Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ
20
Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան Պատերազմ Արցախում
Գործարանները հրաժարվում են լոլիկը մթերել. գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ կալանքի դեմ Քաղբանտարկյալների խնդրով հանրային քննարկում դատարանի բակում Փրկել ազատությունն «ազատականներից» Խոսքս ուղղում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ հուսով եմ՝ գլխարկների վրայի անվանումը չի կորել. Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) «Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում, ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը իշխանության ապօրինի հրահանգով կալանված է արդեն 59 օր ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Փաշինյանի ռեժիմը ներկայացրել է իր պատասխանը Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու. փաստաբան ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի. ԶԼՄ-ներ Ռուսաստանը Կիևին հասցրած հարվածներով ոչնչացրել է ամերիկյան և գերմանական ընկերությունների պահեստները Իրանում չեն բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ ռազմավարական առավելության հասնելուց հետո ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստին, Պոդոլսկի նավթաբազային և Դոմոդեդովոյի լոգիստիկ հանգույցին. ԱԹՍ-ներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա Հայհոյանք լսեցի, մոտ չգնացի պատուհանին, ասի՝ որպես վկա կկրակեն. Մուրացանի բնակիչ Այսօր մեր հայոց աշխարհը կարիք ունի երիտասարդների, որոնք ոչ թե հանդիսատեսներ են, այլ մեր կյանքի ու արդի պատմության կերտողները. Ռուբեն Սրբազան Wildberries-ի պահեստների վրա հարձակման հետևանքով միլիոնավոր դրամների վնասներ են կրել նաև հայաստանցիները Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս

Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

«Սահմանազատման» հետևանքները ավելի վատ կլինեն, քան կարելի է նույնիսկ պատկերացնել:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Այսպիսով, մայիսի 16-ի առավոտյան, ինչպես նախապես հայտարարվել էր, Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Ադրբեջանին «Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները վերարտադրելու» գործընթացում։ «Դելիմիտացիայի» արդյունքում Ադրբեջանին են փոխանցվելԿիրանց գյուղի կենսական նշանակության տարածքներ և տներ։

Ընդհանուր առմամբ, Կիրանցում 3 խնդրահարույց կոորդինատները որոշվել են համակարգչով, այլ ոչ թե սյուների միջոցով (դրանք այն խնդրահարույց հատվածներն են, որոնց պատճառով կիրանցիները փակել են ճանապարհը), Երևան-Թբիլիսի մայրուղու մի հատվածը նույնպես անցնում է Ադրբեջանին (կառավարությունը խոստանում է երթուղու մի մասը տեղափոխել առաջիկա 2-3 ամսում)։ Մայիսի 16-ին հայտնի դարձավ նաև, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները Կիրանց չեն այցելել, ուստի ունեցվածքը կորցրած գյուղացիներին փոխհատուցում տրամադրելու հարցը չի քննարկվել։

Ինչպես ավելի վաղ ասել էինք, մայիսի 7-ին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի հստակ ազդակներ տվեց.
1. Նա մտադիր չԷ հրաժարվել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա վերակողմնորոշելուց.
2. Նա մտադիր չէ կասեցնել Ադրբեջանին միակողմանի զիջումների գործընթացը՝ չնայած Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող ամեն տեսակ նոր վտանգի։

Դեռևս մայիսի 7-ին Հայաստանի քաղաքական դաշտում շատերի համար պետք է պարզ դառնար, որ պատրանքներ չեն կարող լինել, և որ իշխանությունները գնալու են հայկական պետականության լիակատար քայքայման ճանապարհով։ Պետք է հասկանալ, որ իշխանություններն առաջնորդվում են սկզբունքով՝ եթե չկա Հայաստան, չկա հայցվոր, ով կարող է նրանց պատասխանատվության ենթարկել։ Չզարմանաք, եթե շուտով լսեք Փաշինյանի հայտարարությունը՝ «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին:

Դրսից այս իրավիճակը փոխելը գրեթե անհնար է. Ռուսաստանն այժմ Ուկրաինայում էքզիստենցիալ պատերազմի մեջ է Արևմուտքի հետ, Իրանի ողջ բազմահազարամյա պատմությունը ցույց է տալիս, որ պաշտոնական Թեհրանը երբեք չարդարացված ռիսկի չի գնա, և ինքը երբեք չի նախաձեռի լարվածության աճ, իսկ Արևմուտքը, ի տարբերություն Վրաստանի իրավիճակի, շահագրգռված չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությամբ։ Ավելին, Հայաստանում իշխանափոխությունը աշխարհաքաղաքական մարտահրավեր է լինելու Արևմուտքին, Թուրքիային և Ադրբեջանին։

Այն ամենը, ինչ կարող է լինել և հանգեցնել իրավիճակի արմատական փոփոխության, պետք է «հասունանա» հենց Հայաստանում։ Այս օրերին Երևանում նոր թափ հավաքող շարժումը հասարակության որոշ շերտերի մոտ հույս է արթնացրել։ Սակայն պետք է հասկանալ, որ դրա հաջողության համար Հանրապետության հրապարակում 1-2 կամ նույնիսկ 10 բազմահազարանոց հանրահավաքը բավարար չէ։ Լավ կլինի, որ շարժման առաջնորդները ևս մեկ անգամ հիշեն «Ղարաբաղ» կոմիտեի պատմությունը։ Ինչ-որ պահի շարժումը, բնական էվոլյուցիայի ենթարկվելով, ամբողջ հասարակությանն առաջարկեց բարեփոխումների լիարժեք ծրագիր։ Շարժման ղեկավարներն իրենք էլ գիտակցում էին, որ Ղարաբաղը հայկական պահելու համար պետք է անկախ պետություն ունենային, և հենց այս պետությունը հասարակության աչքում պետք է լիներ նաև իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բանալին։

Այսօր էլ՝ որպեսզի Կիրանցն ու Ոսկեպարը, Տիգրանաշենն ու Սևանը մնան հայկական, Երևանը պետք է հայկական դառնա։ Եվ նա այդպիսին կդառնա, եթե կարողանա հայ հասարակության ճնշող մեծամասնությանը վարակել փոփոխությունների գաղափարով։ Եվ դրա համար կարևոր է, որ Բագրատ Սրբազանի շարժումը դուրս գա միայն սահմանազատման հետ կապված հարցերից և զբաղվի նույնիսկ սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Ժողովուրդն ուղիղ պատկերացում պիտի ունենա, թե ինչու է դուրս գալիս փողոց, ինչ ապագայի համար…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>