Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ
21
Թշնամին ապատեղեկատվություն է տարածել «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. ահազանգ․ Armlur.am Թշնամին ապատեղեկատվություն է տարածել Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Էթնիկ զտումների անխուսափելիությունը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու

Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Տեղին է հիշեցնել անկլավների ոդիսականի ողջ պատմությունը՝ սկսած 2020թ․ նոյեմբերից։ Կապիտուլյացիոն փաստաթղթում դրանց մասին արդեն խոսակցություն կար։ Մինչ այդ, 1990-ական թվականներից ի վեր մինչև 2018թ. հեղափոխություն կոչվածը, Ադրբեջանը երբևէ խոսակցություն չի բացել անկլավների մասին, ինչպես Հայաստանը չի խոսել Արծվաշենի վերադարձի մասին։ Թեման բացվել է այն ժամանակ, երբ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները կապիտուլացվել են, և այդ ժամանակ Ադրբեջանը դարակից հանեց այդ պահանջը։ 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից առաջ արդեն անկլավների հարցը կար, սակայն հասարակության ցասումը հաշվի առնելով՝ այդ փաստաթղթում դրանք ներառված չեն եղել։ Հետո տարբեր մակարդակի պաշտոնյաներ ինտենսիվ սկսեցին խոսել այդ մասին, բայց 2021թ․ ընտրություններից առաջ՝ մայիսին, այնպիսի ցասում բարձրացավ, որ այդ թեման որոշ ժամանակով գործող իշխանությունը փակեց, ու երկար ժամանակ դրա մասին զրույց չկար։ Եվ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն Արցախի հայաթափմամբ Արցախի հարցը փակեց, կրկին սկսեցին խոսել դրա մասին։
  • Հետո դաշտ նետվեց, 29800 քկմ-ի շուրջ պայմանական կոնսենսուս ստեղծվեց, թե Արցախը կորցրեցինք, գոնե սա պահենք, հիմա էլ մեջտեղ բերվեց, որ 29800քկմ-ն կլորացված թիվ է։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները փաստացի կատարում են Ադրբեջանի պահանջը, և այս իշխանությունների խնդիրը միայն այդ պահանջի կատարումը ՀՀ քաղաքացիների համար փաթեթավորելն է։

    • Դրանք ռազմավարական նշանակության ճանապարհներ են, ու հանձնումից հետո Հայաստանի իշխանության համար կառավարման այնպիսի ֆունկցիոնալ դժվարություններ են ստեղծվելու, որ, օրինակ, Տավուշի մարզում կարող է այլևս մարդ չապրել։
    • Ալիևի երեկվա հայտարարությունները կարևոր ցուցմունք էին, և ցանկացած այլ իշխանության դեպքում հրաժարական տված կլինեին, ու դրանից հետո մենք կարթնանայինք այլ իրականության մեջ։ Ալիևը հստակ ասաց, որ մինչև 2019թ․աշխատող ձևաչափը Հայաստանի դե ֆակտո իշխանությունները փոխել են, ինչը հանգեցրել է պատերազմի։ Կան բազմաթիվ ապացույցներ, որ 2018թ․ իշխանության եկած մարդիկ ոչ թե հետամուտ էին Արցախի հարցի լուծմանը, այլ այն Ադրբեջանին հանձնելուն։

    Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2018թ Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՀ նոր կառավարությունից՝ Նիկոլ Փաշինյանից, հավաստիացումներ է ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։ 

    «Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի։ Սակայն 2019թ Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների հետ։ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սմ վերադարձնել տարածքներից»,- ասել է նա Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ։

    • Ալիևի խոսույթի մեջ անջատողական՝ նշանակում է Արցախի Հանրապետության իշխանության լեգիտիմ ներկայացուցիչներ։ Ըստ Ալիևի՝ Փաշինյանը իրեն, փաստորեն, առաջարկել է բանակցել Արցախի իշխանությունների հետ։
    • Եթե մինչև 2018թ․ իշխանազավթումը Արցախի իշխանությունները բանակցությունների սեղանին ֆորմալ առումով չէին նստում, սակայն նախկին իշխանությունների օրոք բանակցային ցանկացած առաջարկի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գնում էին Ստեփանակերտ ու Արցախի Հանրապետության պաշտոնական շենքերում Արցախի իշխանությունների հետ քննարկում դրանք։ Այսինքն՝ Արցախը փաստացի բանակցությունների կողմ էր։
    • Նախկինում Սյունիք գնացողները գիտեն՝ ինչ է նշանակում 2020թ․ պատերազմից հետո Սյունիք գնալը հիմա, երբ 20 րոպեանոց ճանապարհն անցնում ես 1.5 ժամում։ Նույնը հիմա կատարվելու է Տավուշի և Արարատի մարզեր այցելելու դեպքում։ Եթե հանձնումը չկանխվի, Ադրբեջանը ստանալու է 8 տարածք, ուր ինչ ուզի, անելու է։ Կարող է կառուցել ատոմակայան, ռազմական հենակետեր… ինչ ուզի: Ադրբեջանն այդտեղ զորք է բերելու, որը, բնականաբար, վախի գործոն է լինելու այդ տարածքների շուրջը գտնվող հայկական բնակավայրերի բնակիչների համար։ Մի պահ պատկերացրեք՝ բոլոր կողմերից շրջափակված ռազմական հենակետ ունենք, ասենք, Ոսկեպարում։ Ադրբեջանը լոգիստիկ կապ է, չէ՞, պահանջելու այդ հենակետի հետ կապվելու համար։ Սա փաստացի լինելու է փոքր միջանցք, և զինված ադրբեջանցիները հնարավորություն են ունենալու ՀՀ տարածքում անխոչընդոտ երթևեկելու։ 
    • Բացի դրանից, այդ 8 տարածքներում ադրբեջանցիներին են անցնելու կարևոր ենթակառուցվածքներ։ Օրինակ՝ Վրաստան գնալիս մենք չենք կարողանալու օգտվել այդ ճանապարհներից, կամ գնալու ենք, անցնելու ենք զննում ադրբեջանցիների կողմից, դուրս ենք գալու, նոր գնանք։ Դա նշանակում է՝ հսկողություն մեր բեռների, մարդկանց վրա։ Իրենց ամբողջական վերահսկողության տակ է հայտնվելու նաև Ռուսաստանից եկող գազատարը, որն անցնում է այդ տարածքով։ Մինչև 2018թ․իշխանազավթումը, ՀՀ նախկին իշխանություններն ահռելի ջանքեր են գործադրել, որ այդ գազատարն անվտանգ լինի։ Սրա մասին շատ չի խոսվում, բայց ՀՀ իշխանություններն այդ տարիներին բազմաթիվ անանուն ռազմական գործողություններ են իրականացրել, որ այդ գազատարը, որն ապահովում է մեր անկախությունը, լրիվ մեր հսկողության տակ լինի։

      • Եթե Ոսկեպարի հատվածում ադրբեջանցիները ռազմական հենակետեր դնեն, մենք հնարավորություն չենք ունենալու պաշտպանական գիծ կառուցել, ինչը նշանակում է, որ ադրբեջանցիները մինչև Վանաձոր անխոչընդոտ կարող են խոցել ցանկացած տարածք։ 
      • Փաշինյանի, իշխող թիմի կողմից այսպիսի փաստարկներով թշնամուն հող նվիրելը մի քանի անգամ ավելի վտանգավոր է, որովհետև վաղը մեր բարեկամ Իրանից կամ Վրաստանից կարող են հայտնվել պաշտոնյաներ, ովքեր կարող են ասել՝ տղանե՛ր, եկե՛ք մեր սահմաններն էլ դեմարկացիա անենք։ Գիտե՞ք՝ այդտեղ էլ խնդիրներ կան։ Ու հիմնավորումներ միշտ կարող են գտնվել։ Այսինքն՝ սա շատ վտանգավոր նախադեպ է, որը քանդում է հայկական պետականությունը։ 
      • Եթե նույնիսկ Հայաստանից մնա միայն Երևանը, միևնույն է, Թուրքիան և Ադրբեջանը պահանջելու են, որ այդտեղից էլ ինչ-որ բան տրվի իրենց, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, այլ այն, որ տարվի այնպիսի քաղաքականություն, որ Հայաստանի նվաճումը դառնա տեխնիկական խնդիր։ Ես չգիտեմ՝ սա էլ ինչպե՞ս բացատրեմ մեր ժողովրդին… Իսկ այն, որ Հայաստանից կմնա միայն Երևանի չափ տարածք, հավանականությունն այսօր շատ մեծ է։ 
      • Ես չգիտեմ պատմության մեջ կերպար, որն արել է այն քայլերը, ինչ այսօր անում է Փաշինյանը։ Հայոց պատմության մեջ աննախադեպ է, որ հայկական ազգային էլիտաները հասկանում են՝ ինչ է կատարվում այսօր, բայց որևէ քայլ չի կատարվում։
      • Ռուսաստանին պատերազմ պետք չէ, սակայն նրանք մտածում են՝ եթե այն անխուսափելի է, ապա ինքն առնվազն չպիտի կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Արևմուտքին էլ պետք է, որ հնարավոր պատերազմը առիթ լինի, որ ռուսները դուրս գան տարածաշրջանից, հրահրվեն հակառուսական տարամադրություններ, և ոչի՛նչ, որ Սյունիքում կապրեն թուրքեր։
      • Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջերս մեծ «նվեր» մատուցեց հայ հասարակությանը՝ ասելով, որ իրենց համար այս տարածաշրջանում կարևորագույն երկիրը Թուրքիան է, և նա է այս տարածաշրջանի առաջնորդը։ Այս հայտարարությունը ես չտեսա մերձիշխանական մեդիայում։ Փոխարենը՝ Արևմուտքից ֆինանսավորվող հայկական մեդիաներն առավոտից երեկո խոսում են այն մասին, որ Ռուսաստանը գրավելու է Սյունիքը։
      • Այն վայրկյանին, երբ ռուսական կողմի ռազմական ներկայություն չի լինի այստեղ, Հայաստանը կտրվի այստեղ ամենաուժեղ պետության՝ Թուրքիայի կառավարմանը։ Հայաստանում մենք ունենալու ենք բառի բուն իմաստով թուրքական կառավարում, մեզ արգելելու են զբաղվել սեփական զինված ուժերով, ձերբակալվելու են Հայոց բանակում ծառայողները, Հայաստանի Հանրապետությունում բնակեցվելու են և արտոնություններ ու իրավունքներ են տրվելու թուրքերի, հայկական օրացույցից կհանվեն որոշ հիշատակի օրեր, կստիպեն հիշատակել Խոջալուի «ցեղասպանությունը»։ Թուրքական նվաճումը պոզով-պոչով չի լինում։ 
      • Այս սցենարից խուսափելու համար պետք է փոխել իշխանությունը։ Ավելի բարդ է տունը վաճառել ու, օրինակ, Մեքսիկայով ԱՄՆ կամ այլ երկրներ արտագաղթելը, քան ուղղակի 3-4 օր պայքարել և պահանջել այս իշխանության հեռացումը։ Դրանից հետո ամեն բան այլ է լինելու։ Պատկերացրեք՝ ինչ կլինի այն ժամանակ, երբ մենք Սյունիքում զորավարժություններ անենք, երբ նախկինի պես օգտագործենք Սյունիքի ներուժը, ռազմական մեր ներուժը։ Հարգում են միայն ուժեղին։ Մենք մեզ դրել ենք թույլի տեղ ու ակնկալում ենք, որ մեզ պիտի օգնեն։ 
      • Գործող իշխանություններն անընդհատ քարոզում են՝ իբր մենք թույլ ենք, ձախողված ենք, անկարող եք… դա հատուկ է արվում:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan