Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք են բերվել ռազմաքաղաքական պայմանավորվածություններ՝ նշելով, որ ավելի վաղ պաշտոնական Երևանը հրապարակավ հավաստիացնում էր, որ Արևմուտքի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ:

«Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ: Միևնույն ժամանակ չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia's Defence and Security Resilience կոչվող փաստաթղթում ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի,ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի մասնագետներով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սահմանային տարածքներում Ադրբեջանի և Իրանի դեմ աշխատանքների ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի կրիտկական կարևորության ենթակառուցվածքների, էներգահամակարգի վերակողմնորոշում, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժում, իսկապես Երևանին փաթեթել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը:
Ակնհայտ է, որ և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում նպատակ են դրել կոտրել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամբողջական զանգվածն ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներում, խարխել տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության մեխանիզմները, որոնք հիմնված են ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա: Ինչպես հասկանում ենք՝ արևմտականները ձգտում են կռվացնել մտերիմ հարևաններին՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի... Հայաստանին վերապահվում է միայն գործիքի դերը, որի միջոցով ԱՄՆ-ն, ԵՄ-ն ցանկանում են նոր, մեծ հրդեհ բռնկել: Դա Միացյալ Նահանգները, Արևմուտքն անել սովորել են, իսկ հաշտեցնել, կարգավորման հասնել, արյունահեղությունը դադարեցնել չեն կարողանում»
,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ միամտություն է ենթադրելը, որ Արևմուտքի հետ համագործակցությունը կբարձրացնի Հայաստանի պաշտպանողականությունը, սահմանային անվտանգությունը, կապահովի տնտեսական զարգացումը:

«Ընդհակառակը՝ Հայաստանին ցանկանում են զրկել ամեն ազգայինից՝ ազգային պաշտպանությունից, ազգային տնտեսությունից, ազգային էներգետիկայից՝ դրա փոխարեն տալով անիրագործելի ճանապարհային քարտեզներ, թղթի վրա մնացող ծրագրեր և անվերջանալի դեմագոգիա: Հետո, հոգնելով այդ խաղից և լուծելով սեփական կոնյուկտորային խնդիրները, արևմտականները, ինչպես որ դա տեղի է ունեցել բազմիցս աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանը կշպրտեն»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan