Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
5
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ապօրինությունն իրենց արածն է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արդեն նախկին ՔՊ-ականը Նիկոլի մասին բացաայտումներ է անում․ «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո

Իրանն ու Իսրայելը մոտ են նոր պատերազմի. Ի՞նչ կլինի Սյունիքի հետ, եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին

Իրանի և Իսրայելի միջև կարող է բռնկվել նոր լայնամաշտաբ պատերազմ. Ինչո՞ւ հենց հիմա

Իրանի և Իսրայելի միջև սառը պատերազմն սկսվեց 1979 թվականին, երբ Իրանում հաստատվեց Այաթոլլա Խոմեյնիի թեոկրատական ռեժիմը:

Մինչ այդ Իրանի Շահի և Իսրայելի միջև կար սերտ համագործակցություն, քանի որ երկու կողմն էլ դիտարկում էին արաբներին, որպես մեծ վտանգ:

Իսրայելն ուներ պաղեստինյան խնդիր, իսկ  շիայական Իրանը մեծամասամբ սունիական արաբական աշխարհը դիտարկում էր, որպես աշխարհաքաղաքական թշնամի:

1979-ից հետո իրավիճակը արմատապես փոփոխվեց, քանի որ Իրանն իր վրա փորձեց վերցնել նոր իսլամական հեղափոխության արտահանման գաղափարախոսությունը, իսկ առանց Իսրայելի հետ հակադրվելու, դա հնարավոր չէր:

Այդ քաղաքականության շրջանակներում, Իրանն սկսեց ակտիվորեն աջակցել Լիբանանի շիաներին: Այդ երկրում հիմնվեց «Հեզբոլլահ»՝ շիաների շահերը պաշպանող շարժումը: Պաղեստինում Իրանը սերտ կապեր հաստատեց «Համաս» արմատական պաղեստինյան շարժման հետ, որն ի տարբերություն Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության (ՊԱԿ), Իսրայելի գոյությունն ընդհանրապես չէր ճանաչում: ՊԱԿ-ը, ի տարբերություն «Համասի», համարում է, որ հնարավոր է գոյակցել Իսրայելի հետ, պայմանով, որ այդ երկիրը կվերադարձնի օկուպացված արաբական տարածքները և կճանաչի իր սահմանները, մինչև 1967 թվականից հետո հաստատված փոփոխությունները:

Հիշեցնենք, որ 1967-ին Իսրայելը գրավել է մի շարք արաբական տարածքներ և մինչ այսօր դուրս չի եկել այդ տարածքներից: Միակ բացառությունը եղավ Սինայի հանձնումը Եգիպտոսին, որի հետ 1978 –ին կնքեց սեպարատ համաձայնագիր, որը մինչ այսօր գործում է:
Արաբական երկրները 1967 թվականից հետո մի քանի անգամ փորձեցին հետ բերել իրենց կորցրած տարածքները, սակայն՝ ապարդյուն: Իսրայելը 1973 թվականին նոր հաղթանակ տարավ, հետո 1982 –ին ներխուժեց Լիբանան: Իսկ, սկսած 2006 թվականից, անընդհատ սառը պատերազմի մեջ է գտնվում լիբանանյան «Հեզբոլլայի» հետ:
Այսպիսով գաղափարական առումով Իրանը ձգտում է Իսրայելին փոխարինել մեկ  պաղեստինյան պետության լուծումով և կանխատեսում է Իսրայելի կործանումը: Իսրայելը Իրանը դիտարկում է որպես էկզիստենցիալ սպառնալիք և նրա վարչակարգին մեղադրում է ցեղասպանական մտադրություններ ունենալու մեջ: Հետևաբար, Իսրայելը ձգտում է պատժամիջոցների և ռազմական գործողությունների Իրանի դեմ՝ կանխելու միջուկային զենք ձեռք բերելը, այդ երկրի կողմից:
Սկսած 2010 թվականից Իսրայելը սկսում է գործել Իրանի դեմ՝ կազմակերպելով սպանությունները հայտնի գիտնականների, որոնք կարող էին կապված լինել ատոմային ծրագրի հետ: Այսպես առաջին հարձակման ժամանակ ֆիզիկոս Մասուդ Ալիմոհամմադին սպանվեց 2010 թվականի հունվարի 12-ին,երբ պայթեց իր մեքենայի մոտ կայանված մոտոցիկլետը: 2010 թվականի հոկտեմբերի 12-ին պայթյուն է տեղի ունեցել Իսլամական  հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազայում՝ Խորամաբադ քաղաքի մոտ, որի հետևանքով զոհվել է 18 զինվոր: 2010 թվականի նոյեմբերի 29-ին իրանցի միջուկային ոլորտի երկու ավագ գիտնականներ՝ Մաջիդ Շահրիարին և Ֆերեյդուն Աբասին, թիրախավորվեցին մոտոցիկլետ վարող մարդասպանների կողմից, որոնք ռումբեր էին ամրացնում իրենց մեքենաներին և հեռվից պայթեցնում դրանք: Շահրիյարին սպանվեց, իսկ Աբասին ծանր վիրավորվեց: 2011 թվականի հուլիսի 23-ին Թեհրանի արևելքում գնդակահարվեց Դարիուշ Ռեզաինեժադը: 2012 թվականի հունվարի 11-ին Մոսթաֆա Ահմադի Ռոշանը և նրա վարորդը սպանվեցին իրենց մեքենային ամրացված ռումբի պայթյունից: 2011-ին նոյեմբերին, Իսրայելը գրոհեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային բազան, որի արդյունքում սպանվեցին 17 իրանցի զինվորականներ: 2013 թվականի ապրիլի 25-ին իսրայելական օդանավը Հայֆայի ափերի մոտ խոցեց անօդաչու թռչող սարք, որը, ենթադրաբար, պատկանում էր Հեզբոլլահին:
2014-ին, Երուսաղեմի դատարանը իսրայելցի Իցհակ Բերգելին դատապարտեց չորսուկես տարվա ազատազրկման՝ Իրանի օգտին լրտեսություն առաջարկելու համար: Բերգելը պատկանում էր հակասիոնիստական ​​Նետուրեյ Քարտային՝ ծայրահեղ ուղղափառ հրեական աղանդին, որը  արմատապես դեմ է Իսրայել պետության գոյությանը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ուժերի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի, Հեզբոլլահի և Ռուսաստանի  կողմից տրամադրված օգնությունը Սիրիայի կառավարությանը թույլ տվեց Բաշար ալ-Ասադին հաղթանակած դուրս գալ պատերազմից 2017 թվականին՝ ապահովելով, Իսրայելի համար «վատագույն սցենարի» իրականացումը: Իսրայելը փաստացի ստացավ, իր դեմ  «դիմադրության առանցք», որը ձգվում է Իրանից և Իրաքից՝ Սիրիայիտարածքով մինչև լիբանանա-իսրայելական սահման:
Մոսադի տնօրեն Յոսի Քոհենը 2018 թվականին ասել էր, որ Իսրայելի ձախողումը Սիրիայում Ասադի հաղթանակը կանխելու, ինչպես նաև 2006 թվականին Հեզբոլլահին հաղթելու Իսրայելի ձախողումը նշանակում է, որ Ղասեմ Սոլեյմանին, եթե ցանկանար, կարող էր իր մեքենան անարգել վարել Թեհրանից դեպի Լիբանան: Իսրայելի հետ սահմանը, և նույն երթուղին բաց կլիներ նաև հրթիռներ տեղափոխող բեռնատարների համար: 2017 թվականի հունվարից Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսեցին գրեթե ամենօրյա մարտական​​առաքելություններ Սիրիայում իրանական թիրախների դեմ՝ միայն 2018 թվականին նետելով մոտ 2000 ռումբ:

2020 թվականի հունվարին, սպանվեց իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ճիշտ է, այս անգամ, նրա դեմ մահափորձը կազմակերպեցին, ոչ թե իսրայելցիները, այլ ամերիկացիները:

2022 –ի մայիսի 22,  Թեհրանում իր մեքենայում գնդակահարվեց  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամ Հասան Սայադ Խոդային: Նա Իրաքում և Սիրիայում իրանական գործողություններ իրականացնելու համար էլիտար «Ղուդս» ուժերում պատասխանատուներից էր: Նույն թվականի օգոստոսին,  Սիրիայի Հալեպի շրջանում սպանվեց ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Աբոլֆազալ Ալիջանին:
Երկու երկրների հարաբերությունները, էլ ավելի սրվեցին, անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո, երբ «Համասի» գրոհայինները հարձակվեցին Իսրայելի վրա: Այդ հարձակման ընթացքում սպանվեցին ավելի քան 1200 հրեաներ: Որի դիմաց Իսրայելը ներխուժեց Գազա և սկսեց տոտալ ռմբակոծումները, որի հետևանքով մինչ այսօր սպանվել են, ավելի քան 25 000 պաղեստինցի:
Եվ ահա, երկու օր առաջ,  Իսրայելը նոր օդային հարձակում է իրականացնում  Սիրիայի մայրաքաղաքում, Իրանի գլխավոր հյուպատոսության վրա: Վերջին տվյալներով՝ այդ  աննախադեպ քայլի ժամանակ վիրավորվել է 12 մարդ, զոհվել են ԻՀՊԿ-ի յոթ սպա, այդ թվում՝ երկու գեներալ, այդ թվում՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին: Հաշվի առնելով, որ Իսրայելը հարձակվել է փաստացի Իրանի տարածքի վրա, առաջ է եկել Իրանի համար Կազուս Բելլի իրավիճակ: Մանավանդ, հաշվի առնելով Զահեդիի ով լինելը:
Եվ այսօր հայտնի դարձավ, որ  Իրաքի ռազմական խմբավորումները հարձակվել են Իսրայելի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ավիաբազայի վրա: Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Իրաքում իսլամական դիմադրության շիա զինված խմբավորումները բազմաթիվ զգուշացումներից հետո անցան հարձակման: Մարտական​​ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նրանք հարձակվել են Իսրայելի հյուսիսում գտնվող Իսրայելի Ռամաթ Դեյվիդ ավիաբազայի վրա: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ակնհայտ է, որ սա Թեհրանի պատասխան հարվածն է Իսրայելին: Իսկ դա նշանակում է, որ Իսրայելը իր հերթին, պատասխանելու է Իրանին: Եթե հաշվի առնենք, որ Իսրայելում ուզում են դատել այդ երկրի գործող վարչապետ Նաթանյահուին, ապա պարզ է դառնում, նա շահագրգրված է լինելու մեծ պատերազմ սկսել Իրանի դեմ, որպեսզի իր հանդեպ դժգոհությունը գոնե ժամանակավորապես դադարեցվի:         

              Ի՞նչ հետևանքների սա կարող է հանգեցնել Հայաստանի համար
 
Պարզ է, որ եթե Իրանը հայտնվի մեծ պատերազմի մեջ, ապա դա կարող է հանգեցնել Սյունիքի գրավմանը՝ Ադրբեջանի կողմից: Մանավանդ, որ Փաշինյանն ամեն կերպ կարողացել է փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս պարագայում, քաղաքական հիմնական դերակատարների փաստացի լռությունը, հանցանքից քիչ է տարբերվում: Բայց   դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Սա՛ է իրականությունը: 

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan