Արամ Սարգսյանի կուսակցի ՍՊԸ-ն «բինգո» է բռնել. 2 տենդեր է շահել

Դիտել նաև
Կոչս ծաղիկ արտահանողներին` կոնկրետ հարցեր դրեք Նիկոլի իշխանության առջև․ Վահե Սարգսյան
Մայր Աթոռի արձագանքը պետք է լինի համարժեք. Արամ Վարդևանյան
ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված
Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի քանդված տեղերը չեն վերականգնել. Ոսկան Սարգսյան
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, վայքեցի Կառլեն Մինասյանի «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն «բինգո» է բռնել՝ 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել՝ Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար՝ 1 մլրդ 370 մլն դրամ։ Հետաքրքիր է, որ Օհանավանի դպրոցի կառուցման համար կառավարությունը 880 մլն դրամ էր հատկացրել:
Օհանավանի բնակչությունը, 2011 թ. մարդահամարի տվյալներով, 2 հազար 312 մարդ է, իսկ Խոտինը՝ 942։ Այսինքն՝ Խոտ գյուղում դպրոցի կառուցումը մոտ 2 անգամ թանկ արժե, քան Խոտից 2 անգամ մեծ Օհանավանինը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում