Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները
25
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերությունը խախտել է ռուսաստանցիների իրավունքները. հայտարարություն Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը Ո՞ւր է գնում Երևանի 125 միլիարդանոց բյուջեն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Ընդդիմադիր պատգամավորը հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ Կիևը պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ․ Դմիտրի Կուլեբա Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) Տեղի է ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու... Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Մինչ բժիշկները «սպասում» էին փաստաթղթերին, անօգնական քաղաքացին մահացել է ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների համար բանակցությունների ամենահարմար պայմանները կստեղծի․ Զախարովա Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Ավետիք Իսահակյանի կիսանդրին անտերության է մատնված Ավանում (տեսանյութ) Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու ուշագնաց վիճակում տեղափոխվել հիվանդանոց Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում Մրցույթի արդյունքները կանխորոշված են

Ծաղրանկարային, բայց՝ կործանարար և բռնապետություն

Որքան էլ որ ակնհայտ է, թե հատկապես ով կամ ո՛ր խմբակն էր Երևանի ավագանու նիստերի դահլիճում փետրվարի 7-ին դրսևորված հակաժողովրդավարական, տո հենց հակաժողովրդակա՛ն էնտրեմիշի սցենարիստն ու ռեժիսորը, այդուամենայնիվ արժե մի քանի դիտարկում արձանագրել:

Փաշինյանական, եթե կարելի է այդպես ասել՝ «իշխանությունը», Հայաստանի ներկայիս իրավիճակում ոչ միայն գաղափարապես սպառված է, քաղաքականապես՝ սնանկ, իսկ բարոյապես մինուս անվերջությունից էլ անդին, այլև ակնհայտորեն փոքրամասնություն է: Նա ինքն է իրեն դարձրել այդպիսին՝ սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, առնվազն իշխանական ամբիոններից ունեցած ելույթներով ու հայտարարություններով ուրանալով հայության, Հայաստանի շահերը, պատմությունը, ուրանալով Հայրենիքը, ծաղրելով հավատը, արժեքները, զազրախոսելով անցյալը, ապականելով ներկան ու ջարդելով ապագան:

Քաղաքական առումով, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ ներկա դրությամբ ոչ այնքան հաճախ հանդիպող ներկապնակ է, քանի որ Հայաստանում իշխանություն է համարվում մարգինալ (լուսանցքային) ինչ-որ խմբակ, որը ոչ մի կապ չունի Հայոց պետականության առանցքային շահերի, Հայոց պատմության, արժեքների, ազգային նպատակների և իղձերի հետ: Ավելին, այդ խմբակը գրեթե ամենօրյա ռեժիմով ուղղակիորեն կաշվից դուրս է գալիս, որպեսզի աշխարհին, առաջին հերթին՝ Անկարային ու Բաքվին ցույց տա, որ իսկապես էլ ինքը ոչ մի կապ ու կապվածություն չունի վերը նշվածի հետ:

Բայցևայնպես, թե՛ Փաշինյանը, թե՛ Երևանի քաղաքապետի պաշտոնում նրա փոխանորդ Տիգրան Ավինյանը, հստակ գիտակցելով իրենց փոքրամասնական իշխանություն լինելը, ինչպես հուզական, այնպես էլ քաղաքական առումով, որոշակի դիսկոմֆորտ են զգում:

Երևանի քաղաքապետ կարգված Ավինյանի պարագայում դա ավելի ցայտուն է դրսևորվում: Համենայն դեպս նա ավելի շուտ ու ավելի արագ սկսեց նյարդային շարժումներ անել, ինչի վառ վկայությունն է վերջին շրջանում Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը, որը փետրվարի 7-ին, քպ-ա-«քույրական» («Հանրապետություն»-ական) տանդեմը մասամբ իրականացրեց՝ Վարդան Ղուկասյանից («Դոգ») ու նրա «Հանրային ձայնից» «թռած» քվորումացու ներկայացուցիչներով:

Հատկանշական արձանագրում. այսպես կոչված «ժողովրդավարական Արևմուտքի» ո՛չ մի ներկայացուցիչ, ո՛չ մի ԱՄՆ դեսպանատուն, ո՛չ մի ԵՄ գրասենյակ, ո՛չ մի գրանտավճարյալ «իրավապաշտպան» ծպտուն իսկ չհանեց օրվա քաղաքային իշխանության այդ ծայրահեղ հակաժողովրդավարական նախաձեռնության վերաբերյալ: Առհասարակ, ժողովրդավարության դասական մոդելներում տեղական ինքնակառավարման մարմինները համարվում են առաջնային ու առանցքային օղակ: Իսկ այստեղ գործ ունենք հենց ՏԻ մարմնում իշխանության կողմից այնպիսի աղաղակող կամայականության հետ, որը նպատակաուղղված է քաղաքացիների կամընտրության արդյունքները նենգափոխելուն ու Երևանի ավագանիում ընդդիմությանը լռեցնելուն:

Հաջո՛րդը: Տեսեք, «մանդատապատման» այդ անդուր ու վանող գործընթացից առաջ, ինչպես հայտնի դարձավ, ինչ-ինչ շրջանակներ փորձել էին ճնշումներ գործադրել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Նարինե Հայրեպետյանի (Նարե Սոսե) նկատմամբ: Լրահոսը հեղեղվեց լուրերով ու հայտարարություններով, որ Նարինե Հայրապետյանին առևանգել են, «տարել» են ինչ-որ անձնավորության հետ հանդիպման, ապա հայտարարություններ եղան ոստիկանություն դիմելուց հետո նրա նկատմամբ արդեն ոստիկանական պաշտոնյաների կողմից ճնշումներ գործադրելու, ինչ-ինչ ցուցմունքներ կորզելու մասին: Հանրագումարում, Նարինե Հայրապետյանը, իր անվտանգության ու կյանքի հետ կապված լրջագույն մտավախություններ ունենալով, ստիպված է եղել հեռանալ Հայաստանից ու, որքան հայտնի է իր իսկ հայտարարություններից, դիմել է ՌԴ իշխանություններին՝ Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու համար:

Բայց Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետարանը, նույն Տիգրան Ավինյանը, որպես քաղաքապետ, քաղաքային իշխանության ղեկավար, հրապարակավ բացարձակապես ոչ մի վերաբերմունք չարտահայտեցին, իշխանությունները ոչ մի գնահատական, պահանջ չհնչեցրեցին:
Ինչպե՞ս: Քաղաքային իշխանության մարմնի՝ ավագանու անդամի հետ կապված նման տեղեկություններ են տարածվում, խոսվում է ճնշումներ գործադրելու մասին, իսկ քաղաքապետը, ավագանին ծպտուն չեն հանո՞ւմ, գոնե ձևականորեն չեն դիմո՞ւմ իրավապահ մարմիններին՝ պահանջելով հնարավորինս արագ քննել ու պարզել և հանրությանը ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել:
Ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը: Այն ոչ միայն բացարձակապես ոչ մի կերպ չի փորձում աջակցել ծանր կացության մեջ հայտնված ավագանու կին անդամին, այլև հակառակը՝ նախաձեռնում է հակաիրավական ու հակաժողովրդավարական գործընթաց, որով մտադրվում է թե՛ ավագանու նշված անդամին, թե՛ մի քանի այլ՝ իշխանությանը տհաճություն պատճառող ավագանու ընդդիմադիր անդամների... զրկել մանդատից: Կարելի է կարծել, թե այդ մանդատը նշված անձնանց Ավինյան Տիկոն կամ նրան ծառայություններ մատուցողներն են «հորանց տնից« բերել, այլ ոչ թե ընտրողներն են տվել՝ իրենց քվեարկությամբ:

Բայց հիմնականը. իշխանական լծակներ ունեցող խմբակը բացահայտորեն հավելյալ հարվածներ է հասցնում քաղաքային իշխանության՝ ավագանու անդամին (անդամներին): Դա թույլ է տալիս առնվազն ենթադրել, որ այդ ամենի անմիջական շահառուն Տիգրան Ավինյանն ու նրան քաղաքապետ պահող փոքրամասնությունն են:

Հասկանալի է, որ կայանատեղերի, կարմիր գծերի ու այլևայլ տուրքավճարների կտրուկ ու բազմապատիկ թանկացումներից հետո, նպատակ ունենալով նույնքան կտրուկ թանկացնել նաև հանրային տրանսպորտի ուղեվարձը, փոքրամասնության իշխանությունը մարտավարական խնդիր ուներ՝ հնարավորինս ամրացնել իր ոտատեղը, եթե կուզեք՝ նստատեղը (իշխանական աթոռների իմաստով): Թվում է, թե փետրվարի 7-ին Տիգրան Ավինյանը հասավ առաջադրած նպատակների մեծ մասին: Բայց դա «պյուռոսյան հաղթանակ» է, եթե անգամ հաղթանակ կարելի է համարել:

Մեծ հաշվով, փաշինյանական ռեժիմը բռնապետական է: Այն, իհարկե, ծաղրանկարային է, բայց՝ կործանարար է և՝ բռնապետություն:

Մեսրոպ Սահակյան  
Zham.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan