Վահագն Վերմիշյանն ազատ արձակվեց
Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ կարձակվի:
Ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը:
Հիշեցնենք, որ 2020-ի փետրվարին Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի մարտից։
Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, ապա կալանավորվել։
2023-ին նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։