Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը»
19
Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Պատերազմ Արցախում
Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) «Չվացուցակի փոփոխություններն առաջացնում են ոչ պլանավորված խցանում»․ «Զվարթնոց» Կործանված ԱՆ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) «Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիրը 10 մլն դրամի նվիրատվություն է արել Փաշինյանի կնոջ հիմնադրամին Հերթական ՔՊ-ականն, ով հեղափոխությունից հետո բնակարան է գնել Հանդիպել բոլորի հետ, բացի Ալիևից Սեպտեմբերից շարժումը ավելի կընդլայնվի, քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական Իշխանությունը փախուստի ճանապարհ ունի. ժողովուրդը վտանգի առաջ մնալու է միայնակ. Վահագն Մելիքյան Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Օլեգ Իվանով (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Չեխովի 25 հասցեն է` միջանկյալ ասֆալտապատման աշխատանքներից հետո (տեսանյութ) Երևան, շատրվանը` դիտահորից (տեսանյութ) Էպիդեմիոլոգիական աղետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բելինսկու անվան դպրոցի անմիջապես կողքը։ Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է․ Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք» Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են

Թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Դպրոց է եկել քաղաքապետարանի պաշտոնյան

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում կրքերը չեն հանդարտվում, դասապրոցեսը նորմալ հուն չի վերադառնում։ Այստեղ աղմուկ-աղաղակ է։ Հիշեցնենք, որ ուսուցիչներն ու աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ  Հովսեփյանի հրաժարականը։ Տեսչական մարմինն այստեղ ստուգումների արդյունքում, ըստ  տարածված տեղեկությունների, չարաշահումներ է հայտնաբերել։ Դպրոցի տնօրեն Ն. Հովսեփյանի հետ զրուցելու Panorama.am-ի խնդրանքին ի պատասխան գործավարուհին հայտնեց՝ տնօրենն այս պահին չի կարող խոսել։ Դպրոց է եկել ու տնօրենի հետ հանդիպում է  անցկացնում Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը։
Հավելենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ որպես նշված դպրոցի աշակերտների ծնող՝ ներկայացնելով իր արձանագրած դեպքերի ընթացքը.
«Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում ո՛չ արշալույսներն են խաղաղ, ո՛չ մայրամուտները։ Դպրոցը փոթորկում է։ Երեկ հարյուրից ավել ծնողներ հավաքվել էինք դպրոցում` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում դպրոցում, ի՞նչու են դպրոցի բազմավաստակ, փորձառու ու սիրված ուսուցիչները հեռանում դպրոցից, ինչու՞ են միանգամից երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել։
Այդ դպրոցում են սովորում իմ երկու երեխաները։ Դեռ 2-3 տարի առաջ Զարյանն օրինակելի դպրոց էր։ Ծնողները հպարտանում էին այդ դպրոցով։ Իսկ հիմա՞․․․ Նոր տնօրենի նշանակումից հետո ամեն ինչ փոխվեց։ Դպրոցն անճանաչելի է դարձել։ «Դաս չեն տվել, ուսուցիչ չունենք, նոր ուսուցիչ է եկել․․․․ պա՛պ, մի հատ էս դասը կբացատրե՞ս, դասատուի բացատրածից բան չհասկացա։» Ու բնական է, որ ծնողները երեխաներին մասնավոր պարապմունքի են ուղարկում․ դպրոցը գիտելիք չի տալիս։
Հավաքվեցինք դպրոցի բակում։ Տնօրենի ու ուսուցիչների հետ հանդիպում էինք պահանջում։ Դպրոցում մանկխորի նիստի էր։ Մեկ ժամ, երկու ժամ․․․ կրքերը բորբոքվում էին։ Մարդիկ ամեն ինչ թողել, եկել էին դպրոց։ Տնօրենը նիստ էր անում։ Հետո ժամանեցին․․․․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ։
Վերջիվերջո դռները բացվեցին։ Տնօրենը դա փորձեց ներկայացնել որպես «ներխուժում»։
Հասկացրեցի, որ բառերին հետևի, որևէ մեկը որևէ տեղ չի երխուժել։ Բյուրոկրատիայի օրենքով՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանը նախ փորձում էր իր կաբինետ տեղափոխել հանդիպումը (մոտ հարյուր հոգու հետ !!!!), հարցն ուսումնասիրել և այլն։ Տնօրենը նույնիսկ չէր գիտակցում, որ դպրոցում առաջացած ճգնաժամը դպրոցի ներքին խնդիրը չէ։ Դպրոցում տիրող գաղջ մթնոլորտը, ուսուցիչների հոսքը խիստ բացասաբար են ազդում երեխաների առաջադիմության ու վարքի վրա, վտանգում են երեխաների ապագան։ Բայց տնօրենին դա ավելի քիչ էր հետաքրքրում, քան հանդիպման լուսաբանումը լրատվամիջոցներում կամ սփռումը սոցիալական ցանցերում։ Ի դեպ, տնօրենը, ով գեստապոյական ոճով արգելում էր հանդիպման լուսաբանումը՝ հղում կատարելով «օրենքի» վրա, այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ բացատրել, թե որ օրենքն ի նկատի ուներ․ աում է՝ իրավաբան չէ։
Հանդիպումը սկսվեց լարված մթնոլորտում։ Տիկին Հովսեփյանի վերակացուի ոճը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենար հանդիպման վրա։ Սակայն, տեղի ունեցավ անսպասելին․ պատասխանատու պաշտոն զբաղեցնող ղեկավարը, պարզվում է զրո հանդուրժողականություն ուներ քննադատության նկատմամբ։ Նա գերադասեց վիրավորվածի կեցվածքով դուրս գալ դահլիճից և չպատասխանել իրեն տրված և տրվելիք հարցերին։ Եթե մինչև այդ դեմարշը լուծում գտնելու հույս կար, ապա այդ քայլից հետո իրոք պարզ դարձավ, թե ինչու փորձառու մանկավարժները չեն ցանկանում հետն աշխատել։ Մարդիկ ժամերով սպասում են հանդիպման, իսկ նա նեղացածի դերի մեջ է մտնում ու դուրս գալիս։ Սա արհամարհանքի ու անարգանքի բարձրագույն դրսևորում է։ Ղեկավար, ով չի կարողանում զսպել էմոցիաները, ով իր նկատմամբ որևէ քննադատություն չի հանդուրժում փորձանք է հաստատության և ենթակաների գլխին։ Նման ղեկավարից պետք է անմիջապես ազատվել․․․
Իսկ հետո ավելի հետաքրքիր բաներ սկսեցին ի հայտ գալ։ Պարզվում է տեսչական մարմնի ստուգման արդյունքում միլիոնավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել։ (Դրանց մասին նույնիսկ մամուլում հրապարակումներ կան։) Միգուցե՞ հենց այս արձանագրումներն են տիկին տնօրենի ագրեսիվ վարքագծի պատճառը։ Կարծում եմ այո։
Ծնողները ստորագրություններ են հավաքում, որ դիմեն քաղաքապետարան և ԿԳՄՍ՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով։ Հուսամ, այս երկու գերատեսչություններն ականջալուր կլինեն ծնողների պահանջին, այլ ոչ թե կզոհեն դպրոցը հանուն դպրոցի տնօրենի պաշտոնավարման․․․
Կողքի մարդու համար սա կարող է մի մասնավոր դեպք թվալ․ կոնֆլիկտ դպրոցի կոլեկտիվում․․․ Ո՛չ։ Կոնկրետ մեկ դպրոցի օրինակով, իմ երեխաների, մեր ընտանիքի օրինակով տեսնում ենք, թե ինչպես է քանդվում դպրոցը, կրթական համակարգը։ Իսկ, չկա դպրոց, չկա պետություն։ Կրթական համակարգը փրկության կարիք ունի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan