Հենրիխ Մխիթարյանի օրինակը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը մարդկանց սիրում է միայն հաջողության օրերին
Հենրիխ Մխիթարյանի խաղի անկման հանդեպ մեր վերաբերմունքը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը մարդկանց սիրում և գնահատում է միայն լավ և հաջողության օրերին, իսկ երբ գալիս է աջակցելու պահը, բոլորը սկսում են դառնալ «ֆուտբոլային գիգանտներ» և քննադատել մի ֆուտբոլիստի, ով, բացի իրապես լավ մարզիկ լինելուց, մեր պետության պատիվը բարձր է պահել: Վերջապես հասկացեք, որ նա խաղում է Մեծ Բրիտանիայում, որտեղ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար կենաց-մահու պայքար է:
Իհարկե, ցավալի է տեսնել Մխիթարյանին նման մարզավիճակում, սակայն դա չպետք է առիթ հանդիսանա Հենրիխին մոռանալու համար:
Գրիշա Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից