Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան
21
Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին Նիկոլ Փաշինյանի և իր նեղ թիմի հիստերիկ արձագանքները վախի արտահայտում է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Զրոյական կետի» վկան ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը Փաշինյանը Էրդողանին ուզում է ցույց տալ, որ Հայաստանում բոլորը Փաշինյան են. Քրիստինե Վարդանյան Այն, ինչ հիմա կատարվում է, դուրս է բոլոր սահմաններից. Ստաս Նամին Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ասում է «այո», Հայաստանին՝ «ոչ». Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանը տեղեկացրել է, որ հաջողությամբ գրոհել է Բեն Գուրիոն օդանավակայանը և ռազմական օբյեկտներն Իսրայելում Հնարավո՞ր է թքել ժողովրդի տրավմաների վրա ու զոռով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ. Իշխանյան ««Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել». «Հրապարակ» Փաշինյանը գնացել է Էրդողանին երդում տալու. Գառնիկ Դանիելյան Հունիսի 22-ին ուխտագնացություն է լինելու դեպի Էջմիածին․ իսկ քաղաքի իշխանությունը փակել է հրապարակը Էրդողանը խաղի հաջորդ փուլում Ալիևին կասի` հիմա քո ստանալու ժամանակն է. Հայկ Նահապետյան Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է իրավաբանը Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան Այսօր ամառային արևադարձն է Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է Արմավիրի ՔԿՀ-ում «Պայքարելու ենք»,- Սամվել Կարապետյան Վարուժան Գեղամյան. Միայն առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական երեք երկրների միջև բանակցությունների առաջին փուլը Փաշինյան-Էրդողան ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ հայտարարություն չարվեց. Արթուր Սուքոյան Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Իսրայելին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային տնտեսական ֆորումին (տեսանյութ) Հովհաննես Քաջազնունին խիստ արժեքավոր ժառանգություն է թողել Գյումրուն Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա Այս ամենը արվում է Էրդողանին դուր գալու և հայրենահանձնման գործընթացը առաջ տանելու համար․ Իշխան Սաղաթելյան Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության գործընթացին

Փաշինյանն ինքնուրույն սուբյեկտ չէ, նույնիսկ Արցախն Ադրբեջանին հանձնելով՝ նա չի կարող փակել Արցախի հարցը․ Արմեն Բադալյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեզ չի կարող ներքաշել որևէ կոնֆլիկտի մեջ, քանի որ նա ինքնուրույն սուբյեկտ չէ։ 2018-ին, երբ նրան բերին իշխանության, նա երեք խնդիր ուներ լուծելու։ Առաջինն Արցախի ամբողջական հայաթափումն էր, որը լուծվեց երկու փուլով։ Առաջին փուլը կապիտուլյացիոն ակտի ստորագրումն էր, բայց ռուս խաղաղապահները կարողացան ինչ-որ մաս փրկել։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ արդեն այս տարվա սեպտեմբերի 19-ին, երբ մի քանի օրում արցախցիները դուրս եկան այնտեղից, և նա Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Արցախի հանձնումն Ադրբեջանին, սակայն, Արցախի հարցի փակում չէ։ Այս պահին նա իր առջև դրված առաջադրանքներից մեկը կատարել է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Փաշինյանի առջև դրված երկրորդ խնդիրը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցումն է։ Անցյալ տարվա աշնանից սկսած՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները բավականաչափ սառն են, ՀԱՊԿ-ից հետ է կանչվել ՀՀ մշտական ներկայացուցիչը, նա այլ տեղում է դեսպան նշանակվել, իսկ ՀԱՊԿ-ում մենք մշտական ներկայացուցիչ չունենք։ Անցյալ աշնանից Հայաստանը ՀԱՊԿ-ի որևէ զորավարժության չի մասնակցել։ ՀՀ ԱԳ նախարարն օրերս ասաց, թե ԵԱՏՄ-ի հետ և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն այլ են։ Փաշինյանն էլ քանիցս նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում խնդիր կա։ Սա նրա առջև դրված երկրորդ առաջադրանքի կատարման փորձն է»,- ասաց քաղտեխնոլոգը:
«Երրորդ խնդիրը միջանցքի հարցն է։ Ադրբեջանն ուզում է իր հիմնական տարածքից Նախիջևանին միանալ միջանցքի և ոչ թե՝ պարզապես հաղորդակցության ուղիների միջոցով։ Սա կատեգորիկ թույլ չտվեց իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Իրանում չկա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ այաթոլլան, նախագահը, արտաքին հարաբերությունների հարցերով նրանց խորհրդականները, ԱԳ նախարարը, պատգամավորները, որոնք այս մասին չխոսեին։ Իրանում կա հատուկ պաշտոնյա, որն ամեն օր հետևում է Սյունիքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նախագահին զեկուցում այդ մասին։ Սյունիքում բացված Իրանի հյուպատոսությունից բացի՝ թիկունքում՝ Արաքսից այն կողմ, արդեն երկու տարի է՝ կանգնած է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս դիվիզիա՝ մոտ 150 հազարանոց զորքով։ Զորավարժություններից մեկի ժամանակ նրանց ինքնաթիռներից մեկն անգամ անցավ Ադրբեջանի հետ սահմանի վրայով»,- նշեց քաղտեխնոլոգը:
Արմեն Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանի հարձակման համար 2020-ի նոյեմբերի 9-ից հետո որևէ խնդիր չկար, կարող էր ճեղքել Սյունիքն ու հասնել Նախիջևան, բայց Իրանը փաստել է, որ Սյունիքն իր համար կարմիր գիծ է. «Իրանական գործոնն առայսօր զսպում է Ադրբեջանին։ Այս իշխանությանը բերել են այս խնդիրները լուծելու համար։ Բնականաբար, ովքեր եկել են, իրականացնում են հենց այս խնդիրները։ Տեղյա՞կ են նրանք այդ ամենին, թե՞ ոչ՝ այլ հարց է։ Աշխարհաքաղաքական կոնսենսուսն ավարտվել է 2014-ին, երբ կենտրոններից մեկը Ղրիմը վերադարձրեց հարազատ նավահանգիստ, մյուս կենտրոնն էլ չճանաչեց դա, և սկսվեց հակամարտություն միմյանց միջև։ Ավելին, այդ կոնսենսուսն ավարտվել էր դեռևս 2007-ին Մյունխենում Պուտինի ելույթով, երբ նա խոսեց իր երկրի պետական շահերի և դրանք չզիջելու մասին։ Դրան հաջորդեց վրաց-հարավօսական կամ վրաց-ռուսական հակամարտությունը, որը փաստորեն ռազմական ճանապարհով վերացրեց առկա կոնսենսուսը»:
«Երկու ձևավորվող միությունների միջև առաջին թեթև բախումը տեղի ունեցավ հենց Օսիայում, հաջորդը 2014-ին էր՝ արդեն Ղրիմում։ Իսկ ահա Հայաստանում ՌԴ-ն մշտապես առաջնորդվել է այն գաղափարով, որ ով էլ գա ՀՀ ղեկավար, իրենց առանցքից չի հեռանալու։ ՀՀ-ում ՌԴ դեսպանները մասնավոր զրույցներում մշտապես նշել են, որ ով էլ լինի ՀՀ ղեկավար՝ իր հայացքն ուղղելու է ՌԴ-ին, քանի որ իրենցից մեծ կախում ունի՝ թե՛ տնտեսական, թե՛ հացահատիկի, թե՛ գազային, թե՛ անվտանգության, թե՛ այլ հարցերում։ Հայաստանը որևէ տեղ չի փախնի՝ ահա՛ թե որ գաղափարն է իշխել ռուսական կողմում՝ ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 19-ը»,- ամփոփեց Արմեն Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan