Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ)
4
Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Պատերազմ Արցախում
Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը

Խելքից դուրս պարտք են կուտակել

168․am-ը գրում է․ Պարտք կուտակելն այս իշխանության համար դարձել է խաղ ու պար։ Ոչնչի առաջ կանգ չեն առում. խելքից դուրս պարտք են ավելացնում։

Արդեն սովորական է դարձել, որ տարին մեկ միլիարդ, նույնիսկ ավելի նոր պարտք պիտի կուտակեն։ Դրա արդյունքում պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 12 մլրդ դոլարի։

Անցած տարի ավելացրել են ևս 1 մլրդ 207 մլն դոլարով։ Պարտքի աճը կազմել է ավելի քան 11 տոկոս։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքը հասել է 11 մլրդ 845 մլն դոլարի։
Մեկ տարի առաջ 10 մլրդ 638 միլիոն էր։ Իսկ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 6,7 միլիարդ էր։

Այս ընթացքում հասցրել են պարտքն ավելացնել 5,1 մլրդ դոլարով կամ ավելի քան 76 տոկոսով։ Նույն տեմպերով՝ ևս մեկ տարի, և պարտքն այս իշխանության օրոք կկրկնապատկվի։

Հիշեցնենք, որ այս տարի կառավարությունը պատրաստվում է պարտքն ավելացնել ևս 655 մլրդ դրամով։

Տարադրամով արտահայտված, այն համարժեք է գրեթե 1,6 մլրդ դոլարի։

Այսպիսի ավելացումը զարմանալի չէ։ Տարվա մեկնարկին կառավարությունն արդեն սկսել է պարտքերի ակտիվ ներգրավումը։ Գործադիրի հունվարի 18-ի նիստում միանգամից երեք վարկային ծրագիր հաստատեցին։

Ըստ այդմ՝ մեկ օրում պարտքն ավելացրին գրեթե 86 մլն եվրոյով և ավելի քան 66 մլն դոլարով։

Եթե եվրոյով ներգրավվող պարտքը վերածենք դոլարի, կստացվի գրեթե 95 մլն դոլար։

Այսինքն՝ մեկ օրում դոլարով արտահայտած՝ 161 միլիոնի նոր պարտքեր ավելացրին։

Բոլոր պարտքերը, որոնք ավելանում են, առանց բացառության, ավելանում են կառավարության պարտքերի գծով։ Կենտրոնական բանկի պարտքերը գրեթե փոփոխություն չեն կրում։ Դրանք, ինչպես միշտ, 500-550 միլիոնի շրջանակներում են։

Կառավարության պարտքերն են, որոնք ավելանում են ու ծանրացնում պետության պարտքի բեռը։

Անցած տարի կառավարությունը կուտակել է ևս 1 մլրդ 208 մլն դոլարի պարտք։

Նույնիսկ մի փոքր ավելի շատ, քան պետական պարտքի ավելացումն է եղել։ Դա նշանակում է, որ Կենտրոնական բանկի պարտքը տարվա ընթացքում անգամ նվազել է, իսկ կառավարությանը, ինչպես միշտ, ավելացել։

Կտրուկ աճ է եղել հատկապես տարվա վերջին։ Պարտքը միանգամից ավելացել է 619 մլն դոլարով։

Կառավարության պարտքերի աճը տեղի է ունեցել հիմնականում ներքին պարտքի հաշվին։ Արտաքին պարտքն էլ է ավելացել, բայց քիչ՝ 56-57 մլն դոլարով։

1 մլրդ 151 միլիոնով աճել է ներքին պարտքը՝ հասնելով 5,3 միլիարդի։

Այն այլևս շատ քիչ է զիջում արտաքին պարտքին. տարբերությունն ընդամենը 600 մլն դոլարի կարգի է։

Կարճ ժամանակում կառավարությունն այնքան ներքին պարտք վերցրեց, որ ներքին պարտքի բաժինն արդեն անցնում է կառավարության պարտքի 47 տոկոսից։ Դա էլ դարձել է պարտքի թանկացման հիմնական պատճառներից մեկը։ Կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը հիմա 7 տոկոս է։ Սպասվում է, որ այս տարի էլի կավելանա։

Այսպիսի թանկ պարտքերի սպասարկումը շատ ռիսկեր է պարունակում։ Հատկապես որ, մեր տնտեսությունն այդքան ռեսուրսներ չի ստեղծում միայն պարտքերը մարելու համար։

Երկու միլիարդ դոլարի մարում պիտի իրականացվի այս տարի, ինչը մեծ գումար է մեր բյուջեի համար։ Այդ պատճառով էլ անընդհատ նոր պարտքեր են ներգրավում, որպեսզի փակեն նախորդները։

Ինչքան շատ պարտքեր վերցնեն ու պարտքերի բեռն ավելացնեն, այնքան արագ կսպառվի նաև այս ռեսուրսը, ու կկանգնենք հնարավոր դեֆոլտի վտանգի առաջ։

Չնայած այնպես չէ, որ այսօր այդ վտանգը չկա։ Այն վիճակում ենք, որ դա կարող է ամեն պահի էլ առարկայանալ։

Այսպիսի խելահեղ տեմպերով պարտք ավելացնելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Եղած պարտքերը քիչ էին, Արցախը հանձնելուց հետո, ստանձնեցին նաև հայաստանյան բանկերին Արցախի կառավարության ունեցած պարտքերը։ Չնայած դրանք ձևավորվել էին բանկերի ռիսկերի հիման վրա, և բանկերն իրենք պիտի կրեին իրենց վերցրած ռիսկի հետևանքները։

Ֆինանսական ու բանկային կայունությանը սպառնացող վտանգի անհիմն պատճառաբանությամբ, կառավարությունը վերցրեց բանկերի ռիսկը և հարկատուների ու քաղաքացիների հաշվին պարտավորվեց բանկերին փոխհատուցել շուրջ 220 մլրդ դրամ։ Ու քանի որ այդքան փող չուներ, որոշեց դա անել՝ պարտատոմսեր թողարկելով և բանկերին հանձնելով։

Արդյունքում՝ պետությունը բավական մեծ պարտքեր կուտակեց, իսկ բանկերը կրկին շահող դուրս եկան։ Նրանց վերցրած ռիսկը փոխհատուցեց կառավարությունը՝ հարկատուների հաշվին։ Այն դեպքում, երբ վերջին երկու տարում բանկերը գրեթե 500 մլրդ դրամի կամ շուրջ 1,2 մլրդ դոլարի շահույթ են ստացել ու կարող էին իրենց թույլ տալ այդ շահույթների հաշվին փոխհատուցել ստանձնած ռիսկերի հետևանքները։

Թե ո՞րն էր բանկերի նկատմամբ կառավարության նման մեծահոգության պատճառը, նույնիսկ կարևոր չէ։ Փաստն այն է, որ այդ հոգատարությունը շատ ծանր նստեց հարկատուների վրա։ Կառավարության պարտքը, առանց այդ էլ, չափից դուրս ծանրաբեռնված է ու ծանրաբեռնված է հատկապես ներքին պարտքերի երբեմն անհասկանալի ու տրամաբանությունից դուրս ավելացումների հետևանքով։

Միայն նախորդ երկու տարում ներքին պարտքն ավելի քան կրկնապատկվել է՝ շուրջ 2,6 մլրդ դոլարից հասնելով 5,3 միլիարդի։ Փոխարենը՝ արտաքին պարտքը վերջին շրջանում սկսել է դանդաղ ավելանալ։ Բայց ոչ թե այն պատճառով, որ կառավարությունը դադարել է դրսից նոր պարտքեր ներգրավել, այլ այն պատճառով, որ տեղի է ունենում նաև պարտքի մարում։

Անցած տարի որոշվեց ժամկետից շուրջ եվրոբոնդերի 200 մլն դոլարի մարում իրականացնել՝ հաջորդ տարիներին մարման ծանրացող բեռը որոշ չափով թեթևացնելու համար։

Այլապես, կառավարության պարտքի բեռը հիմա անհամեմատ ավելի մեծ կլիներ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan