Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք
13
Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան Պատերազմ Արցախում
Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան Խաղաղության մասին հայտարարություններն ուղղակի անզորությունից են. սա վախի քաղաքականություն է․ քաղաքագետ Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան «Ասեք-չանենք, չասեք-կանենք». քաղաքային իշխանությունը գործում է ընդդեմ քաղաքացու (տեսանյութ) Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել. անտերության մատնված Երևան (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Ո՞ր լուրջ ներդրողը կցանկանա ներդրում անել «ռեյդերական» միջավայրում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Խցանված Երևան․ խաբված Հայրենիք (տեսանյութ) Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին․ Արա Պողոսյան Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է «Ադրբեջանական քարոզչական կանալներից մեկը սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» է հրապարակել»․ Տիգրան Աբրահամյան Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել Կրկին զրոյական կետից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Սյունիքի տեղն՝ արևմտյան նախագծերում (տեսանյութ) Երկրաշարժ՝ Հայաստանում Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են «Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան Մարտի 1-ի գործ՝ 2․0․ «Կարճ ասած»

Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոչ միայն նրանց նկատմամբ ոստիկանությունն աննախադեպ բիրտ ուժ է կիրառել: Անգամ մայթերից են մարդիկ բերման ենթարկվել:

Հերթական անգամ ոստիկանությունը չի խորշել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ բռնություն կիրառել: Այսպես՝ ABC Media-ի օպերատոր Մհեր Դավթյանին ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին, առանց հետ նայելու՝ հեռացել է, իսկ Թումանյան փողոցում ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (կարմիրբերետավորներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել «24News.am»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու տեղափոխվել հիվանդանոց։ Բնականաբար, Քննչական կոմիտեն, որն այնքան ուշադիր է կառավարող ուժի գրասենյակում գործող լրատվամիջոցի ու առհասարակ իշխանամետ լրատվամիջոցների լրագրողների մասնագիտական աշխատանքը «խոչընդոտելու» ցանկացած փորձի նկատմամբ ու անհապաղ քրեական վարույթներ է հարուցում, որևէ հաղորդագրություն նշված դեպքերի վերաբերյալ չի տարածել: Հատկանշական է, որ «24News.am»-ի խմբագրակազմը լեգիտիմ կասկածներ ունի լրագրողի նկատմամբ կարմիրբերետավորների հարձակման՝ ուղղորդված լինելու վերաբերյալ, ինչի մասին արել են հրապարակային հայտարարություն:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից:

Միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կառույցներին ու կազմակերպություններին հորդորում ենք ուշադրության կենտրոնում պահել լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից դրսևորվող վարքագիծը և տալ առարկայական գնահատականներ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan