Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3
ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ)

Անխղճությունն ու անտարբերությունը՝ հավատամք դարձրած, մարդկայնությունը՝ ուրացած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանական երկրակուլ իշխանությունը, այսպես թե այնպես, մի օր կտապալվի: Ոչ մի իշխանություն մշտական չէ, փաշինյանականը՝ առավել ևս: Կանցնի, ինչպես անցնում է ամեն ինչ: Սա՛ էլ կանցնի: Որովհետև, ինչպես մեծ պոետն է ասել՝ Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս - Անհետ կորել, անցել է չար մշուշի պես: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի աղետային իշխանավարումն էլ փոշի կդառնա, չար մշուշի պես: Հա՛, բայց դեռ մեծ խնդիր է լինելու՝ ինչ անել հետևանքների հետ: Խոսքը միայն երևացող կորուստների, աղետների մասին չէ, այլ նաև հոգևոր...
Հերթական անգամ այս թեմայով մտորումների նոր պատճառ դարձավ մեկը, որ ինքզինքը մտավորական է համարում: Ուրեմն, այս անձը հարցազրույց է տվել ու ասում է... Չէ, ինչ ասել՝ ցավեցնող պաթոսով, տոնայնությամբ գովաբանում, գովերգում է... Փաշինյանին ու նրա իշխանությունը: Ասում է՝ այն լավագույն իշխանությունն է, որ երբևիցե եղել է Հայաստան աշխարհում: Լրագրողը չի դիմանում, հարցնում է, թե՝ բա Արցախը, բա էս ավերն ու աղետը, բա մի ամբողջ սերնդի ոսկե երիտասարդությանը կոտորածի մատնելը: Դիմացինն ասում է, որ... ինքը լուրեր չի կարդում, չի լսում, տեղեկություններին չի հետևում: Լավ, բա հիմա դրան ի՞նչ ասես: Ամենից կարևորը՝ ի՛նչ անել նմանների հետ: Ինչպե՞ս վարվել այն պսևդո-մտավորականների, կարծեցյալ ավեստագետների, իբրև թե՝ ուսյալների հետ, որ «ջայլամություն» են անում: Որ իրենց խղճուկ գլուխը ճխտել են իրենց բյուրեղյա կոմֆորտ գոտու մեջ, իբրև թե՝ «լուրեր չեն լսում», «տեղեկություններից անտեղյակ» են, իրենք էլ, իբր, սպիտակ ձեռնոցներով են և օսլայած օձիքներով «իրենց գործով են զբաղված»:
Ու, առհասարակ, «ֆո՜ւ... քաղաքականությո՞ւն... չէ՛, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Այնքան ողորմելի են իրենց հոգեմտավոր դատարկությամբ, որ չեն էլ փորձում հասկանալ. դա արդեն «քաղաքականություն» չի, որով զբաղվեն կամ չզբաղվեն: Իսկ «իրենց գործն» էլ, որով իբրև թե զբաղվում են, ինչ էլ լինի, իմաստազրկված է: Ի՞նչ իմաստ ունի նրանց «գործը», եթե ամեն ինչ արվում է, որ Հայաստանն ու հայությունը, որպես այդպիսին, չունենան վաղվա օր, չունենան ապագա, չլինեն: Չէ, դա անգամ «ջայլամություն» չէ, կարելի է ասել՝ «ընձուղտություն». իբր իրենք էնքա՜ն բարձր են մեր առօրյայից, մեր այս դառնաղի իրականությունից, իրենք «ընձուղտաբար» ամպերից վեր են, ինչ-որ եթերային բարձունքներում ու վիճակներում: Չնայած, թե՛ ջայլամը, որքան էլ գլուխը ցածր պահի կամ ավազը խոթի, թե՛ ընձուղտը, որքան էլ որ գլուխը բարձր դիրքում լինի, ոտքերով էս մեղավոր երկրի վրա են կանգնած, վերջիվերջո:
Լավ, ենթադրենք ինչ-որ մեկը «լուրեր չի կարդում»: Ենթադրենք:
Ոչ էլ լրահոսին է հետևում: Ո՛չ ինտերնետ ունի, ո՛չ էլ հեռախոս, ո՛չ էլ հեռուստացույց է նայում: Բա պատուհանից դուրս էլ չի նայո՞ւմ: Բա հարևաններ էլ չունի՞: Բա իրենց բակում սև երիզ չի կախվե՞լ...
Էդ «դանակ-պատառաքաղով» «լուրեր չկարդացողը» գոնե տեղյա՞կ է, որ կա, օրինակ՝ «Եռաբլուր»: Նիկոլի օրոք բազմապատկված Եռաբլուր: Ի՞նչ անել, դրան վերցնել, հանել «Եռաբլուր» և Փաշինյանի «խաղաղության օրակարգի» համար կոտորածի մատնված հազարավոր մեր զավակներից մեկի շիրիմին փողփողացող եռագույն դրոշի կոթը ա՞չքը խոթել: Կօգնի՞: Դրանից հետո մեջն ինչ-որ բան իրար կգա՞: Կարո՞ղ է հանկարծ հիշի, որ ինքը, այնուամենայնիվ, մարդ-արարած է: Թե՞ դրանք այդպես էլ շարունակելու են ապրել՝ անխղճությունը հավատամք դարձրած, մարդկայնությունն ուրացած, ազգից ու երկրից վերացարկված: Անձն էնքան «լուր չի կարդում», որ նույնիսկ երևի տեղյակ էլ չի, թե իր սիրելի իշխանությունը ինչ պատուհաս է բերել երկրի գլխին, ինչ աղետի է մատնել Արցախը, հետևաբար՝ նաև Հայաստանի Հանրապետությունը:
Լավ, ո՞նց են այդպես ապրում այդ անձինք: Ո՞նց, էլի: Ու խնդիրն այդ մեկ անձը չէ, նա ընդամենը որոշակի շրջանակների հավաքական կերպարն է: Մեկը մի առիթով նկատել էր՝ դուք գերեզմանատանը դիսկոտեկա էլ կանեք: Կամ, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր, դուք մեռոնին էլ թույն կխառնեք, արա՜... Ասում են, որ մտավորականը խտացված խիղճն է: Պարզ է, որ դա նմանների մասին չի ասված: Հուսանք, չէ, վստահ ենք, որ մեծամասնություն չեն կազմում նմանները: Հա, բայց խտացված անխղճությա՞նն ինչ անուն տաս: Ո՞նց են նմանները տնից ելնում, կողքի ծանոթներին բարևում, հարազատների հետ հաղորդակցվում: Շնչում-արտաշնչում: Ասում է՝ սա լավագույն իշխանությունն է: Ազատագրված Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական էր, ա՛յս իշխանությունն իր վարած «քաղաքականությամբ» հասցրեց հայաթափության: Հայոց հրաշալի քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր հանձնվեցին թշնամուն: Ա՛յս իշխանությունն է հիմնական մեղավորը:
Հայոց բանակը խարխլվեց, հազարավոր եիտասարդներ մահվան մատնվեցին: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են հիմնական մեղավորը: Փաշինյանն ու ի՛ր իշխանությունն են ուրացել Արցախը, մարդակուլ թշնամու սպառնալիքի ու հարձակման պահին մենակ են թողել Արցախն ու արցախցիներին: Ու այդքանից հետո լավագո՞ւյնն են: Անձն ինքզինքը մտավորական է համարում և ասում, թե՝ «այս իշխանությունը լավագույնն է»: Նա ասում է՝ «լուրեր չի կարդում»: Դե, հատկապես նմաններին գոնե մի քանի լուրի արժե ծանոթացնել: Գուցե ուշքի գան: Եսի՞մ... Հա, ու որքան էլ «ջայլամություն» անեն, իրենցից ևս պատասխան է պահանջվելու: Կյա՛նքն է պահանջելու: Կյա՛նքը, որ շատ բան է կուլ տալիս, բայց երբեք չի ներում անհոգի լինելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan