Ադրբեջանական գազը կփոխարինի՞ ռուսականին (տեսանյութ) Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը Անլույս ու անջուր Երևան․ քաոտիկ իրավիճակ է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
12
Մեծ մրցախաղ, ում է խանգարում Հայաստանը Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուներին. Լրագրող Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Արևմուտքը ՀՀ–ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին Իշխանության չստացված հերթական բարեփոխումը (լուսանկար) ՏԿԵՆ-ը և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել Մենք պետք է ձևավորենք ունակների համայնք, բայց առանց անձնական հավակնությունների. Բագրատ սրբազան Բնակիչներ-կառուցապատող հերթական կոնֆլիկտը. քաղաքապետարանը չկա (տեսանյութ) Զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, կա 2 զոհ Պատերազմ Արցախում
Մեծ մրցախաղ, ում է խանգարում Հայաստանը Սա կլինի ուղերձ Փաշինյանի բոլոր երկրպագուներին. Լրագրող Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում. հայտարարություն ՔՊ-ականներն առաջարկում են ռուսական գազից հրաժարվել․ իսկ հացի՞ց. «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջանական գազը կփոխարինի՞ ռուսականին (տեսանյութ) 28 միլիոն 909 հազար ՀՀ դրամ է ծախսվել Երևանում հուշարձանների պահպանության, լվացման ու խնամքի համար (տեսանյութ) Հակոբ Արշակյա՞նն է ուզում տարանջատվել Ալեն Սիմոնյանից, թե՞ նրա միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Մոսկվայի պետական համալսարանում հայերեն կդասավանդվի ԱՄՆ-ի նպատակը Կովկասում կոնֆլիկտային իրավիճակ հրահրելն է. Անդրեյ Կլիմով (տեսանյութ) Ռուս կինը կոտրել է «Անի Պլազա» հյուրանոցի գույքը և հայհոյանքներ հնչեցրել Արևմուտքը ՀՀ–ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին Իշխանության չստացված հերթական բարեփոխումը (լուսանկար) Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղության համաձայնագիր կկնքվի. Էրդողան Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Ադրբեջանում դատում են առևանգված Ռաշիդ Բեգլարյանին ՏԿԵՆ-ը և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել Անլույս ու անջուր Երևան․ քաոտիկ իրավիճակ է․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ Պարզվում է` գերեւարված հայ ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ խոշտանգումները ՄԻՊ-ի մանդատի շրջանակում չեն ԱԺ աշխատակազմի ղեկավարը անձամբ հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում Ի՞նչ է կատարվում իշխանական կուլիսներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան այլևս չի դասավանդվի Ինտերնետն էլ հանձնե՞ց․ բա վա՞ղը ինչ կհանձնեն. «Կարճ ասած» (տեսանյութ) Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է. Ուղիղ Մեկ օրում երկրորդ վթարը՝ զինծառայողներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ Արցախցի բարձրաստիճան պաշտոնյան լրտեսություն է կատարել հօգուտ թշնամու. ՔԿ «Վթարից զոհված զինվորը տան միակ տղան էր»․ Ոսկան Սարգսյան Սա՛ է ՔՊԿ-ի կարկատան ասֆալտը

Ոչ մի լավ բան չարժե սպասել նման հայտարարություններից, ընդհակառակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածաշրջանային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի «վերջին կանգառը» Հայաստանն էր՝ Երևան, Հանրապետության հրապարակ: Միանգամնց նշենք, որ բարձրաստիճան ՆԱՏՕ-ական հյուրին Երևանում չափազանց ջերմ ընդունեցին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քաջաբար ելավ կառավարության շենքից ու Ստոլտենբերգին անձամբ դիմավորեց իր աշխատավայրի` սովորաբար տարաբերետակիր ոստիկանական վաշտերով լցոնված հրապարակահայաց մուտքի մատույցներում:
Ճեմելով գնացին առանձնազրուցելու: Ասուլիսից հետո էլ նորից անձամբ ճանապարհեց մինչև սպասարկող ավտոմեքենայի դուռը՝ մարտյան անձրևի խոշոր կաթիլներից պաշտպանող, թիկնապահների բռնած մեծ, սև անձրևանոցների հովանու ներքո: Բայց այդ՝ ֆիլմանկարագրական դրվագներից բացի, ավելի հետաքրքրական ու կարևոր բաներ տեղի ունեցան: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի ու Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Ստոլտենբերգը մի ամբողջ շարք ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու, խաղաղության գործընթացը խրախուսելու առումներով: Բայց այդ, այսպես ասենք, «պարտադիր ծրագրից» զատ, նա՝ Ստոլտենբերգը ընդգծված հակառուսական, կտրուկ, թշնամական հայտարարություններ հնչեցրեց: Շեշտենք՝ Երևանից:

Մասնավորապես, Յենս Ստոլտենբերգը նախ հայտարարեց. «Պատերազմն Ուկրաինայում սթափեցնող հիշատակում է խաղաղության արժեքի մասին։ Ես ողջունում են ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ»: Բայց դա ամենը չէր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գործընկերներին կոչ արեց իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»: Ստոլտենբերգը, ընդունելով, որ իրավիճակը մարտադաշտում (Ուկրաինայում) իրենց համար ծանր է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունն Ուկրաինային, հետևյալ ֆրազը «մեխեց». «Եթե Պուտինը հաղթի, կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»:

Փորձենք հնարավորինս առանց հույզերի դիտարկել իրավիճակն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությունները, բնորոշումները: ՆԱՏՕ-ն, հասկանալի է, Ռուսաստանի ոխերիմ թշնամին է, ՆԱՏՕ-ի նպատակը պարզ է՝ Ռուսաստանի ոչնչացումը, Ռուսաստանի եղած-չեղած ռեսուրսները անվճար կամ որպես ռազմավար տնօրինելը: Դե, Նապոլեոնը փորձեց ժամանակին, ավարտվեց Փարիզում ռուսական զորքի հաղթահանդեսով, Գերմանիան փորձեց, հայտնի է, թե ինչ եղավ: Թերևս որոշել են «մի հատ էլ փորձել»: Բայց դա դեռ մի կողմ:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է տվյալ դեպքում, ՆԱՏՕ-ն այս պահին չի կարողանում ռեալ աջակցություն ցուցաբերել իր հովանավորյալ Ուկրաինային, որը պարտություն է կրում ռազմադաշտում, և այդ ենթատեքստում միանգամայն սպասելի են Ստոլտենբերգի հայտարարության ենթատեքստն էլ, տոնայնությունն էլ: Սակայն նա նման հայտարարություն չի անում Եվրոպայում ինչ-որ տեղ: Նա նման հայտարարություն չի անում անհամեմատ արևմտամետ դիրքորոշված Վրաստանում, նման բան չի ասում ՆԱՏՕ-ի հիմնական անդամ ու դաշնակից Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ալիևի ներկայությամբ՝ Բաքվում: Այլ գալիս ու նման՝ ընդգծված հակառուսական հայտարարություն է անում հենց Երևանում, անձամբ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Դա սադրանք չէ, հապա ի՞նչ է:

Ընդգծենք. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չհակաճառեց, չհակադարձեց Ստոլտենբերգին: Օրինակ՝ չնշեց, որ ինքն ընդամենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլ ոչ թե, ասենք, լիարժեք համերաշխություն է հայտնել Ուկրաինային: Ի դեպ, բավականին վիրավորական է, անգամ՝ ազգային արժանապատվության ոտնահարում է, եթե Հայաստանը «համերաշխ լինի» Ուկրաինայի հետ, որը ցնծագին արտահայտություններով ու ձևակերպումներով, ջերմորեն շնորհավորել է Ալիևին՝ Արցախը զավթելու, Արցախում ցեղասպանություն իրականացնելու, Արցախը հայաթափելու հետ կապված: Այսինքն, ի՞նչ, Հայաստանը համերաշխ է... հայերի դեմ ցեղասպանական ոճիր իրագործած թշնամուն հենց այդ կապակցությամբ շնորհավորող Զելենսկու հե՞տ...

Վերադառնանք, սակայն, Ստոլտենբերգին: Պետք չէ քաղաքագիտության հանճար լինել՝ հասկանալու համար, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան եկել էր հիմնական նպատակ ունենալով, ինչպես ասվում է, անձամբ տնտղել Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների տրամադրությունները՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հնարավորության համար: Ադրբեջանում Ստոլտենբերգին պարզորոշ հասկացրել են, որ Բաքուն Ուկրաինայի հարցում հումանիտար աջակցությունից այն կողմ չի գնա: Վրաստանում, որ, անկախ ամենից, չափազանց հավասարակշռված քաղաքական կուրս է վերցրել (միանգամայն խելամտորեն), Ստոլտենբերգը հազիվ թե կարող էր որևէ դրական ակնկալիք ունենալ՝ իր հետապնդած նպատակին հասնելու իմաստով:

Իսկ ահա Հայաստանում, որի ղեկավարությունը հատկապես վերջին 2 տարին ընդգծված հակառուսական կեցվածքով է աչքի ընկնում, Ստոլտենբերգը իրեն թույլ տվեց նախ՝ Հայաստանը հռչակել Ուկրաինայի ու Զելենսկու հետ համերաշխ, ապա նաև Ռուսաստանի դեմ նշված հայտարարություններն արեց: Դա սառը, դաժան ու հակահայ հաշվարկ էր: Ավելին, Ստոլտենբերգը պարզորոշ հասկացրեց, որ իրենց առանցքային նպատակը Ռուսաստանի պարտությունն ու մեր տարածաշրջանից նրան դուրս մղելն է, որից հետո Հայաստանի վերահսկողը լինելու է ՆԱՏՕ-ի սիրելի դաշնակից ու անդամ Թուրքիան: Սա ասվեց գրեթե բաց տեքստով: Ստոլտենբերգի խորհրդատուները թերևս պիտի նրան հուշեին, որ Ուկրաինայի հետ Նիկոլ Փաշինյանը գուցե համերաշխ լինի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ժողովուրդը նույն մոտեցումն ունի:

Բայց շատ հավանական է, որ Ստոլտենբերգը պարզապես Նիկոլ Փաշինյանի անունից ասաց այն, ինչ ցանկանում է լսել Արևմուտքը վերջինիս շուրթերից, այլ ոչ թե բավարարվի հայտարարությամբ, թե այս հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ամենից վատն այն է, որ ՀՀ ղեկավարություն համարվողների թողտվությամբ, եթե ոչ՝ մասնակցությամբ, Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական բախման կետի: Թե դրա հետևանքով ի՞նչ կմնա Հայաստանից, նույնիսկ չենք ցանկանում դիտարկել: Ցանկացած տրամաբանող մարդու այդ ամենը ոչ պակաս հասկանալի է: Հասկանալի է, որ դա ինչ-որ օտարազգի, ավելին, մեր դաշնակցի թշնամի Ստոլտենբերգին չի հուզում: Բայց շատ վատ է, եթե չասենք՝ ահավոր է, որ դա գործնականում չի հուզում ՀՀ ղեկավար համարվողին ու նրա քաղաքական խմբակին: Ոչ մի լավ բան Ստոլտենբերգի հայտարարությունից չարժե սպասել: Ցավալի է, բաց դրա հետևանքները շուտով նաև կզգացվեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan