Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ
20
ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ «Անկարայում լուրջ արդյունք չի լինի». Ստեփան Դանիելյանը՝ տարածաշրջանային խառնաշփոթի և Փաշինյանի ծրագրերի մասին Ադրբեջանը պահանջում է Սամվել Կարապետյանին հանձնել իրենց (տեսանյութ) Այն հաշվարկը, որն իրենք արել են, այս անգամ կարծես սխալ է, չի կպնելու. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա «Ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Եկեղեցու և ժողովրդիս կողքին». Սամվել Կարապետյանն ուղերձով դիմել է քաղաքացիներին Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժությունները կանցկացնեն ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ Ինչպե՞ս կարող է դատավոր դառնալ և չեզոք լինել հենց նոր քաղաքականությունից դուրս եկած մարդը Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ Փնտրվում է նախագիծ Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ը լիակատար աջակցություն է հայտնում բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք Փաշինյանի հարձակումը Կարապետյանի վրա. աշխարհաքաղաքականություն և բլեֆ Ժողովուրդն արդեն որոշել է՝ ում չի ընտրելու․ «Կարճ ասած» Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորի թեկնածուն եղել է այն կուսակցության ավագանու անդամ, որը բացահայտ կերպով հովանավորում է բռնությունն ու կոռուպցիան Հայաստանն իրական օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ից, սին խոստումներ՝ ԵՄ-ից. Մարիա Զախարովա (տեսանյութ) 2021թ․ հունիսի 18-ին Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Սամվել Կարապետյանի նկատմամբ, 2025թ․ նույն օրը նա կալանավորվեց Հայաստանում Մի խելքը գլխին օգնական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները քրեական գործերի հիմք են․ Էլինար Վարդանյան Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար քաղաքականության դուռը բացեց. Տիգրան Քոչարյան Թուրքիայի արտաքին դոկտրինում եկեղեցին թշնամական թիրախ է. Ռուբեն Մելքոնյան «Մայր Հայաստան»-ի ավագանու անդամ Արմեն Քոչարյանի նախաձեռնությամբ «Հանրապետություն» խմբակցության անդամը հեռացվեց Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ Վաղը Թուրքիա եք մեկնում, էնտեղ ձեզանից շատ գոհ կլինեն․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Իսակովի պողոտայում բախվել են 23 համարի ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի Սամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀ

Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը, իր քարոզչամեքենան բազմաթիվ ստեր ու քաղցր միֆեր են տարածում Հայաստանի ապագայի և խաղաղության թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։

Սուտ 1–ին․ Հայաստանը դառնում է ԵՄ անդամ։
Իրականությունն այն է, որ ԵՄ անդամության թեկնածու լինելը, մեղմ ասած, շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց։ Հարևան Վրաստանն ամեն ինչով ձգտում է անդամության, սակայն ապարդյուն։
Անդամության թեկնածուն այն գեղեցիկ փաթեթավորված կոնֆետն է, որը երբեք չի համտեսում այն տեսնողը։ Դա Արևմուտքի փափուկ և գայթակղիչ ուժն է։ Նիկոլ Փաշինյանն այդ սուտն օգտագործում է՝ Արևմուտքի ձեռքում հակառուսական ու հակաիրանական մանրադրամ դառնալու իր քայլերին գեղեցիկ ու հեռանկարային տեսք տալու համար։
Թե ինչ է նշանակում ԵՄ–ի անդամության թեկնածու դառնալը և ինչ է դա տալիս տվյալ երկրին, պետք է նայել Ուկրաինայի օրինակը․ հարյուր հազարավոր զոհեր, ռմբակոծված քաղաքներ, պետականության ճգնաժամ։
«ՀՀ–ն ԵՄ–ի անդամ է դառնում» բլեֆով դյուրահավատների ականջներից «մակարոնեղեն» են կախում։ Այդ «մակարոնեղենի» մեջ է մտնում նաև դեպի Շենգեն գոտի առանց վիզա մեկնելը։ Իրականություն այն է, որ վիզաների հարցում վերջին շրջանում վիճակը վատացել է։ Վիզաներ ստանալը շատ հաճախ լի է կոռուպցիոն ռիսկերով։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ժամեր ստանալ դեսպանատներում, քանզի այդ ժամերը նախապես «գնված» են լինում ու գնորդները վերավաճառում են իրենց ժամերը վիզա ստանալու ցանկություն ունեցողներին։

Սուտ 2–րդ․ ՆԱՏՕ–ն ու Արևմուտքը կապահովեն Հայաստանի անվտանգությունը։
Թե ինչպես է ՆԱՏՕ–ն անվտանգություն ապահովում, պետք է նայել նույն Ուկրաինայի օրինակը։ Դրանից առաջ Վրաստանն էր։ Էլ ավելի առաջ՝ Կիպրոսը, որի հյուսիսային հատվածն օկուպացրել է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան։
Իրականությունն այն է, որ ՆԱՏՕ–ն Հայաստանին ոչինչ չի խոստացել և չի էլ կարող Հայաստանին պաշտպանել թուրք–ադրբեջանական ագրեսիայից, քանզի իր տարածաշրջանային օպերատորը նույն Թուրքիան է։
ՆԱՏՕ–ի խնդիրը Ռուսաստանի ու Իրանի դեմ կռիվ տալն է՝ այլոց ձեռքերով։ ՆԱՏՕ–ն Հայաստանի հետ խնդիր չունի, բայց նաև ցանկություն ու կարողություն չունի պաշտպանել Հայաստանն ադրբեջանական հարձակումներից։
ՆԱՏՕ–ն պատրաստ է Հայաստանը դիտարկել որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ՝ սեփական շահերից ելնելով։ Ու որպեսզի այդ պետական հանցագործությունը գեղեցիկ փաթեթավորում ստանա՝ նիկոլենք ստեր են տարածում այն մասին, որ հերիք է Ռուսաստանից պոկվենք, ՀԱՊԿ–ից դուրս գանք, ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնենք, ՆԱՏՕ–ն անմիջապես մեզ կօգնի ու խաղաղություն կստանանք։ Նման լկտի ստի հավատացողներ կան ու դա այն սուտն է, որը մահաբեր է դառնալու Հայաստանի համար։ Բայց դե ոմանք գերադասում են քաղցր մահը, դառը ճշմարտությունից։

Սուտ 3–րդ․ Եթե սահմանադրությունը փոխենք, Ադրբեջանի ուզածները տանք, ապա խաղաղություն կլինի։
Նույն ձևով նիկոլենք համոզում էին, որ եթե Արցախը հանձնենք, ապա խաղաղություն կլինի։ Ստեփանակերտը դավաճանաբար հանձնվեց։ Հիմա հարցը Երևանն է։
․ ․ ․
Սրանք Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրած ստերի ու հեքիաթների ոչ ամբողջական ցանկն է, բայց վերը ներկայացվածն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ են տանում քարոզչությունը։ Այդ ուղղության մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ հանուն խաղաղության ու ինքնիշխանության պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ և բարեկամանալ Թուրքիայի հետ:
Ուշագրավն այն է, որ Թուրքիայի հետ բարեկամության թեզն առաջ մղողները Ռուսաստանին մեղադրելիս առաջ են մղում նաև ռուս–թուրքական հակահայկական դաշինքի մասին պատմությունը, ինչը անտրամաբանական է դարձնում այդ քարոզը։ Ստացվում է, որ ռուսներն ու թուրքերը հակահայկական քայլեր են անում, բայց մեր տնաբույծ արևմտամետիստները թիրախավորում են Մոսկվային ու բարեկամ համարում ․․․ Անկարային։ Դա նշանակում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քարոզչության սպառման լսարանը երկոտանիների հավաքածու է, այլ ոչ թե հոմո սափիենս»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan