Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ)
19
Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ «Մենք կանք»... Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Պատերազմ Արցախում
Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Հայաստանից դուրս Փաշինյանը Լևոն Ֆարմանյանին ազատել է պաշտոնից Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր ՔՊ-ականները պիտի գերթանկարժեք շորեղեն հագնեն, թե չէ ցնցոտիներով «խաղաղություն» չեն կարող շինել Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է. Բողոքի ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ Ահա թե ինչ է տիրում Սևան-Երևան մայրուղու «Չայնի» կոչված հատվածում Սամվել Կարապետյանի գործը քննող 53 քննիչները 22 են դարձել՝ չնայած հայտարարում էին, թե դեռ ինտենսիվ քննություն են անցկացնելու. Վարդևանյան «Մենք կանք»... «Քաղաքապետարանը ցանկանում է շատ վարորդների արգելել մուտքը Երևանի Կենտրոն». Արշակ Սարգսյան Ամիսներ շարունակ Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի. Աբրահամյան Նորից պատերա՞զմ, թե՞ խաղաղություն «Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել Բարձր աշխատավարձ ստացող ամենապարապ մարդը Փաշինյանը ոչ մի շանս չունի, եթե 50 տոկոսից ավելի մարդ գնա ընտրության․ ինչ է սպասվում 2026-ին (տեսանյութ) Պարգևավճարների գումար կա, այս ծրագրի համար չկա (տեսանյութ) Կաթվածահար Երևան․ չկատարված աշխատանքի արդյունքը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ալիևը պահանջում է «Հայաստանի լիակատար կապիտուլյացիա», իսկ Փաշինյանը պատասխանելու ոչինչ չո՞ւնի (տեսանյութ)

(Ո՞վ է անձամբ պատասխանատու «Վաշինգտոնա-Բրյուսելյան» բանակցային ֆորմատի ձախողման համար)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ այսպես կոչված խաղաղության խաչմերուկի հայեցակարգը ձախողվել է։
Իր հարցազրույցում, որին իբր պատասխանել է Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը ներկայացրել է իր քաղաքական նախագիծը, որով հաջորդ ամիս գնալու է արտահերթ նախագահական ընտրությունների՝ նախագիծ, որը ենթադրում է Հայաստանի ամբողջական և անվերապահ կապիտուլյացիա։ Փաշինյանը ճշգրիտ է իր գնահատականներում, երբ նշում է, որ հակադրվելով զենք գնելու Հայաստանի իրավունքին՝ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դնում հայկական պետության գոյությունը։
Ի՞նչ պետք է հակադրեր Նիկոլ Փաշինյանը Ալիևին. առաջին հերթին նա պետք է հակազդեր Ալիևի սպառնալիքներին՝ շտկելով արտաքին քաղաքական կուրսը, շեշտը դնելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի կառուցման վրա։ Ընդ որում, այս ձևաչափը պետք է ունենար ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև ռազմական բաղադրիչ։
Սակայն դրա փոխարեն ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Մի կողմից, նա Անվտանգության խորհրդի իր քարտուղարին ուղարկեց Դավոս՝ մասնակցելու Զելենսկու «խաղաղության բանաձևի» վերաբերյալ հանդիպմանը, «բանաձև» որը ներառում է, ի թիվս այլ բաների, միջազգային տրիբունալի ստեղծումը Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության դեմ (ի դեպ, նույնիսկ ըստ Bloomberg-ի, այս ձևաչափի դավոսյան հանդիպումը ձախողվեց), իսկ մյուս կողմից նա հանդես եկավ մեռելածին առաջարկով` համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ միմյանց սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մասին։
Այս առաջարկով կրկին զգացվում է Փաշինյանի և նրա թիմի «մեկուսացումը «գետնի վրա եղած իրողություններից»։ Ինչպես երկրների միջև լիիրավ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, այնպես էլ սպառազինությունների վերահսկման առաջարկի դեպքում կա մեկ հիմնարար խնդիր՝ Ադրբեջանը Հայաստանի կողմից վտանգ չի զգում, հետևաբար, նրան խաղաղության պայմանագիր պետք չէ: Երևանի հետ, ոչ էլ սեփական սպառազինության նկատմամբ հսկողության համաձայնագիր է պետք Բաքվին, թեև ակնհայտ է, որ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, որը փորձում են պարտադրել պաշտոնական Երևանին, ենթադրելու է վերահսկողություն հենց Հայաստանի սպառազինության նկատմամբ։ Կրկին նկատենք, որ Բաքուն մտավախություն չունի, որ եթե երկրների միջև խաղաղության պայմանագիր չկնքվի, ապա «վաղը» հայկական զինված ուժերը կսկսեն գրոհել Ստեփանակերտը կամ Բարդան կամ Ադրբեջանի Սամուրի շրջանի «Ոսկե կամուրջը»:
Սակայն Ալիևի հարցազրույցը և դրան Նիկոլ Փաշինյանի «պատասխանը» նույնպես ցույց տվեցին, որ «վաշինգտոնա-բրյուսելյան» բանակցային ձևաչափն ամբողջությամբ ձախողվել է։ Ձևաչափ, որի համար Հայաստանում պատասխանատու են եղել կոնկրետ անձինք։
Այն ձևաչափը, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, իսկ երկրի ներսում դա ներկայացվեց որպես «Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման երաշխիք»։ Այս գործընթացի շրջանակներում Ամերիկայի պետքարտուղար Էնթոնի Բլինքենից մինչև Եվրահանձնաժողովի ղեկավար Չարլզ Միշելը հայտարարեցին, որ իրենք իբր «անառարկելիորեն աջակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»։ Այսօր այդ անձանց կողմից ոչ միայն նման հայտարարություններ չկան, այլև բուն Հայաստանում այս ձախողման համար ոչ ոք չի պատժվել։
Իհարկե, տունն ու հայրենիքը կորցրած ավելի քան 100 հազար հայերի կյանքն այնքան կարևոր չէ, որքան «կախիչները մարզային դպրոցներում», որպեսզի Փաշինյանը խնդիրների դեպքում արագ որոշումներ կայացնի…
Ձեզ մի խաբեք, Հայաստանը՝ որպես անկախ պետություն, կանգնած է էկզիստենցիալ խնդրի՝ լուծարման սպառնալիքի առաջ։ Հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ: Եվ այս ամենը արդյունք է վերջին 5 տարիների ընթացքում անձամբ մեկ մարդու կողմից իրականացվող աղետալի քաղաքականության։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan