«Մենք թայֆաբազության վերածելու, ՔՊ-ին տալու քաղաք չունենք»․ Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը (տեսանյութ) Մելիքբեկյան, հեռացիր. Վրաստանում ևս հայ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Կարեն Սիմոնյանը՝ ֆավորիտ թեկնածու լինելու և ՌԴ-ից աջակցություն ստանալու մասին (տեսանյութ)
23
Գյումրեցու ապտակից մինչև «Եդինայա Ռոսիյայից» մարդ բերելու մասին․ «Մայր Հայաստանը» պատասխանում է քաղաքական բամբասանքներին. «Առավոտ» «ՔՊ-ին մերժում են Գյումրիում. ինչու են իրար խառնվել նիկոլականները»,- Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումը Մուշ և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել ՔՊԿ-ին և ընտրել նորը Փաշինյանը զգում է ՔՊ-ի մոտալուտ վախճանը. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Կարեն Սիմոնյանը հանդիպում է Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ (ուղիղ) Գնացեք ընտրության, որ Գյումրին չընկնի այն աղետի մեջ, ինչի մեջ ընկավ Արցախը. Կարեն Սիմոնյան Այսօր ունեցանք ջերմ հանդիպում բնակիչների հետ. Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Պատերազմ Արցախում
Գյումրեցու ապտակից մինչև «Եդինայա Ռոսիյայից» մարդ բերելու մասին․ «Մայր Հայաստանը» պատասխանում է քաղաքական բամբասանքներին. «Առավոտ» «Մայր Հայաստանը» մարտի 24-ին հանդիպումներ կունենա գյումրեցիների հետ «Մենք թայֆաբազության վերածելու, ՔՊ-ին տալու քաղաք չունենք»․ Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը (տեսանյութ) Գյումրին կարող է օգնել մղջավանջից ու ազգային նվաստացումից դուրս գալու գործընթացն սկսելուն Մելիքբեկյան, հեռացիր. Վրաստանում ևս հայ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Փաշինյանն էլի տրիբունայում էր, Հայաստանը, բնականաբար, էլի պարտվեց՝ ջախջախիչ հաշվով «ՔՊ-ին մերժում են Գյումրիում. ինչու են իրար խառնվել նիկոլականները»,- Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կարեն Սիմոնյանը՝ ֆավորիտ թեկնածու լինելու և ՌԴ-ից աջակցություն ստանալու մասին (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրել Կարեն Սիմոնյանին Ընտրելով Սարիկին՝ ընտրում եք Նիկոլին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումը Մուշ և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել ՔՊԿ-ին և ընտրել նորը Փաշինյանը զգում է ՔՊ-ի մոտալուտ վախճանը. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Կարեն Սիմոնյանը հանդիպում է Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ (ուղիղ) Գյումրու քաղաքապետի Փաշինյանի (ՔՊ) թեկնածու Սարիկ Մինասյանը ուղիղ եթերում քաղաքացուն «ռազբորկայի» է հրավիրել (տեսանյութ) Նույնիսկ ձյունոտ գարունը չի խանգարում մեր թիմի աշխատանքներին։ Միացի'ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան Գնացեք ընտրության, որ Գյումրին չընկնի այն աղետի մեջ, ինչի մեջ ընկավ Արցախը. Կարեն Սիմոնյան Այսօր ունեցանք ջերմ հանդիպում բնակիչների հետ. Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան ՊՆ-ն հաստատում է հանցանքը՝ զորքերը հետ են քաշել հուշագրով, դատախազությունն էլ խոստովանում է իր հանցանքը՝ քրեական վարույթ չի նախաձեռնվել Արցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով․ հայտարարություն Փաշինյանն ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է. Վարդան Օսկանյան «Որ վաղը նիկոլը որոշի Գյումրին էլ հանձնել, ի՞նչ ես անելու». քաղաքացիները հարցակոխ են անում Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին Ռուբեն Մխիթարյան. Գյումրին լինելու է անվտանգ ու լուսավոր թե հյուրերի, թե համաքաղաքացիների համար Նախընտրական քարոզարշավ․ Վարդան Ղուկասյանի հանդիպումը՝ ընտրողների հետ Գյումրու քաղաքապետի ընտրությունները շատ մեծ նշանակություն ու ազդեցություն են ունենալու պետության ապագայի վրա. Մարտուն Գրիգորյան 2018 թ․-ից սկսած գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում, գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը. Ստեփան Դանիելյան Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում Կարեն Սիմոնյանը կհանդիպի Մուշ 2 և Բուլվարային թաղամասերի բնակիչների հետ Որ պահին Բաքվի «փափուկ ուժը» չաշխատի, հանելու է զենքը. Թադևոս Ավետիսյան 18+. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին ժողովուրդն արձագանքում է բուռն հայհոյանքներով

Հայաստանը պետք է ապրի և վերջ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրել է. «Հայաստանը Եվրոպա է և վերջ». Սա Նիկոլի նոր կարգախոսն է, որը ծանր ասոցիացիաներ է առաջացնում տարիներ առաջ հնչեցրած նրա մեկ այլ «և վերջի» հետ։ Թե ինչով ավարտվեց այն, գիտենք բոլորս։ Թե ինչով է ավարտվելու այս մի վերջը, կարող ենք կանխատեսել այս պահից։
Եվրոպան այսուհետ լինելու է այն կոնֆետը, որով այս իշխանությունը կազմակերպելու է իր բոլոր պրոցեսները։ Սա շատ կարևոր է հասկանալ, որպեսզի կարողանանք ճիշտ հանրային դիմադրություն կազմակերպենք։ Իշխանությունը դնելու է վտանգավոր, բայց գրագետ-հաճելի նարատիվ, և մեր խնդիրն է լինելու՝ այն հակակշռել գրագետ-առողջ նարատիվով։ Կոպիտ ասած՝ եթե կրկին շարժվենք «Հայաստանն առանց թուրքի» կարգախոսի անալոգով՝ «Հայաստանն առանց եվրոպացու», ապա ձախողելու ենք։

Եվ այսպես.
- Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ տարածքային, ՀՀ իշխանությունները բավարարելու են «սա է Եվրոպա գնալու գինը» ձևակերպմամբ։
- Սահմանադրական նվաստացուցիչ փոփոխությունները բավարարվելու են՝ «սա է Եվրոպա գնալու գինը»։
- Ռուսաստանի հետ առճակատումը և դրա ցավոտ սոցիալական-տնտեսական (առնվազն) հետևանքները ժողովրդի վրա ծախելու են՝ սա է Եվրոպա գնալու գինը ձևակերպմամբ։
- Ներքին այլանդակ բոլոր քայլերը, որոնք մարդկանց կյանքն էապես դժվարացնելու են, արդարացվելու են՝ սա´ է եվրոպա գնալու գինը։

Եվրոպան առանց որևէ կոնկրետության մի կոնֆետ է, որը կախվելու է հայ հավաքական մտքի ու էմոցիաների վրա, որով խաղացնելով՝ հայ ժողովրդին տանելու են անդունդ հերթական անգամ, այս անգամ՝ անհավատալի չափերի։

Եվրոպան, որտեղ մեզ չեն սպասում
Շատ կարևոր է ի սկզբանե ճիշտ ձևակերպել կոնտր-նարատիվը։ Եվրոպան մեր թշնամին չէ, Եվրոպան այս պահին Ռուսաստանի թշնամին է, բայց մենք կարող ենք դառնալ Եվրոպա-Ռուսաստան հակամարտության նոր տարածք։ Բառիս բուն իմաստով՝ ռումբերի ու հրթիռների ընկնելու տարածք։ Նոր ժամանակներում երկրները նախընտրում են պատերազմները վարել պրոքսի-տարածքներում։ Մենք այսօր ամեն կերպ ձգտում ենք դառնալ ԱՄՆ/ԵՄ-Ռուսաստան հակամարտության նոր ֆիզիկական մարտադաշտը։ Եվրոպան չունի ՀՀ անվտանգությունն իրապես ապահովելու որևէ լծակ։ Եվ վերջապես՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։ Ավելի պարզ ասած՝ մեզ սպասում են այնպես, ինչպես Ուկրաինային։
Մենք դա՞ ենք ուզում։

Եվրոպան՝ որպես լավ գործընկեր
1991 թ-ից սկսած Հայաստանը ունեցել է ճիշտ օրակարգով լավ զարգացող հարաբերություններ Եվրոպայի հետ։ Այստեղ ամենակարևորը ճիշտ օրակարգն է։
Լ. Տեր-Պետրոսյանի օրոք կնքվել է Հայաստան-Ռուսաստան ամենակարևոր փաստաթուղթը, ռուսական աջակցությամբ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմը, բայց Արևմուտքի հետ ունեինք փայլուն զարգացող հարաբերություններ։
Ռ. Քոչարյան օրոք Ռուսաստանի հետ և´ անվտանգային, և´ մյուս բոլոր առումներով ունեինք ամենաբարձր, վստահելի հարաբերությունները, միևնույն ժամանակ Ցեղասպանության ճանաչման բուռն գործընթաց գնաց ողջ արևմտյան աշխարհով։ Հայաստանի հիմնական խոշոր ներդրումներն Արևմուտքից էին՝ Քրքորյան, Էռնեկյան, Գաֆեսճյան, Սեմ Սիմոնյան, Ալբեր Բոյաջյան, Լուիզ Սիմոն-Մանուկյան, Ջ. Թուֆենկյան և այլն, Հազարամյակների մարտահրավերների ծրագիր։
Ս. Սարգսյանի օրոք երկարաձգվեց ռուսական բազայի պայմանագիրը, բազան էապես արդիականացվեց։ Հայաստանը ստացավ գերժամանակակից զինատեսակներ, և արևմուտքը դա համարեց նորմալ։ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ինչի շնորհիվ առ այսօր ՀՀ տնտեսությունը կարողանում է աճ արձանագրել։ Բառիս բուն իմաստով՝ Հայաստանի տնտեսությունը շնչում է ԵԱՏՄ հնարավորությունների շնորհիվ։ Միևնույն ժամանակ 2017-ին կնքվեց CEPA-ն ՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Փոխկապակցված թեմա է հայ-թուրքական հարաբերությունները։ Մինչև 2018-ը հենց նման գրագետ-հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ է հաջողվել չեզոքացնել թուրքական գործոնը որպես կենսական սպառնալիք։

Հետևություն
Արևմուտքի հետ ճիշտ օրակարգ դնելու դեպքում ստանում ենք լուրջ գործընկեր և մեծ օգուտ։ Սխալ օրակարգի դեպքում Արևմուտքը ոչինչ չի կարող առաջարկել՝ ո´չ անվտանգություն, ո´չ տնտեսական դիվերսիֆիկացիա։ Դա հեքիաթ է, որը տեսել է մեր բարեկամ Վրաստանը, որը մի շիշ գինի չէր կարողանում վաճառել Եվրոպայում, իսկ հիմա բազմապատիկ մեծացրել է իր արտահանումը Ռուսաստան, և դա այսօր տեսնում է ուկրաինացի ժողովուրդը, որը մեռնում է հրթիռների տակ, իսկ եվրոպական հարևան պետությունները խոչընդոտներ են ստեղծում ուկրաինական ապրանքների համար՝ իբր լեհ ֆերմերների ու վարորդների տեսքով, և իբր կոնգրեսի անհամաձայնությամբ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan