Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ)

Հիմա խեղճ հարիֆը ո՞վ ա, Նիկո՞լը, թե՞ նրանք, ում Նիկոլը հարիֆացրեց. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ մի ուշագրավ նյութ հրապարակվեց, որ Հայաստանի 22 բարձրաստիճան պաշտոնյա հայտարարագրել է 4 միլիոն դրամը գերազանցող ժամացույց։ Խոսքը Քպ-ան պաշտոնյաների մասին էր։ Ծակ գրպանով իշխանության եկած, աղքատությունը փառաբանող, հարուստների մասին ատելություն տարածող, հարուստներին թալանչի ու օլիգարխ համարող, նախկինում պաշտոնյաներին թալանչի ու կոռուպցիոներ համարող ՔՊ-ական իշխանության մեջ 22 բարձր պաշտոնյա հայտարարագրել է 4 մլն դրամից թանկ ժամացույց։ Հլը որ շեմը 1 միլիոն դրամ լիներ ու ոչ միայն բարձր, այլ բոլոր պաշտոնյաները հայտարարագրեին, շատ ավելի ճոխ թիվ էր լինելու։

2019 թվականին որ սփյուռքի հայ համայնքներում հանդիպում էր ունենում Նիկոլը, ասում էր՝ տեսեք, մեր թիմում, սիրելիներս, մեծահարուստ չկա։ Խնդալու է, չէ՞, թե ոնց էսքան կարճ ժամանակում էդպիսի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ։ Եվրատյունինգ։ Կրկնում եմ, սրանք, ավելի ճիշտ՝ Նիկոլն ինքը, բոլոր մեծահարուստ կամ որոշակի ունեցվածք ունեցող պաշտոնայներին համարում էր թալանչի։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես միանգամից չեմ ասում՝ եթե պաշտոնյան թանկարժեք ժամացույց ունի, ուրեմն թալանչի է․ դա ասելը իմ գործը չէ․ հակակոռուպցիոն կոմիտե ու հանձնաժողով ունենք, դատախազ ունենք, ոնցոր։ Բայց եթե անգամ Նիկոլի օրոք էդ ունեցվածքը արդար միջոցներով են դիզել կամ դիզել են մինչև Նիկոլի իշխանության գալը, ստացվում է, որ Փաշինյանը հերթական անգամ խաբել է իրեն հավատացած խեղճ ժողովրդին։ Նա աղքատությունը փառաբանելով, դրոշակ սարքելով, հարուստներին քրֆելով, կոռուպցիայի, ժողովրդի թալանի մեջ մեղադրելով եկել ա իշխանության ու նրանցով լցրել է իր իշխանությունը։ Գուրգեն Արսենյանի գնած ժամացույցն արժե՝ ավելի քան 80 մլն դրամ՝ նույն այնքան, որքան արժե մեր՝ հարկատուներիս փողերով Ալեն Սիմոնյանի համար գնված ավտոմեքենան։ Լավ է արել, իր փողերն է, ինչի վրա ուզում է թող ծախսի, ուզում է ժամացույց գնի, ուզում է մի հատ էլ Բենթլի գնի կամ փող տա, որ տղեն բերդ չնստի, օրինակ՝ տան աշխատողի վրա հարձակվելու համար․ ինձ համար մեկ է, թե ինչպես են ծախսում իրենց փողերը։ Բայց կրկնում եմ՝ հարուստների նկատմամբ ատելություն գեներացրած Նիկոլը իր թիմ է լցրել հարուստներին, իսկ ովքեր էլ աղքատ էին, պարզվում է՝ 6 տարին չլրացած, արդեն հարուստի կայֆերի մեջ են, կամ հենց հարուստ են։ Գերթանկարժեք ժամացույց կրողներից երկուսը ՔՊ-ական դեպուտատ են, մեկը՝ ՔՊ-ական քաղաքապետ Արմավիրի մարզում, մեկը արդարադատության նախարար է, 3-ը՝ ՊԵԿ աշխատող, մեկը տամոժնու աշխատող, վարչապետի աշխատակազմի աշխատող ու այսպես շարունակ, ու էդ բոլորը պաշտոնը ստացել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ու հատկապես՝ պատերազմից հետո։ Բա, Նիկոլ ջան, բա ինչի՞ աղքատներին չես տարել կառավարություն, թե՞ պաշտոն ստանալուց հետո են հարստացել։ Բա էնպես չէ, թե Սերժ Սարգսյանի օրոք բոլորը պաշտոն էին ստանում ու հարստանում, մարդիկ կային, արդեն հարուստ վիճակում մտնում էին կառավարություն ու դու էլ ասում էիր՝ թալանում են, հիմա նույն մարդիկ տեղափոխվում են քո կառավարություն։

Ժամացույցի վրա չեմ ֆիքսվել, ժողովուրդ ջան, դա մանրուք է․ որովհետև էս խմբակը շքեղ առանձնատներ ու կվարտիրաներ են առնում, դղյակներ, շքեղ ավտոներ են առնում, արտասահմանյան ամենապրիստիժնի ժամանցի ու հանգստի վայրերում են հայտնվում։ Չնայած, կրկնում եմ, եկել են աղքատությունը փառաբանելով և հարուստների նկատմամբ ատելություն հրահրելով։ Իրենց աղքատությունը վաղուց վերացրել են, ժողովուրդը մնացել է նույն օրին։ Հիմա խեղճ հարիֆը ո՞վ է, Նիկո՞լը, թե՞ ժողովուրդը, որն իրեն բերել է։ Եսիմ, ով բերել է, թող նա էլ մտածի։

Փաստեր հրապարակվեցին, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության դրամահավաքին անհայտ աղբյուրից 1-2,5 մլնական դրամներ են տվել մարդիկ, որոնք այդքան գումար ոչ միայն չունեն, կյանքներում մոտիկից էլ չեն տեսել, էլ ուր մնաց՝ Նիկոլի կուսակցությանը տային։ Է դժվար ա՞ ՔՊ-ականների համար, օրինակ՝ որպես շնորհակալություն յուղոտ պաշտոնի գնալու համար իր հերթական 200 հազար դոլարանոց ժամացույց առնելու փոխարեն, մի քանի հատ 2,5 միլիոն դրամ փոխանցի ՔՊ հաշվին։ Մեկ է՝ դատախազությունը իրենցն է, ոչինչ չի բացահայտելու ու ստացվելու է՝ «ժողջանն» է փոխանցել սիրելի վարչապետին։

Նիկոլը թեման ցրում է, բայց դրանից էլ ավելի շատ հարցեր են առաջանում։ Կուսակցության կոռուպցիայի թեման ցրում է, քերոբյանենց կոռուպցիոն գործի թեման ցրում է, Ալենի հարսիկի վերաբերյալ կոռուպցիոն գործի թեման ցրում է։ Ում բռնում՝ բաց են թողնում ու մոռացվում-գնում է։ Դատախազություն, քննչական մարմիններ, դուք ինչո՞վ եք զբաղված։ Դե բա բացատրություն տվեք։ 510 միլիոն դրամ փոխանցել են ՔՊ-ին մարդիկ, որոնք չեն ունեցել էդ գումարները։ Ո՞րտեղից, ո՞ւմ փողերն են, ինչի՞ համար կամ դիմաց են այդ փողերը հայտնվել ՔՊ հիմնադրամում։ Էս իշխանությունը ներդրել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Այսինքն տարվա վերջում պետք է բացատրություն տաս, թե ինչ գումար ունես, որտեղից է։ Էն մարդը, որ տարել է ՔՊ-ականներին իբր 2,5 միլիոն դրամ է հանգանակել, պետք է բացատրություն տա, թե էդ գումարը որտեղից է։ Դատախազության գործը մամուլն է արել, բացահայտել է, խոսել է, անգամ ՔՊ ղեկավարին է ուղիղ հարցրել, բա ընթացք տվեք։ Այդ հարցը լսելուց էնպես էլ ժպիտը դեմքին, արխային է պատասխանում, էդ ինչի՞ վրա է տենց վստահ ասում է՝ խաբար չէի, ասել եմ մի հատ հասկանան․ բայց մի տեսակ շատ վստահ է, է, տիկին Վարդապետյան։ Թե՞ որ ասեց՝ ժողովրդավար ենք, ինֆորմացիան բաց է, պետք է սաղիս հերիք լինի, անցավ գնաց։ Նախ դա էլ է սուտ ասում, ինֆորմացիան բաց չէր, լրատվամիջոցը ուզել է՝ չեն տվել, դատի է տվել ու ստիպված, դրա արդյունքում են տվել։ Բայց բացի այդ, ի՞նչ կապ ունի՝ բաց է, թե չէ, եթե ինչ բացահայտում է մամուլը, Նիկոլի նախկին օգնական տիկին դատախազն ասում է՝ հանցակազմ չկա։

ՔՊ-ն բարեգործական հիմնադրամ է բացում, վարչապետի կնոջն էլ նշանակում ղեկավար։ Հավաքած գումարի կեսից շատն ուղղում են աշխատավարձին, գործուղմանն ու նման բաների․ դատախազությունը բան չունի՞ անելու․ այսինքն վարչապետի տան անդամը բարեգործական հիմնադրամ ունի, փող է հավաքում, որ ճամփորդի՞։ Լավ է, հիմնադրամ բացեմ, ասեմ ժողովուրդ ջան, փող հանգանակեք, կարևոր գործի համար է ու թռնեմ էդ փողով Միկոնոս հանգստանալու։ Բա բարեգործությունը ո՞ւր մնաց, դատախազություն, քեզ եմ հարցնում։ Բա էն, ԱՆԻՖ-ի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեությունը, 4 մլրդի աշխատավարձեր են բաժանլ իրար մեջ ու միակ բանը որ արել են, Fly Arna ազգային ավիափոխադողի նախագիծն է եղել, դա էլ ձախողվել է։ Բա մի հատ չե՞ք ուզում հասկանալ՝ էդ ինչ են արել հերոս հարկատուների փողերը, էդ ովքե՞ր են, էդ ինչ մսխել է, որ մսխել են։ Բա չե՞ք մտածում, որ այ սենց պարտակելու համար վաղը Նիկոլն ու Աննան չլինեն, դուք եք պատասխանելու այդ ամենի համար։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնացել է շատ խիստ կարճ ժամանակ, փաստ է, անգամ իրենք գիտեն դրա մասին։

Էս սարսափելի իրականության ֆոնին երեկ իմացանք, որ 92 մլն եվրո պարտք են վերցնում նորից․ Հայաստանի պարտքն արդեն անցավ 12 մլրդ դոլարից։ Հայաստանի պարտքը որ 5 մլրդ դոլար էր, Նիկոլն ասում էր՝ Սերժն ատկատ է անում, վարկային կազմակերպությունների հետ կոռուպցիա են անում, պետք է աուդիտ անենք․ բա հիմա 12 միլիարդ է, դու կրկնակի ատկատ ես անո՞ւմ, վարկային կազմակերպությունների հետ։ Բա աուդիտդ ո՞ւր է։ Սերժը 6 միլիարդի էր հասցրել 10 տարում, դու 12 միլիարդի հասցրիր 5 տարում․ հիմա թալանչին ո՞վ է։ Համ ասում եք Պապ թագավորից սկսած մինչ օրս նման մեծ բյուջե չենք ունեցել, համ էլ պարտք եք վերցնո՞ւմ։ Ինչի՞ համար եք վերցնում, որ ձեզ ժամանցույց առնե՞ք, թե՞ փոխանցեք ՔՊ հիմնադրամին, թե՞ հիմնադրամ բացեք ու բառադի միլիոնավոր աշխատավարձեր մեջ-մեջ անեք։

Ընդ որում, ժողովուրդ ջան, հաջորդ աբսուրդը գիտե՞ք որն է․ երեկ կառվարության նիստում 19 մլն դրամ գումար հատկացրեցին Գազայից փախստականներին օգնելու համար․ էդ 45 հազար դոլարը մանրամասն զեկուցեցին-խորացան․ էս ենք տալիս, էն ենք տալիս․ բայց որ նույն նիստի հենց առաջին հարցով 92 մլն 300 հազար եվրո վարկ վերցրին, ոչ մի խոսք։

Լավ, ինչո՞ւ դատախազությունը չի քննում, որ հասկանանք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականին կազմակերպված դրամահավաքի 510 մլն դրամի մեջ վերցրած արտաքին պարտքից գումար կա, թե չկա։ Կամ, ասենք, 2022 թվականին կուսակցությանը տված նվիրատվությունների որքան գումարն է զարտուղի ճանապարհներով։ Էնտեղ էլ պարզվեց, մարդիկ ասում են, որ գումար չեն փոխանցել։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, այն, ինչ կատարվում է հիմա, եթե կատարվեր 10 տարի առաջ, ՔՊ-ականները, ամեն օր կաղաղակեին թալանի մասին, աննախադեպ կոռուպցիայի մասին, ՀԿ-ները էնքան կթնդացնեին, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը կհամարվեր աշխարհի ամենակոռումպացված երկիր։ Բայց հիմա, որ դրա կրկնակին, եռակին, հնգակին է, սաղ նորմալ է, հանրությունը կարծես հաշտ է, որովհետև Նիկոլենք սովորեցրել են, որ հենց ասեն թալան, նկատի ունենաք միայն նախկիններին։ Ասում են ոչխարը գայլից էր վախենում, բայց չոբանը կերավ։ Հիմա սրանցն է, անունը դրել են նախկին նախկին, բայց ինչ կա իրանք են անում։

Զավեշտը գիտե՞ք որն է․ որ երբ նախկինից է խոսք գնում, ասում ենք դե լավ, ոչինչ կոռուպցիա կար, որը վատ էր, դատարաններում խնդիր կար, որը վատ էր, աղքատություն կար, որը վատ էր, բայց գոնե անվտանգ էինք։ Հիմա դատարաններում արդարադատությունը մեռել ա, աղքատությունը խորացել ա, անվտանգ չես, բայց մեկ է՝ կոռուպցիան ավելի ուժեղ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan