառուցել էնպիսի տուն, որի մեջ կմտնեն դուրս կգան Շուռնուխի բոլոր տները։

Հա, չմոռանամ ասել, որ տարածքային կառավարման նախարարի ընտանիքը դղյակի հողամասը գնել է 50 հազար դոլարով, որը կրկնակի էժան է շուկայական արժեքից։ Գնել Սանոսյանը Հայաստանի տարածքների ղեկավար նախարարն է, ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ նա, շատ լավ գիտի, թե Հայաստանի որ տարածքում որ հողը ում համար որքան արժե․ սկսած Ադրբեջանին հանձնվող Տավուշից։

Հիշեցնեմ, որ իրենք ձեզ համար են եկել իշխանության ժողովուրդ ջան, իրենք եկել են իշխանության, որ դուք լավ ապրեք։ Իրենք խոստանում էին աղքատության վերացում 5 արի անց։ 6 տարի հետո իրենց օրոք աղքատությունը ավելի շատ է, քան էն ժամանակ, երբ եկել էին․ ի՞նչ իրավունք ունի նախարարի ընտանիքը դղյակ կառուցել։ Իրենք իշխանության էին եկել ձեզ համար, ոնցոր։ Ի՞նչ իրավունք ունի տարածքային կառավարման նախարարը դղյակ կառուցել, երբ իր պատճառով լիքը ընտանիքներ զրկվել են տնից։ Գնել Սանոսյանը էն տարածքների կառավարիչն է, որը հանձնում են թուրքին։ Գնել Սանոսյանը հանձնում է տները, բայց իր ընտանիքը սարքում է դղյակ, չգիտեմ՝ դրա՞ արդյունքում է, էդ հանձնումների շնորհիվ է սարքում, թե ոնց, բայց սարքում է։ Դու կորցնում ես քո տունը, քո տան տարածքի պատասխանատու նախարարի ընտանիքը դղյակ է սարքում։ Ապրես դու ժողովուրդ ջան, որ իրեն բերել ես։

Այս իշխանությունը ամենաշատը հպարտանում էր ասֆալտով։ Ասֆալտի միֆը տրաքել է հիմա, ամենուր կարկատաններ են, ասֆալտումից մի քանի ամիս անց փողոցները դարձյալ քանդվում-մաշվում են, մեր մեքենաները ջարդուխուրդ են լինում էդ ասֆալտներին։ Ասֆալտի նախարարը մեր երկրում Գնել Սանոսյանն է։ Կառավարության մայիսի 8-ի նիստում 373 միլիոն եվրո վարկ վերցրին 60 կիլոմետր ճանապարհ սարքել-ասֆալտելու համար։ Պետությունը գցում են պարտքի տակ, որ ասֆալտ անեն, արդեն 7 միլիարդ դոլար սրանք պարտք են վերցրել, որ եկան իշխանության, 6 մլրդ էր, հիմա հասնում է 13 միլիարդի․ այդ ասֆալտը քանդվում է մի քանի ամսից, իսկ ասֆալտի նախարարի ընտանիքը հարյուր միլիոնավոր դրամներով դղյակ է սարքում։ էդ դղյակի շրջակայքում էլի տներ կան, փողոցներ կան, որոնք ասֆալտի երես չեն տեսել, բայց ասֆալտի նախարարի ընտանիքի համար կառուցվող տանը ամբողջ ճանապարհը՝ մի քանի հարյուր մետր, խնամքով ասֆալտել են։

Իհարկե՝ միակ դղյակատերը չէ Գնել Սանոսյանը։ Նախկինում եղած դղյակները երբ հանվում են վաճառքի, դրանք ևս գնում են այս իշխանության ներկայացուցիչները։ Կոռուպցիա՞։ Չէ, ինչ եք խոսում, կոռուպցիան իսպառ վերցավել է։ Սանոսյան Գնելին հարցնում են որտեղի՞ց էդքան փող դղյակի կառուցման համար, ձեր թոշակառու մայրը 230 հազար դոլար ե՞րբ է աշխատել, որ դղյակ է սարքում, պատասխանում է՝ ես չեմ, խոպանչի ապխպերներս են։ Տեսնես ինչի՞ մինչև էս չէին սարքում ախպերները։ Սանոսյանը կապ չունի, ախպերներն են սարքում։ Պետական ասֆալտի տենդերների հետ Ալեն Սիմոնյանը կապ չունի, ախպերն է շահում։ Էն մի կոռուպցիոն գործի հետ էլ Ալենը կապ չունի, ախպոր կինն է, Արայիկ Հարությունյանը գովազդի խոշոր բիզնեսի հետ կապ չունի, դա էլ նրա ախպերն է։ Իրենք ոչ մի բանի հետ կապ չունեն, սաղ ախպերներն են։ Փաստորեն, իրենց դեպքում ախպորը կարելի է ամեն ինչ, բայց՝ միայն իրենց դեպքում։

Հա, ժողովուրդ ջն, մեկ-մեկ կարող եք հիշել, որ խոստանում էին ինչ-որ թալան վերադարձնել ժողովրդին։ Վերադարձրել ե՞ն։ Բարով վայելեք։

Կարճ ասած՝ օրերս հաղորդման ժամանակ ասացի, որ եթե դուք դուրս եք եկել սրբազան պայքարի հայրենիք փրկելու համար, սրանք էլ սրբազան պայքար են մղում իրենց հարստությունը, թալանը փրկելու համար։ Ինչո՞ւ են իրենց ձեռնաշղթաներով ամրացրել իշխանութունից, ինչո՞ւ են սուպերկլեով իրենց կապել աթոռներին։ Որովհետև հարիֆները նրանց բերել են իշխանության, իսկ իշխանությունը բերում է փող։ Իսկ թե ինչի են պատրաստ նիկոլենք հանուն փողի, 6 տարի տեսնում ենք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan