Լավրովը հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Դիտել նաև
Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի
Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին
ՌԴ-ում ադրբեջանական լրատվական կայքերի հասանելիությունը սահմանափակվել է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա Թուրքիայում մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Միջոցառման շրջանակում Լավրովը բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Նախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին (առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բանկային գործեր և զբոսաշրջություն) առնչվող հարցեր: Ֆորումի շրջանակում Լավրովը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ուզբեկստանի արտգործնախարար Բախտիյոր Սաիդովի, Ղրղզստանի արտգործնախարար Ջինբեկ Կուլուբաևի, ինչպես նաև Էսվատինի թագավոր Մսվաթի Երրորդի հետ։