Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ)
21
ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ) ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ Նախընտրական «շեբեն»՝ Էջմիածնում (տեսանյութ) ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Գագիկ Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզ (տեսանյութ) Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Պայքարը շարունակվում է» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Ծեծկռտուք՝ Կոտայքի մարզի դպրոցներից մեկում. անչափահասի են ծեծել Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միասնական մեթոդաբանությունը

Ինտրիգներ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեղեկությունը, թե Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրերը կարճ են, եւ նա շուտով հետ է կանչվելու, պտտվում են դեռ ամառվանից, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունը նոր դեսպանի անուն է ուղարկել ՌԴ ԱԳՆ` հաստատման: Իհարկե, ռուսական կողմը, որոշակի նկատառումներից ելնելով, մինչ օրս չի հաստատել դեսպանի թեկնածությունը, սակայն հարցը դեռ վերջնականապես փակ չէ։ Ըստ չար լեզուների՝ հենց սա է Վաղարշակ Հարությունյանի «հարատեւման» գաղտնիքը․ ռուսական կողմը, դժգոհ լինելով նրանից, կասկածներ ունի նոր թեկնածուի հարցում, ուստի նա դեռ մնում է։ Իսկ Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ոչ այնքան աշխատանքն է տեսանելի, որքան ինտրիգները։ Մեր աղբյուրը հայտնում է, որ դեսպանությունում երկիշխանություն է։ Կոլեկտիվը պառակտվել է 2 բանակի՝ «վաղոյականների» ու «արտակականների»։

«Վաղոյականներին» գլխավորում է Վաղարշակ Հարությունյանի եղբորորդին, ով հիմնականում Վաղարշակ Հարությունյանի թիկնապահի դերն է կատարում, բայց նաեւ դեսպանատան ստվերային ղեկավարն է։ «Արտակի» թեւը դեսպանատան առաջին քարտուղար Արտակ Գաբրիելյանի մարդիկ են։ Իսկ Արտակ Գաբրիելյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աներորդին է` կնոջ՝ Գոհար Աբաջյանի եղբայրը։ Գաբրիելյանը ՀՀ դեսպանության առաջին քարտուղար է նշանակվել մոտ կես տարի առաջ, արտաքին մրցույթի արդյունքում: Մինչ այդ նա ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն էր եւ այս պաշտոնին էլ նշանակվել է խախտումով։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակվում է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում եւ արտաքին գործերի նախարարությունում առնվազն 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձը:

Արտակ Գաբրիելյանը, սակայն, նշանակման պահին չի ունեցել պահանջվող ստաժը եւ այս պաշտոնին է հայտնվել բարձր հովանավորության ու Միրզոյանի հետ մերձավոր կապերի շնորհիվ։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը նրա համար նոր պաշտոն են հորինել՝ առաջին քարտուղար, աշխատակազմի ղեկավար։ Դեսպանատանը նման պաշտոն երբեք չի եղել ու չկա որեւէ երկրում։ Առհասարակ, Վաղարշակ Հարությունյանը սիրում է իր մարդկանց համար նոր պաշտոններ հորինել։ Իր եղբորորդու համար էլ օգնական-թիկնապահի պաշտոն էր մտածել, ինչով ռուս բարձրաստիճան պաշտոնյաների զարմանքն էր հարուցել։ Չնայած տեղեկությունը՝ թիկնապահներով իրեն շրջապատելու վերաբերյալ, ԱԳՆ-ն հերքում էր։ Զավեշտն այն է, որ դե ֆակտո աշխատակազմը ղեկավարում են Վաղոյի եղբորորդին ու մեկ այլ ազդեցիկ ֆիգուր՝ մշակույթի կենտրոնի տնօրեն, նախկինում Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն։ Նա եւս հանդես է գալիս Վաղոյի կողմից եւ սերտ կապեր ունի դեսպանի եւ նրա ազգականի հետ։

Մենք դիմեցինք ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը մամուլի հարցերով զբաղվող Ռոզա Անտոնյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես, ինչ ընթացակարգով, երբ է Արտակ Գաբրիելյանը նշանակվել պաշտոնի, եւ այլ հարցեր էլ էինք ուզում տալ, սակայն դեսպանատան մամուլի կապերով զբաղվող պաշտոնյան մեզ միայն Արտակ Գաբրիելյանի ազգանունը հայտնեց։ Մնացած հարցերին չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ պետք է գրավոր հարցումով դիմել ՀՀ ԱԳՆ․ ինքն իրավասու չէ պատասխանել ոչ մի հարցի։ Ի դեպ, Ռոզա Անտոնյանը եւս «արտակականներից» է։ Նրան, ինչպեսեւ Արտակ Գաբրիելյանին, ՀՀ ԱԳՆ-ն է գործուղել Մոսկվա` մամուլի հետ շփումներն իրականացնելու առաքելությամբ։ Բայց, ինչպես համոզվեցինք, այս միսիան նա չի կատարում: Ի դեպ, դեսպանատան աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում` առնվազն 1000 դոլարի կարգի, իսկ եթե դիվանագիտական աստիճան ունեն` առնվազն 3 հազար դոլար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>