Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
5
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Պատերազմ Արցախում
Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ

Կաթսան եռում է, պատերազմը ձեռնտու է միայն Նիկոլին. Տավուշը պետք է պահել Երևանում. պայքարի միակ կետը Հանրապետության հրապարակն է՝ ժողովրդական ըմբոստությամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Տավուշում հանդիպման մասնակից մարդիկ բավական խիստ ֆիլտրացիա էին անցել, ընտրված մարդիկ են եղել, բայց նույնիսկ այդ պայմաններում Փաշինյանը չի կարողացել համոզել: Եղել են սպառնալիքներ, եղել է վախ, և Փաշինյանն ասել է, թե ինքը վստահ չի, որ կարող է պաշտպանել սահմանները, ուստի առաջարկում է հանձնել։ Փաշինյանն Արմագեդոն է ներկայացրել տավուշցիներին, թե իբր՝ եթե չհանձնի, Հայաստանը կործանվելու է։ Տավուշի այդ հանդիպումով Փաշինյանն իր պատվիրատուներին ցույց է տվել, որ ամեն ինչ անում է։
  • Սա շատ հեռու է սահմանազատման գործընթաց լինելուց, ընդամենը 30 տարվա գիծը քանդելու մարտավարություն են իրականացնում։ Արևմուտքն ուզում է արագ ավարտել գործընթացը։ Սյունիքի մարզից ռուսական զորքերին հանելու հարցն էլ է իր առջև դրված։ Արևմուտքը վաղուց խոսում է, որ այս տարածաշրջանում պետք է ձերբազատվել ռուսական ներկայությունից, և փորձում է մաքսիմալ արագացնել։
  • Փաշինյանը հասկանում է, որ իր ժամանակը սպառվել է, չկա հանրային աջակցություն, և սպառված ռեսուրսով նա շտապում է։
  • Բոլորին ձեռնտու է տարածաշրջանում կոնֆլիկտայնությունը մեղմել, այդ թվում՝ նաև Իրանին։ Նրանք ասում են՝ դեմ չեն լինի, որ ռուսական զորքերին փոխարինեն, օրինակ, ֆրանսիական զորքերը։ Իրանի և արևմտյան որոշ երկրների միջև, այդ թվում՝ ԱՄՆ-ի, երկխոսություն կա։ Այս տարածաշրջանը դարձել է Իրանի համար սպառնալիքի աղբյուր։
  • Կուլուարներում պայմանավորվածությունների ժամանակ Ադրբեջանը դեմ չի եղել եվրոպացի դիտորդների ներկայությանը, թեև պաշտոնապես դեմ է արտահայտվում՝ ռուսների հետ հարաբերությունները չփչացնելու համար։ Ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի ղեկավարությունը դիվանագիտությունը տարբերում է պետական քաղաքականությունից, պետական շահը՝ պոպուլիզմից։
  • Ռուսաստանը վերջին զարգացումներից ինչ-որ դասեր քաղել է: Հասկանում են, որ Տավուշի գյուղերը Նիկոլն ինքն է հանձնում, էլ չկան նախկիններ, որ նրանց վրա գցի, հետևաբար՝ գցելու է Ռուսաստանի վրա։ Եվ հիմա ռուսական կողմն ինքն իրեն ապահովագրելու համար է հայտարարություններ անում, որ իրենց չմեղադրեն տարածքներ հանձնելու հարցում մասնակցություն ունենալու մեջ։

    • Վստահ եմ՝ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու՝ Ադրբեջանը չէր կարող Արցախում պատերազմ սկսել։ Ռուսները համոզված են, որ ինչ-որ պահի կվերադառնան և ամեն ինչ կարգի կբերեն, իրենք ելնում են նախկին փորձից, ինչը, սակայն, մեզ համար կործանարար է։ 
    • Ռուսաստանը հիմա հղում կատարելու հնարավորություն ունի՝ քանի որ Նիկոլն ինքն է հանձնում տարածքները, ինչպես դա արեց Արցախի դեպքում, ասելով, որ Ադրբեջանինն է։ Բայց բոլորս հասկանում ենք, որ Ռուսաստանի պասիվության, անգործության պատճառով իրենց իսկ վարկանիշը մեր ժողովրդի մոտ ընկել է։ Թեև միանշանակ է, որ Ռուսաստանին նման գործողությունների համար առիթ տվել են Հայաստանի ղեկավարները՝ իրենց խոսույթով ու հայտարարություններով։ Ռուսաստանն ունի իր առաջնահերթությունները, և այդ առումով Կովկասը զիջում է Ուկրաինային։
    • Պատերազմից հետո ռուսական իշխանությունները ձեռքբերում էին համարում, որ չնայած պարտությանը՝ իրենք հայտնվեցին Սյունիքում։ ՌԴ իշխանական շահերը սպասարկող փորձագիտական շրջանակներում համոզված պնդում են, որ դուրս չեն գալու տարածաշրջանից։

      • Ռուսաստանի հետ մեր գործերը դեռ չեն ավարտվել, պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կկարողանա իր շահը տարանջատել ուրիշների շահերից։
      • Արցախի հարցը փակ չէ, իրականում այն փակ է միայն մեկ մարդու համար, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Այստեղ կա ժողովրդի սեփականության, կյանքի իրավունք։ Սրա մասին բոլորն են խոսում և անընդհատ՝ և Արևմուտքում, և Ռուսաստանում, մինչդեռ Արցախի հարց չկա դրված միայն Հայաստանում, բոլորն ասում են՝ պետք է արցախցիները վերադառնան, բացի Հայաստանից։ Մենք մեր հանրությանը պետք է պատրաստենք և թույլ չտանք, որ հարցը մոռացության տրվի, ինչն անում է գործող իշխանությունը։ Ցավոք սրտի, այս պահին ոչինչ չի անում Արցախի իշխանությունը։ 
      • Փաշինյանը պայման դնող չէ, հատկապես՝ Ալիևի հետ հարաբերություններում, այլ Ալիևի պահանջները կատարող է։
      • Իդեալական սահմանազատումը պետք է այնպես արվի, որպեսզի ոչ մի երկիր չտուժի, դա համագործակցության արդյունք պետք է լինի, եթե կա պարտադրանք, նախապայման, հայրենիքի ինչ-որ հատվածների առևտուր, դա սահմանազատում չէ։
      • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի ընթացքում Ալիևի հայտարարությունները Նիկոլի գլուխը շոյելու միջոց էին, որպեսզի իրենց գործակալին բաց չթողնեն։ Դրա համար էր մարտի 17-ին Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ Ալիևը ասում, որ «ավելի, քան երբևէ մոտ են» խաղաղության համաձայնագրին Հայաստանի հետ, և, որ բանակցություններն «ակտիվ փուլում» են։ Արևմուտքը հասկանում է, որ Ալիևն ինքնուրույն գործոն չէ, այլ Թուրքիայի շարունակությունն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկել էր Հայաստան՝ իր կառույցի անդամ երկրի շահերը սպասարկելու։ 
      • Եթե մենք ուզում ենք, որպեսզի Ադրբեջանի նախագահի բռնապետ լինելու հանգամանքը գործոն դառնա, պետք է աշխատել Արևմուտքի հետ, որպեսզի չասեն, որ դրա մասին «Եվրոնյուզում» ոչինչ չի ասվել։
      • Իշխանական քարոզչամիջոցներն այսօր ամբողջ օրը պտտում են World Happiness Report ամենամյա զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը ճանաչվել է Հարավային Կովկասի մեջ երկրներից ամենաերջանիկը։

      Այնինչ, այդ ցուցանիշով փորձում են մարդկանց ուղղակի էշի տեղ դնել։ Բայց կան այլ ցուցանիշներ ևս՝ դատարանների, կոռուպցիայի դեմ պայքարի  մասին, որոնցով Հայաստանը նահանջ ունի, այդ մասին չեն խոսում:

      • Նոյեմբերյանում, Իջևանում մարդիկ տեսնում են, որ Փաշինյանը հանձնում է այդ տարածքները: Մարդիկ հասկանում են, որ ինչ-որ մեկը դիֆտի կտորը ձեռքին կգա ու կասի, որ եթե չհանձնենք՝ պատերազմ կսկսի։ Բայց մարդիկ տարիներ շարունակ պատերազմի սպառնալիքի տակ հող են մշակել, բերք են հավաքել, փորձել են աշխատել այդ տարածքներում… պահել են իրենց հայրենիքը:
      • Փաշինյանը շտապել էր Տավուշ, որովհետև վտանգ էր տեսել, զգացել էր, որ աղմուկ է բարձրանում ժողովրդի մեջ… Այդ պարագայում նա կարող էր նույնիսկ Ստոլտենբերգին Հանրապետության հրապարակում թողնել ու վազել Տավուշ։


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan