Բայդենն աջակցութուն է հայտնել Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան
22
Երևանում փողոցներն աղբի մեջ են․ «Մայր Հայաստան» ավագանու անդամի ահազանգը (լուսանկար) Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար․ Դոնալդ Թրամփ Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին Արցախի հետ պատահածը բացառապես իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է. Բագրատ սրբազան Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն Թշնամին ապատեղեկատվություն է տարածել «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները․ Միրզոյան Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայում Տերյան-Կորյուն խաչմերուկում ոռոգման խողովակը պայթել է, 2 ժամից ավելի ջուրը ցողում է հարակից շենքի, պատուհանների վրա․ ՄՀ խմբակցության անդամ (լուսանկար, տեսանյութ) Երևանում փողոցներն աղբի մեջ են․ «Մայր Հայաստան» ավագանու անդամի ահազանգը (լուսանկար) Գյումրիում կնոջ դին փորձել են պահել ճամփորդական պայուսակի մեջ Բայդենը շատ իմաստուն քայլ արեց․ Սուրեն Սարգսյան Փորձ է արվում ԶՈւ-ում արմատական փոփոխությունների գնալ. Տիգրան Աբրահամյան Մետրոն հրաժեշտ է տալիս ժետոններին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կոչ է արել Բայդենին անհապաղ հեռանալ նախագահի պաշտոնից Բայդենն աջակցութուն է հայտնել Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար․ Դոնալդ Թրամփ Երևանում մեկ ամիս ամեն օր 10 ժամով փակ ճանապարհահատվածներ կլինեն Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +34-ի Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը կհասնի +34-ի Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան Արցախի հետ պատահածը բացառապես իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է. Բագրատ սրբազան Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն Աբովյանի ոստիկանապետն է կրակահերթ արձակել, 2-րդ կարգի հաշմանդամին ավտոմատի խզակոթով հարվածել. ահազանգ․ Armlur.am Թշնամին ապատեղեկատվություն է տարածել Քո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն Քոչարյան «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի»,– Հաջիև Էթնիկ զտումների անխուսափելիությունը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կյանքից հեռացել է Հովհաննես Հարությունյանը Ավերակների վերածված Մանկական երկաթուղին․ ՄՀ ավագանու անդամն անդրադարձել է խնդրին (տեսանյութ) Փաշինյանը, տիկնոջ հետ, իշխանական հաճույքների մեջ է Լոնդոնում (տեսանյութ)

Ինչո՞ւ է թշնամին հայտնվել Ներքին Հանդի մատույցներում․ Գեղամ Մանուկյանը փաստեր է ներկայացրել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կապան-Զանգելան(Կովսական) հատվածում Ադրբեջանի հրաձգությանը․

«Երեկվանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատվածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրվա ընթացքում ստացվեցին ցավալի լուրեր. ունենք զոհեր՝

Էդուարդ Համլետի Հարությունյան
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան
Գագիկ Վարազդատի Մանուկյան
Արսեն Գագիկի Համբարձումյան։

Տարաբնույթ քննարկումներ կարող են ծավալվել, բայց «ինչու՞ պատահեց» հարցն ունի նախապատմություն։
Ինչու՞ է թշնամին հայտնվել Ներքին Հանդի մատույցներում, գյուղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետության տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։ Պատճառն ամենեւին 44-օրյա պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը։

Փաստերը հերթով՝

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ստորագրելու պահին ադբեջանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնվում էին շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ Հայտարարության, պետք է մնային այդտեղ։

Բայց 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին անկանկալ մեր զորքերին հրամայում են ետ քաշվել այդ տարածքներից։ Ինչու՞։ Պատասխան չկար, ասում էին բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ ամիսներ շարունակ հետաքննություն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատազմ, ԳՇ: Մեկ տարի հետո, միայն 22021 թվականի դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գրավոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացվել է իր որոշմամբ։

2021 թվականի դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողովում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտեզներով ու տեսանյութերով ներկայացրել ենք։ (ասուլիսի մանրամասները, ողջ տեսագրությունը կդնեմ հղումում)։

2022 թվականի մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը այցելել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։ (կից տեղադրում եմ լուսանկարը, կարմիր շրջանակում նշված էր 2022 թվականի մարտին ադրբեջանցիների զբաղեցրած դիրքը)։ Իշխանության պատասխա՞նը՝ պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Աննա Գրիգորյանին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ։

«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»,- հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։ (հղումները մեկնաբանություններում):

Իշխանավորները հասարակությանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղության հանկերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստություն, երբ նույն հատվածում մեր զինվորը սպանվեց վրանում նույն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացվեց։

Կապանի Ներքին Հանդի այդ հատված ադրբեջանական հենակետի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի հուլիսի 6-ին եղանք Սեյրան Օհանյանի հետ։ Ցավ էր տեսնել անգործության հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործությունն ու անիմաստ արդարացումները։

Ահավորն այդ օրերին։

Մեր այցից երկու օր հետո Աննա Հակոբյանը հայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծես ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թե գյուղի կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։

Հետո պատահեց սարսափելին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղությամբ, զոհեր, կորուստներ, ամեն օր տանիցս դուրս գալիս խոնարհվում եմ այդ նահատակներից մեկին՝ մեր հարեւան 18-ամյա Արմենի հուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։
2022-ի սեպտեմբերին այս ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ Ու դեռ հուլիսին ՀՀ անբաժան հատվածն այլեւս նրանց վերահսկողության տակ է։
Ներքին Հանդում էինք պատգամավորներով արդեն 2022-ի դեկտեմբերի վերջին օրերին, դրանից հետո էլ, տարբեր առիթներով։ Մեր տղերքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ Ու ամեն անգամ միտքս 2020-ի դեկտեմբեր 17-18-ի փաշինյանական որոշմամբ պարտադրված նահանջն է, դրան հաջորդած զոհերը։
Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն (իր ասած, իբր խաղաղության) առածը»,- գրել է պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan