Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ Բնակիչների հիմնական դժգոհությունները՝ համառոտ Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում
3
«Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Տրանսպորտային հակամարտություն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ» Մենք ստեղծում ենք անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ. Նիկոլ Փաշինյան ԿԽՄԿ-ի տվյալներով ղարաբաղյան hшկամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա է ավտոբուսի վարորդների գործադուլին Տրանսպորտային կոլապս Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական» Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ Փաշինյանի շոուները միայն sms-ներով սկանդալային ազատումներով չեն սահմանափակվի Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել Թունյանի ԱԺ սենյակում «մինի խնջույք» են կազմակերպել Կանգառներում «ասեղ գցելու» տեղ չկա․ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Որոնք են 2025 թ․ հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին «Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան Վրաստանում ԱՄՆ հանրապետականների ու դեմոկրատականների պայքարի շարունակությունն է. Ստեփան Դանիելյան Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը

Ինչո՞ւ «տարածաշրջանից հեռացող ՌԴ-ն» ազատ առևտրի համաձայնագիր ստորագրեց Իրանի հետ (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

«Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից», «Մենք պետք է հիմա «անվտանգության բարձիկ» ստեղծենք, այն դեպքի համար եթե Ռուսաստանը շուտով լքի տարածաշրջանը», «Հայաստանը պարտավոր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ Ռուսաստանը հեռանում է մեզանից, նա շահագրգռված չէ տարածաշրջանով»: Ծանո՞թ ձևակերպումներ են։ Այո, դա հենց այն է, ինչ Հայաստանի իշխանությունները քարոզում են 2022 թվականի կեսերից՝ օգտագործելով բոլոր լրատվամիջոցները և ժամանակակից այլ հաղորդակցությունները։
Միևնույն ժամանակ, իրականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ ժողովրդին կրկին խաբեցին, և Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում տարածաշրջանից, այլև 2022 թվականի փետրվարից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների շրջանակներում Անդրկովկասյան տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական օրակարգում գնալով ավելի է կարևորվում։
Դրա ապացույցը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն է տարածաշրջանային «3+3» պլատֆորմի աշխատանքներին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), այլ նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև օրերս ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականների համաձայն՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կողմերին թույլ կտա ավելի քան երեք անգամ ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ մինչև 18-20 միլիարդ դոլար՝ 2022 թվականին գրանցված 6,2 միլիարդ դոլարից: Միայն ռուսական ընկերությունների շահույթը նման համաձայնագրի ստորագրումից գործունեության առաջին տարում կկազմի մոտ 300 մլն դոլար, և այդ ցուցանիշը կգրանցվի միայն իրանական շուկա մուտք գործելիս վճարվող տուրքերի նվազեցման հաշվին:
Ելույթ ունենալով ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին կոչ է արել արագացնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը` նշելով, որ այս նախագիծը բեկումնային կլինի տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» բազմամոդուլ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000թ-ին: Ավելի ուշ մասնակիցների կազմն ընդլայնվեց՝ հասնելով 14-ի: Ծրագրի նպատակն է ներգրավել Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների տարանցիկ հոսքեր (Սուեզի ջրանցքով անցնող ծովային ճանապարհի համեմատ՝ հեռավորությունը կրճատվում է ավելի քան կիսով չափ, ինչը նվազեցնում է փոխադրման ժամանակն ու արժեքը): Այսինքն, հակառակ գործող իշխանությունների քարոզիչների հայտարարություններին, Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն չի լքում տարածաշրջանը, այլ ընդհակառակը, մեծացնում է իր ներգրավվածությունը տարածաշրջանային նախագծերում։
Այս առնչությամբ առաջանում է հետևյալ 2 հարցը՝ ինչո՞ւ էին հայ հասարակությանը համոզում հակառակը, և ո՞րն էր այս մանիպուլյացիայի նպատակը։
Բազմիցս ասվել է, որ Փաշինյանի պատմական առաքելությունը Արցախի հանձնումն էր Ադրբեջանին, և 2022 թվականի կեսերին Խարկովի և Խերսոնի շրջաններից ռուսական զորքերի նահանջը լավ պատճառ դարձավ, որ Փաշինյանը ավարտի 2018 թվականին սկսված գործը։ Իսկ իր քայլերին գաղափարական երանգ հաղորդելու համար Փաշինյանը միֆ հորինեց, թե Ռուսաստանի Դաշնությունը հեռանում է տարածաշրջանից։ Փաշինյանի գործողությունները կանխամտածված գործողություն էին, թե սխալ, «քաղաքական հերձումը» ցույց կտա…
Իսկ դուք, մտածեք այս ամենի մասին…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan