200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ)
7
2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Պատերազմ Արցախում
Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին

Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ «փաթեթավորմամբ» են իշխանական քարոզչությունն ու հաստիքային արևմտամետ «մեկնիչները» հանրությանը հրամցնում Արցախի կործանման, Հայաստանը կտորկտոր ոխերիմ թշնամուն նվիրելու երկրավեր ու տնաքանդ «գործընթացը»: Այդ «փաթեթավորումներից» մեկը, մասնավորաբար, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հնարավորությունն է: Այժմ «կենացները շիկացել» են ու դրան ավելացել է...

Հայաստանին ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը դիտարկելու առասպելը: Որքան էլ զարմանալի է թվում, բայց գրեթե 99 տոկոս գրագիտության նշումով հասարակության մեջ նման հեքիաթներին հավատացող չափահաս մարդկանց թիվը փոքր չէ: Կարճ ասած՝ այդ «կտերին» հավատացողներ կան: Միգուցե «եվրակտեր» են, դրա պատճառո՞վ, բայց կան: Հարկավ, իրավիճակը կարելի է ավելի դիպուկ և գեղարվեստական բնորոշել՝ ասելով՝ բարձ են դնում Հայաստանի հասարակության թևերի տակ: Կամ՝ գլխի տակ, դրանից բան չի փոխվում: Այսինքն, սին խոստումներով միամտացնում են:

Որքան էլ հասկանալի է, որ նորմալ, ադեկվատ մարդու տեսանկյունից երկրի, պետության կործանումը, տարածքային աղետաբեր զիջումները չեն կարող համեմատվել այնպիսի մի անարժեք ու չնչին բանի հետ, որն է՝ ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը, այնուամենայնիվ, արժե դիտարկել դրա, այսպես ասենք, ընթացքն ու վայրիվերումները ևս: Վստահեցնում ենք, որ «դիտարկելիքը» դրան արժե: Դրա համար եկեք մի փոքր, ընդամենը մի քանի ամիս հետ գնանք ժամանակի մեջ ու վերհիշենք, որ ընդամենը անցյալ տարվա նոյեմբերի կեսերին (կոնկրետ՝ նոյեմբերի 13ին) ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում, ինչպես նաև՝ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար:

Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Եվրամիությանն անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և իրենք մտադիր են շարունակել իրենց միջնորդական դերը։ Էլի բաներ է հայտարարել, բայց այստեղ առանցքայինն ու այս պահին մեզ հետաքրքրողը եվրավիզաների ազատականացման հարցն է: Նույն այդ օրերին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ուրախ-զվարթ հայտարարեց, թե՝ Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին կսկսվեն Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Ավելին, ասաց, թե այդ «բանակցային գործընթացը» մեր երկրի դեպքում կարճ կտևի: Սա, կրկնենք, ընդամենը բարձ էր՝ Հայաստանի հանրության թևերի տակ:

Թեկուզ և՝ «եվրաբարձ», բայց՝ ընդամենը բարձ: Ավելին, կային տեղեկություններ, որ Եվրամիությունը Փաշինյանի իշխանությանը խոստացել է, որ այդ հարցը (վիզաների ազատականացման) կլուծեն, եթե նրանք էլ իրենց հերթին կարողանան հակառուսականությունը մինչև վերջ տանել, հավել յալ լեգիտիմություն ստանան՝ արտահերթ ընտրություններով, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն էլ արագորեն կնքեն: Բայց, ահա, այդ ոգևորված հայտարարություններից անցնում է ընդամենը 3-4 ամիս: Եվ խնդրեմ՝ ուղիղ 2 օր առաջվա նույն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքը. «Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։

Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»: Ավելին, նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ: Հասկանալի՞ է, չէ՞, խոսքը «եվրավիզաների» ազատականացման հարցի մասին է: Այսինքն, այն «կոնֆետը» («կուտը», «բարձը»), որով հանրությանը մոլորության մեջ էին գցում, փուչ դուրս եկավ: Այսինքն, 3-4 ամիս «աշխատել» են, բանակցել են, և՝ ԵՄ վիզաների հարցով վիճակն ավելի են վատացրել, քան թե կար դրանից առաջ: Հետընթաց են արձանագրել: Անգամ այն խմբերը, որ նախկինում խնդիրներ չէին ունենում, հիմա ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալու հարցում որոշակի դժվարությունների են բախվել ու բախվում: Տիպիկ նիկոլական «աշխատանք» և իրավիճակ:

Ինչին դիպչում են՝ փչացնում են, վատացնում, խափանում: Թե բա՝ «աշխատանքներ էին տարվել»: Այստեղ են ասել՝ ավելի լավ է՝ չտանեիք: Ի՞նչ է ցուցանում այս իրապատումը: Իսկ այն առաջին հերթին ցույց է տալիս, որ փաշինյանական իշխանությունը «հաջողացնում» է խնդիրներ հարուցել այնտեղ, որտեղ դրանք, կարծես թե, չպիտի լինեին: Կամ գոնե այնպիսին էր վիճակը, որ գոնե հետընթաց չպետք է լիներ: Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի համար պիտանի չէ: Նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքի հետ չեն կարողանում աշխատել: Դա՝ իր հերթին:

Մյուսը, ինչ ցույց է դալիս այս ամենը, ավելի դառը բան է: Իսկ դա այն է, որ Արևմուտքը, «քաղաքակիրթ Եվրոպան» հերթական անգամ ցույց տվեց, որ, մեծ հաշվով, թքած ունի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: Նրանց, բնականաբար, իրենց շահերը, Ադրբեջանի ու Թուրքիայի միջնորդավորությամբ գազ ու նավթ ստանալն է հետաքրքրում, իսկ Հայաստանից ԵՄ երկրներ ազատ ելումուտն իրենց ընդհանրապես պետք չէ: Պե՞տք է, ուրեմն իրենց շահի համար այդ պահին փշի-փշի են անում, թևերի տակ բարձ դնում: Եթե դիմացինն այնքան անխելք է, որ այդ փչոցներին հավատում է, նրանց ուզածն անում, հաջորդ պահին «մոռանում» են, գործընթացը դառնում է ժամանակատար, ձգձգում են, տանում են հետընթացի:

Ինչինչ, բայց բյուրոկրատիան Եվրոպայում հի՜ն ու ամուր հիմքերի վրա է: Նույնը, բնականաբար, լինելու է նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության (անդամության էլ չէ, այլ՝ ընդամենը դրա թեկնածու համարվելու) հարցի դեպքում: Չկասկածե՛ք: Ասենք ավելին: Այդ «անդամության» սինտիպոնե բարձերը թևատակերին, Հայաստանը, բնականաբար, ԵՄ անդամ չի դառնալու, թշնամանալու է Ռուսաստանի, ձեռքի հետ՝ նաև Իրանի հետ, ու մեն-մենակ, անդաշնակից ու անպաշտպան է մնալու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan