Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում
14
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի ՔՊ-ում ահուսարսափի մեջ են «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Պատերազմ Արցախում
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով Վրաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունները ճանաչել է կայացած Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանի զավթումն է. Արցախը նախերգանքն էր. Մետաքսե Հակոբյան Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Զուրաբիշվիլին կանցնի թոշակի Վաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի շարժման համակիրների հետ ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Շիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվի Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» «16-րդ թաղամաս․ Նիկոլա-Ավիրյանական կանգառ»․ Վահե Սարգսյան Առաջարկել են Աղազարյանին, որ «քցվեն» փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի Հաջորդը Գագիկ Մելքոնյանն է Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում ՔՊ-ում ահուսարսափի մեջ են Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին «Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է

ԱՄՆ սենատորներն արցախցիների իրավունքների խախտման գործով զեկույց են պահանջել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է.

«ԱՄՆ Սենատորներ Էդ Մարքին  և Բիլ Քեսիդին  ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնի (Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը թույլ է տալիս Կոնգրեսին տեղեկատվություն պահանջել որևէ երկրի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և փոխել կամ դադարեցնել ԱՄՆ անվտանգության աջակցությունն այդ երկրին՝ ստացված տեղեկատվության լույսի ներքո):

Բանաձևը պետքարտուղարությունից տեղեկատվություն է պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի դեմ նրա շարունակական ռազմական հարձակման ժամանակ, որը հանգեցրել է հայ բնակչության էթնիկ զտումների: Սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը ևս միացել են բանաձևին: 

Սենատոր Էդ Մարքին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է:

«Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծում։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնարար ազատությունները»,- ասել է Մարքին:

Սենատոր Քեսիդին նշել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ավերման մասին:

Սենատորների այս բանաձևը պետքարտուղարությունից կպահանջի մանրամասն տեղեկություններ ներկայացնել Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կամայական սպանությունների, գերիների խոշտանգումների, Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանման և կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման վերաբերյալ:

Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյություն ունեցող, սակայն չօգտագործված օրենք է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի աջակցությունը ցանկացած երկրի, որի կառավարությունն իրականացնում է մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների կոպիտ խախտումներ: Եթե երկու սենատորների այս բանաձևն ընդունվի, կլինի առաջին դեպքը, որ Կոնգրեսը 1976 թվականից ի վեր զեկույց կպահանջի 502B(c) բաժնի համաձայն»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan