Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
5
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ)

Հայաստանի սահմանադրության մասին ի՞նչ է պահանջել Ալիևը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդման այս թողարկման մեջ նշում է. «Վերջին երեք տարում մի ցավալի իրողություն է ի հայտ եկել․ երբ կառավարությունը ինչ-որ անհասկանալի փոփոխություն է ուզում անել, անմիջապես մարդիկ փնտրում են մոտիվացիան երկրից դուրս՝ ո՞վ է պարտադրում կամ թելադրում։ Չենք էլ մտածում, որ եթե դա անում է, ուրեմն պետական շահ կա և այլն․ ոչ, պետական շահով չեմ հիշում երբ են առաջնորդվել։ Եվ ուրեմն, ո՞վ է այսպես ասած՝ ինքնիշխան երկրի ղեկավարին պարտադրում՝ Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Արևմո՞ւտքը, ռուսնե՞րը, վրացի՞ք․․․ Նույնությամբ, օրերս երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին, մարդկանց մոտ նույն հարցն առաջացավ՝ ո՞վ է պարտադրում։ Երկու ժամ հետո համացանցը ողողված էր պարտադրանքի ապացույցներով։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանի անկախության տոնից օրեր անց, Ադրբեջանի նախագահը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասում է՝ «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր սահմանադրություն, քանի որ գործող տարբերակը պարունակում է Թուրքիային տարածքային պահանջների ակնարկներ»։ 

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը հանրային հեռուստաընկերությամբ բոլոր կասկածները հաստատեց՝ Փաշինյանն ուզում է փոխել սահմանադրության նախաբանը, ըստ Իոաննիսյանի՝ քանի որ նախաբանում հղում է արվում Հայաստանի անկախության մասին հռրակագրին։ Իսկ հռչրճչակագրում էլ հղում  Արվում Արցախին ու Հայոց ցեղապանության միջազգային ճանաչմանը։ Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամն ասում է՝ քանի որ Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, այնտեղ Արցախի մասին գրված բան կա, Ադրբեջանի դիվանագիտությունը սա հաճախ օգտագործում է, որ փորձի աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը ռևանշիստական պետություն է և փորձում է լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ իր նախորդ ու ապագա ագրեսիաները»։ Ալիևի տեսանկյունից շատ փայլուն հիմնավորում․ եթե մի ադրբեջանցի պետական գործիչ գար Հ1-ի տաղավար, էսպես չէր կարողանա։ Ու ասում է, ուշադրություն, քանի որ Հայաստանի դիվանագիտությունը թույլ է ադրբեջանի թեզերը կարող են հաջողության հասնել, դրա համար Փաշինյանը փոխում է սահմանադրությունը, որ աշխարհին ցույց տա, որ ռևանշիստ չենք։

Այսինքն, բուն հիմնավորումը ո՞րն էր, քանի որ Հայաստանի դիվանագիտությունը վատն է, պետք է փոխենք սահմանադրությունը։ Դիվանագիտությունը վատն է, սահմանադրությունը ինչի՞ ես փոխում, դիվանագետներին փոխի։ Քանի որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագետ է, դեսպանները, օրինակ՝ ԱՄՆ-ում, կադրային դիվանագետ է 98 թվից, Հայաստանի արտգործնախարարը, ԱՄՆ և այլ դեսպանները դիվանագիտությունից զրո են, դրա համար փոխում ենք սահմանադրությո՞ւն։ Հա, իրենցից սպասելու է․ սրանք ունեին կադրեր, որոնց չէին կարողանում տեղավորել աշխատանքի, ստիպված օրենք փոխեցին, պաշտոնի ստաժ ու ուսադիրի պահանջ փոխեցին, որ իրենց ուզած մարդուն նշանակեն։

Ո՞վ է դիվանագության գլուխը․ վարչապետը։ Սահմանադրական փոփոխության հանձնաժողովի անդամն ասում է՝ քանի որ Նիկոլը վատն ա, եկեք փոխենք սահմանադրությունը։ Է Նիկոլը վատն ա, Նիկոլին փոխի։ Ալիևի դիվանագիտությունը ուժեղ ա, քոնն էլ ուժեղացրու, ոչ թե նրանց ուժին համապատասխան թուլացրու մայր օրենքը։ Աբսուրդ է սա․ քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը վատն ա, սաղ խաղերը կրվում ենք, եկեք փոխենք, ֆուտբոլի հավաքականն ու կանոնադրությունը ու 10-ով զրո պարտվելը համարենք հաղթանակ։ Քանի որ դասատուն վատն է, եկեք փակենք դպրոցը։

Քո էս դիվանագիտության պայմաններում Ալիևը վաղը կասի՝ ձեր ազգանվան «յան»ը ինձ համար վտանգ է, ռևանշիստական է, պետք է դարձնեք «ով», «և»-ով կամ «զադե»-ով վերջացող, հայրանուններն էլ՝ «օղլի», փոխելու ե՞ք։ Իսկ որ քրիստոնյա ենք, դա ռևանշիզմ չէ՞Ադրբեջանի համար։ Էս ի՞նչ եք դուք քննարկում։ Եթե Ալիևը միջազգային հարթակներում կարողանում է բացատրել քեզանից լավ, ուրեմն դա քեզանից ա։ Բա էն, ինչ հիմա Ալիևն ասում է, նույնն ասել է 30 տարի, ինչի՞ շան տեղ դնող չկար։ Ի՞նչ է նշանակում Ալիևի պահանջով փոխում ենք սահմանադրությունը, որ չասի ռևանշիստ եք։

Դե որ Ալիևին լսեք, նա դեմ է ՀՀ անկախության հռչակագրի առաջին դրույթին, որ Հայաստան անկախ պետականություն է, փոխեք։ Դեմ է, որ ՀՀ-ն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Ի միջի այլոց, Նիկոլն էլ է դեմ։ Էն օրը հիմնին էր կպել, գերբին։ Ալիևն ասում է՝ ձեր սահմանադրությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջ ունի, Նիկոլը մի տարի հետո ասում է՝ որ մեր գերբի վրա Մասիս սարն է, դա կարող են ընկալել տարածքային պահանջ։ Ուրեմն փոխելու են նաև գերբը։ Ալիևը դեմ է մյուս հոդվածին, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Ո՞նց կարող է ինքնիշխան լինել, եթե երկրի մի մասում ադրբեջանցիներ են, իսկ տարածքի պաշտպանությունը եվրոդիտորդների ու ռուս ռազմաբազայի հույսին է, մեկ էլ Ադրբեջանի ողորմածության։ Ադրբեջանը վաղը ռևանշիստական կհամարի մեր անկախության հռչակագրի 5-րդ կետը, որտեղ գրված է զինված ուժերի, սահմանների անձեռնմխելիության մասին, բանակի մասին։ Դա կպահանջի փոխել։ 8-րդ կետը կպահանջի փոխել ու գրել, որ ոչ թե դրամն է մեր պաշտոնական արժույթը, այլ մանաթը, իսկ հայերենն էլ որպես պետական լեզու, չեղարկեք։ Բա եթե դու շարժվում ես էն սկզբունքով, որ ինչին թշնամին դեմ է, հեռացնես, սա ես ստանալու։

Կարող է՞ նույն՝ «Ադրբեջանի դիվանագիտությունը ուժեղ է» հիմնավորմամբ վաղը զանգեզուրի միջանցք տաք, ոնց որ տվեցիք Ղարաբաղը։ Դիվանագիտությունը ամորֆ բան չէ, դատարկ բան չէ, կոնկրետ բան է, ունի կոնկրետ վարող։ Վատ է աշխատում՝ փոխեք։

Ադրբեջանի անկախության հռչակագիրը կարդացել ե՞ք, սահմանադրությունը կարդացել ե՞ք։ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է, Զանգեզուրն էլ իրենց հինավուրց հողը։ Դուք լսել ե՞ք, որ որևէ մի ադրբեջանցի փորձագետ, ասենք մի պայմանական ինչ-որ «Հեյդար օղլի Իոնիսզադե», գնա Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունում ասի՝ փոխենք մեր սահմանադրությունը, անկախության հռչակագիրը, որովհետև մեզ Հայաստանը կհամարի ռևանշիստ։ Եթե մեկն էդպիսի բան ասի, հենց իշխանությունը նրան չասեմ ինչ կանի։ Չեմ ասում հանրային եթերից, հանրային զուգարանից անգամ եթե մի ադրբեջանցի ուղիղ եթեր մտնի նման բան ասի, վռազ ջուրը կքաշեն, իրեն էլ կտանի։ Իսկ մեզ մոտ ազատ խոսք է, եթե բանը վերաբերում է Ալիևի փաստաբանությունն անելուն։ Կաթողիկոսին եթեր չեն տալիս, որ չհայտարարի Արցախ վերադառնալու երազանքի մասին, բայց Իոսաննիսյանին են եթեր տալիս, որ ասի՝ մեր սահմանադրությունը փոխենք, որ թուրքը չհարձակվի։ Հայաստանը կարծեմ ունի դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱԾ, որ մի բառի համար մարդկանց բերդ են լցնում, ո՞ւր եք։ Իսկ կարող ա՞ իրենք էլ են համաձայն ու պատրաստ են առաջինը փոխել ազգանունները, հայրանուններն էլ օղլու սարքեն։ Եթե ձեր անունն ու ազգանունը փոխելու պատրաստ չեք, բա պետության անձնագիրն ինչի՞ եք փոխում։

Չգիտեմ նոր սահմանադրությունը ով է գրում՝ հանձնաժողովի անդամները միայնակ, թե՞ Ալիևի, Փաշինյանի, ադրբեջանական փորձագետների հետ միասին։ Չեմ բացառում, որ արդարադատության նախարարի, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի, ՔՊ-ական օմբուդսմեն Անահիտ Մանասյանի, Էդմոն Մարուքյանի, Սաքունցի, Իոաննիսյանի և այլոց հետ ադրբեջանական փորձագետներ էլ աշխատեն ու թուրական, որ Հայաստանի սահմանադրությունը դարձնեն՝ Նիկոլի երազած կենսունակն ու մրցունակը։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, որ հանուն պաշտոնի մնալու հանձնեց մեր երկրորդ հայրենիքը, վստահ եմ, կարող է այդ նպատակի համար սահմանադրություն էլ փոխել, անկախության հռչակագիր էլ ու դա հիմնավորել մեկ նախադասությամբ՝ մնամ պաշտոնի, ինչ պետք է՝ կանեմ։ Իսկ կա՞ մի բան, մի արժեք, սրբություն, որ ձեզ համար կարմիր գիծ ա ու ոտնատակ չեք անի հանուն պաշտոնի։

Բայց եթե մենք նորմալ երկիր լինեինք ու Ազգային անվտանգությունը նորմալ աշխատեր, այլ արտահայոտություներից հետո՝ Փաշինյանից սկսած, Իոաննիսյանով ավարտած, անմիջապես կկալանավորեին խոստովանական ցուցմունքների հիման վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan