Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները Գյումրիում․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են «Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am Վրաստանի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ․ ԶԼՄ Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու․ Տիգրան Աբրահամյան «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև

Իշխանական թիմում առկա խառնաշփոթը հաստատում է՝ Հայաստանը կանգնած է աղետալի ցնցումների շեմին (տեսանյութ)

Հայաստանում ամենաշատ «վաճառված քաղաքական ապրանքը» ռուսատյացության հետ մեկտեղ վախն է: 
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․ «Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունները վկայում են այն մասին, որ հայ ժողովուրդը կանգնած է պատմական մասշտաբների ողբերգության շեմին, որը երբեք չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ։ Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը հիանալի հասկանում են, որ Երրորդ Հանրապետության փլուզմամբ՝ ներկայիս Անկախության հռչակագրից հրաժարումը լինելու է ոչ թե չորրորդ հանրապետության ձևավորման սկիզբ, այլ պետականության անդառնալի կորուստ։
Սակայն գործընթացն այսպես է ընկալվում «իշխանական բուրգից» դուրս՝ հենց իշխանությունում, ավելի ճիշտ՝ իշխանական խմբում այս գործընթացը կարող է այլ կերպ ընկալվել և Փաշինյանի թիմի մի մասի կողմից ընկալվել որպես Փաշինյանին հեռացնելու և նրա տեղը զբաղեցնելու շանս (առավել ևս, որ նման փորձեր 2018-ից հետո, առավել ևս 2020-ից հետո արդեն արվել են), կամ կարող են դիտվել որպես «խորտակվող նավից փախչելու» և իշխանության շարքերը լքելու լավագույն հնարավորություն։
Ո՛չ երկրորդը, ո՛չ հատկապես առաջին տարբերակն անձամբ Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չէ: Նրան Հայաստանի փլուզումն ավարտին հասցնելու գործում անհրաժեշտ են «քաղաքական հանցակիցներ», և անհրաժեշտ է անձնական առաջնորդություն, որպեսզի երբ «շրջվի հայոց պետականության պատմության վերջին էջը», նա կարողանա իր քաղաքական ծառայության դիմաց ստանալ նույնպիսի քաղաքական ապաստան։
Եթե նայեք քաղաքական դրդապատճառներով քրեական գործ հարուցելու գործընթացին, որում հայտնվում են և՛ Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարարը, և՛ առաջին հերթին Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, պարզ է դառնում, թե ինչու Փաշինյանը կարող էր գնալ քաղաքական ռեպրեսիաների նոր փուլի իր թիմի ներսում: Նա իր իշխանական բուրգի ներսում պատրաստ չէ հանդուրժել նույնիսկ քաղաքական ընդդիմության ակնարկները: Եվ նա նաև պատրաստ չէ իր թիմի անդամներին «գնացքից թռչելու» հնարավորություն տալ, այսինքն՝ հեռանալ իշխանության թիմից «Հայաստանի փլուզումից հինգ րոպե առաջ»։ Դրա համար էլ Փաշինյանն օգտվեց «հայկական քաղաքական շուկայում ամենավաճառվող ապրանքներից»՝ վախից…
Ռուսատյացությունը և վախը հայաստանյան քաղաքական դաշտում ամենաշատ «վաճառված ապրանքներն» են։ «Ապրանքներ», որոնց վրա հիմնված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևի հետ համաժամանակյա, նոր պատերազմով է վախեցնում հայ ժողովրդին, եթե հանկարծ մենք չհրաժարվենք Անկախության հռչակագրից և չընդունենք նոր Սահմանադրություն, ապա Փաշինյանը վախեցնում է իր թիմի անդամներին ձերբակալություններով ու բանտով:
Շատերը հարց են տալիս, թե Նիկոլ Փաշինյանը որքա՞ն կարող է գնալ իր թիմի դեմ այս գործողություններում։ Այս հարցի պատասխանը, սակայն, մեզ արդեն տվել է պատմությունը՝ 2008 թվականին ՝ մարտի 1-ի ողբերգությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը փախավ։ Փախուստի դիմել՝ հանցագործության վայրում թողնելով 10 զոհի, ինչպես նաև լքելով իր թիմը։ Ով ասաց, որ պատմությունը չի կարող կրկնվել:…
Փաշինյանի թիմի անդամները, եթե գոնե մի քիչ մտածում են իրենց քաղաքական և այլ տիպի ապագայի մասին, ապա չպետք է սահմանափակվեն միայն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը սատարող գրառումների տակ սոցիալական ցանցերում «լայքերով» (ինչպես դա արեցին ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հովիկ Աղազարյանը, Գուրգեն Արսենյանը, ինչպես դա արեցին արդարադատության նախարարն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գրիգորի Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը), այլ պետք է փորձեն քաղաքական դաշտում գտնել այն «փարոսը», որի շուրջ հավաքվելով՝ կկարողանան մի կողմից փրկել իրենց, մյուս կողմից՝ Հայաստանին փրկության շանս տալ:
Մտածե՛ք դրա մասին…»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan