Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ
13
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն Պատերազմ Արցախում
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները Փաշինյանը խոստովանեց. Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը Փաշինյանի ասածները մեկնաբանելը պետք է դուրս գա ընդդիմության օրակարգից. Տիգրան Քոչարյան

Թիրախն ազգային ինքնությունն է. մասնագետները` «Հայոց պատմության» անվան փոփոխության մասին

ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»։ Նախարարության այս նախագծին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ մեր դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանել «Հայաստանի պատմություն»։
Sputnik Արմենիան զրուցել է պատմության մասնագետների հետ՝ փորձելով պարզել, թե առաջին հայացքից ինչ խնդիրներ ու վտանգներ ունի դասավանդվող առարկայի անվան նման փոփոխությունը։
Խնդիրը քաղաքական է, ոչ թե գիտական․ Հայկ Դեմոյան
Նման որոշումները քաղաքական պաշտոնյաները կամ պետական մարմինները հենց այնպես չեն կայացնում, խնդիրն էլ այստեղ քաղաքական է, գիտական հիմնավորում չկա։ Այսպես է կարծում պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նման փոփոխություններ կատարելու համար պետք է գիտաժողովներ անցկացվեին, կարծիքների բախումներ լիներ, միայն դրանից հետո որոշում կայացվեր։
«Խնդիրը տեղավորվում է 2018թ․ իշխանության բերված անձանց միջոցով իրականացվող քաղաքականության մեջ։ Գլխավոր թիրախն ազգային ինքնությունն է։ Միատարր, էթնիկ կազմ ունեցող երկրի հիմնասյուները և հաստատուն արժեքները տարրալուծելու խնդիր են դրել։ Հայաստանը՝ որպես կուռ կառույց, ներկա գլոբալիստական աշխարհում դիտվում է անցանկալի։ Միգրանտային ներկա քաղաքականությունն էլ դա է վկայում»,-նշում է Դեմոյանը։
Պատմաբանն այս որոշման հիմքում նաև թուրքական փափուկ նախապայմաններից մեկի իրագործումն է տեսնում՝ առաջին հերթին Հայաստանը չընկալել այն Հայաստանը, որն ավելի մեծ է և նաև Թուրքիայի տարածքում է, այն Հայաստանը, որի մի մասն Արցախն է։ Ըստ նրա՝ երբ ասում ես «Հայոց պատմություն», դա ընդգրկում է բավականին մեծ աշխարհագրական շրջան, մինչդեռ ներկա իշխանությունների պատկերացմամբ Հայաստանը 29,800 քառակուսի կիլոմետրն է։
«Օրինակ` էն տխրահռչակ դասագրքում («Հայոց պատմություն 7») չեք տեսնի Արևմտյան Հայաստանի որևէ հուշարձան։ Մինչև 2050 թվական (հեղ․ նկատի ունի՝ Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը) էդ կլիշեն պետք է հանվի մեր ուղեղներից»,-ասում է Դեմոյանը։
Նա անհեթեթ է համարում նաև Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, թե «Հայոց պատմությունը» հայկական պետականության պատմություն չէ։
«Ես չեմ ճանաչում պատմաբան մասնագետ Նիկոլ Փաշինյանին, ես գիտեմ շատ վատ քաղաքական գործչի և շատ վատ ճանապարհով իշխանության բերված անձի»,-ասում է պատմաբանը։


Արհեստական, ոչինչ չտվող գործընթաց է․ Էդգար Հովհաննիսյան
«Հայոց պատմություն» եզրույթը Հայաստանի և հայ ժողովրդի պատմության համատեղումն է։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանի կարծիքով՝ այս որոշման հիմքում որոշակի թյուրըմբռնում կա, որովհետև դեռ հնագույն ժամանակներից մեր լեզվամտածողության մեջ «հայոց» հենց այդպես էլ ընկալվել է։ Երբ Մովսես Խորենացին գրում էր «Հայոց պատմություն», շարադրանքը ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին էր, այլև հայկական պետականության, թագավորությունների։
«Մեր թագավորները, օրինակ՝ Կիլիկյան, դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր», այստեղ «հայոց» բառը պետության իմաստ ուներ։ Զուտ «Հայ ժողովրդի պատմություն» ձևակերպումը մեր իրականության մեջ օգտագործվել է միայն խորհրդային ժամանակներում, անկախությունից ի վեր որդեգրել ենք «Հայոց պատմություն» տերմինը և՛ ակադեմիական շրջանում, և՛ մասնագիտական ամբիոններն են այդպես կոչվել։ Բայց ամենևին դա չի նշանակել, որ մասնագիտական ամբիոնները զբաղվում էին միայն ժողովրդի պատմության ուսումնասիրությամբ, դա ժողովրդի և պետականության պատմության մեկտեղումն է»,-ասում է պատմաբանը։

Շեշտում է՝ «հայոց» բառի մեջ նաև «Հայաստան» բառը կա։ Պատմաբանը կարծում է, որ արհեստական, ոչինչ չտվող, փոխարենը՝ ձևավորված ավանդույթները չեղարկող մի գործընթացի ենք գնում։
Նա մի հանգամանք էլ է մատնանշում։ Հայ ազգի մեծ մասն ապրում է հայրենիքից դուրս, պատմաբանները «հայոց պատմություն» ասելով՝ մշտապես ուսումնասիրել են նաև Հայաստանից դուրս ապրող հայկական կառույցների, ինստիտուտների, համայնքների պատմությունը։ Ուստի ավելի լավ տերմին, քան «հայոց պատմությունն» է, հնարավոր չէ մտածել։
«Միտումը հասկանում եմ՝ բոլոր այլ երկրների դեպքում տվյալ երկրի պատմությամբ է առարկան կոչվում, ոչ թե ժողովրդի, դա տրամաբանական ու հասկանալի է, բայց մեր դեպքում «Հայոց պատմությունը» մեկտեղում է հայության և Հայաստանի պատմությունը»,-պնդում է մասնագետը։
Հարց է նաև, թե ինչպիսի խնդիրներ են դրվելու առարկայի հետազոտման հիմքում, քանի որ մեր պատմության ընթացքում եղել են շրջաններ, երբ պետականությունն ավելի սահմաններ է ունեցել, քան մեր հայրենիքն է, եղել են ժամանակներ, երբ ավելի փոքր է, եղել է նաև շրջան, երբ գոնե կենտրոնացած պետականություն չի եղել։ Այնուամենայնիվ, «հայոց պատմություն» եզրույթը ժամանակի քննությունն անցել է, ու եթե ինքնատիպ երևալու համար նոր տերմիններ շրջանառության մեջ դնելը բացասական հետևանքներ չունենա, դրական արդյունքներ էլ հաստատ չեն լինելու։
Հավելենք, որ ըստ Փաշինյանի` «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» եզրույթների միջև խորքային մեծ տարբերություններ կան, քանի որ հայ ժողովրդի պատմությունը պետականության բացակայության դրվագներ ունի, իսկ «Հայաստանի պատմությունը» նշանակում է պետականության պատմություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>