Ադրբեջանի անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. Լուսանկար

Դիտել նաև
Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը
Բաքուն Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծ. Հաջիև
Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը
Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանական կրակոցներից երեկ երեկոյան վնասված տանը դեպքի պահին ոչ ոք չի եղել
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
