Տոյվո Կլաարին չեն թողել մտնի Աբխազիա
Իմ մանդատի շրջանակում ես պատրաստվում էի 2024թ. հունվարի վերջին այցելել Աբխազիա։ Ցավոք, մեր զրուցակիցներն այնտեղ ինձ ասացին, որ դա անհնար է։ Այս մասին ասել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, տեղեկացրել է Jam News-ը։
Նրա խոսքով՝ վերջին կես տարում սա արդեն երկրորդ մերժումն է։
«Աբխազիայի հարաբերական բացությունը չպետք է տուժի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով»,-գրել է Կլաարը։
Նրա խոսքով՝ Աբխազիայի հետ հաղորդակցության ուղիների փակումը չի համապատասխանում որեւէ մեկի շահերին։
Աղբյուրը՝ news.am