«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Պատերազմ Արցախում
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին

Ամաչելու բան էր. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշել է, որ շատերն էին հրապարակավ զարմացել, թե՝ էդ ո՞նց Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանին բազմիցս մերժելուց, քննադատելուց, իր տապալումների մեղավորության սլաքներն ռուսների կողմ թեքելուց, այլ երկրներում նրանց մասին բամբասելուց հետո այցելեց Ռուսաստան՝ ԵԱՏՄ ու ԱՊՀ գագաթնաժողովին։ Սա անսկզբունքայնության հետ են կապում։ Իհարկե, կա այդպիսի բան, էն որ ասում էր մենք չունենք իզմեր, իրականում ինքը իսկապես չունի սկզբունքներ։ Անհույս արևմտամետները, իհարկե, ոգևորվել են, թե տեսեք՝ Արևմուտքին ցույց տալու բան ունի, գնաց ԵԱՏՄ ու էնտեղ ասաց, որ սա տնտեսական միավոր է, հանկարծ չքաղաքականացնեք, մենք կփորձենք կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ Բայց լուրջ մարդիկ հասկանում են չէ՞, որ դա առնվազն զավեշտ է:
Մի բան է, որ դու մի սխալ, սուտ բանն ասում ես քո երկրում, մի բան է, որ դու նույն զավեշտը կրկնում ես մեկ այլ երկրում և բոլորովին ուրիշ է, երբ դա կրկնում ես ուրիշ երկրում մի քանի երկրի ղեկավարի ներկայությամբ։ Ես երբեք Նիկոլի ընտրողը, համակիրն ու կողմնակիցը չեմ եղել, բայց նրա գիտելիքներից ինձ խայտառակված զգացի, որովհետև նա ներկայացնում է իմ երկիրը։ ԵԱՏՄ-ն միշտ եղել է, կա ու կմնա քաղաքական կառույց, գեոպոլիտիկ միավորում։ Դա հասկանում էր նաև նախկին Նիկոլ Փաշինյանը, երբ աշխատում էր որպես պատգամավոր և օրինագիծ էր բերում ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Այդ ժամանակ ասում էր՝ ԵԱՏՄ-ն վտանգում է մեր ինքնիշխանությունը, անկախությունը, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացումը։ Իսկ հիմա ասում է՝ եկեք չքաղաքականացնենք, բայց ձեր շուկան մեզ ահավոր պետք է, փողը՝ անհրաժեշտ։ Իսկ եթե հանկարծ դու նման նպատակներ ունես, որ քո հասկացած աշխարհաքաղաքական առումով ԵԱՏՄ-ին թշնամի ԵՄ ձգտես, իսկ քո ընկալած անվտանգային առումով էլ ՀԱՊԿ-ին հակառակորդ ՆԱՏՕ-ն մոտիկ խաղաս, դա ոչ միայն անհնար է, անտրամաբանական, ծիծաղելի, նաև սուտ է և անբարոյական։ Այդպես, ուղակի չի լինում ու չի լինի, դա խաբկանք է, որը փաթաթում ես էս խեղճ ժողովրդի վզին: Էդ քաղաքական անգրագիտությունը մեզ շատ թանկ ու ծանր է արժենում։
Մյուս աբսուրդը դարձյալ նիկոլ Փաշինյանն էր, բայց, արդեն, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովում։ 
Երեկ տեսանյութ հրապարակեց ռուսական մամուլը, որտեղ Փաշինյանն ու Ալիևն իրար ձեռք էին սեղմում, ու սաղ սկսեցին մի տեսակ զարմանալ՝ վայ քու արա, Ալիևն ու Նիկոլը  իրար բարևել են, Արցախը հանձնելուց հետո։ Հլը չէին հասցրել մի կուշտ զարմանալ, երբ մի հատ էլ լուսանկար հրապարակվեց, որտեղ իրար հետ հանգիստ կանգնած՝ ջերմիկ զրուցում են։ Սրա ազդեցություն էր չէր վերացել, երբ հրապարակվեց հաջորդ լուսանկարը, որտեղ իրար հետ հաց էին կիսում, էն էլ իրար կողքի նստած, երևի որ իրար հյուրասիրել էլ են։ Նրանք, ովքեր ասում էին, որ Նիկոլը չունի սկզբունքներ, արձանագրեցին՝ վաղուց հայտնի մեկ այլ բան՝ չունի նաև ինքնասիրություն։ Հաց է կիսում նրա հետ, որը սպանել է մեր տղերքին, գրավել է մեր հողերը, մեր նախագահներն ու քաղաքաքցիները Բաքվի բանտերում են։ Եթե շարժվենք էն կանխավարկածով, որ էս սաղ թվարկածս իր սրտով են, բայց նաև Ալիևը ռեժիմով ձեռք է առնում իրեն։ Դուք ձեզ ձեռք առնողի, հայհոյողի հետ սեղան կնստե՞ք։ Ալիևը կերջանկանա, կփաթաթվի էլ, բա դու իրեն սկուտեղի վրա Արցախ ես նվիրել, որ ամենալավ երազում անգամ չէր տեսնի։ Զարմացա, որ կարողացել են իրենք իրենց զսպել՝ չգրկախառնվեն: Հանդիպել էին իրենց կյանքի երազանքն իրականացնողները․ Ալիևը երազում էր Արցախը գրավեր, Փաշինյանի շնորհիվ արեց, սա էլ սաղ կյանք երազել ա հանձնի, զրոյացնի, զրոյական կետից սկսի... Ու կան միամիտներ, որ մտածում էին, թե պայմանական Պուտինը պետք ա էդ փոխադարձ շահին խանգարե՞ր։
Ասում են՝ դե Նիկոլը բանակցում էր, այ քեզ բան, չբանակցե՞ր, չե՞ք ուզում խաղաղություն լինի։ Իսկ ի՞նչ էր բնակցում, բնակցում էր նախագահներին բաց թողնե՞ն, բանակցում էր մեր 200 քառակուսի կիոլմետրից դուրս գա՞ն, գերիներին թողնելու շուրջ է՞ր բանակցում, իր հանձնած Արցախի կարգավիճակ է՞ր բանակցու՞մ, թե՞ հարցնում էր՝ 8 գյուղ տա, թե 15։ Նիկոլի ու Ալիևի էդ բանակցություններից մեկ օր առաջ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում էր ադրբեջանցիների բառապաշար մտած՝ «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» թեզը՝ որպես իրենց դարավոր հայրենիք։ Մի բառ չասաց՝ էդ ի՞նչ եք քննարկում, գժվել ե՞ք, արա։ Ոչ, նա ԵԱՏՄ ի ղեկավարներին էր իրենց տեղը ցույց տալիս՝ ձեռքներից հաց վերցնելով: Փաշինյանի խոսնակն ասում է՝ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր․ կոնկրետ ի՞նչ հարց կասե՞ք։
Ամուսնուն զանգում են, կինը հարցնում է ո՞ւմ հետ էիր խոսում, ասում է՝ հեչ, ընկերս էր․ ի՞նչ էիր խոսում, թե բա՝ ոչ մի բան։ Հետո պարզվում է որ նախ՝ ընկերը չէր, սիրածն էր, դրանից երկու երեխա ունի ու որ խոսում էին, էդ ընթացքում էլ տունը խոստացել է կտակել էդ երեխաներին։ Հիմա ձերն է, կասե՞ք ինչ են քննարկել կոնկրետ։ Էդ բանակցելու տակ հաստատ շատ ավելի բան կա թաքնված։
Իսկ դուք տեսե՞լ եք, որ Ալիևի հետ հանդիպման ցանկացած լուսանկար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ էսպիսի տեսք ունի։ Նման ֆոտոներից հետո ձեզ ո՞նց եք զգում, ժողովուրդ։ Մի անգամ ասել եմ, կրկնում եմ, աշխարհում չի եղել պետութուն, որ չի պարտվել, բայց պարտվելուց հետո էսպես չեն պահել իրենց, որովհետև ներկայացել են այլ դեմքով։ Եթե Հիտլերը ինքնասպան չլիներ ու գնար նստեր Ստալինի հետ բանակցությունների, այ էս վիճակն էր ունանելու իր Հիտլեր անունով։ Եթե Ֆրանսիացիները 1814 թվին Նապոլեոնին իրենք իրենց ձեռքով Էլբա կղզի չաքսորեին, ինքը էս դեմքով էր նստելու Ալեքսանդր Առաջինի մոտ։ Էս նկարը կոչվում է շարունակական ստորացում։ Որպեսզի էդ ստորացումը տեղի չունենա, պետք է նրա մեջ գտնվող 2 հոգուց առնվզն մեկին փոխենք։ էն մեկին փոխել չենք կարողանա, մեր ձեռքը չէ, Ադրբեջանի հպաաաարտ, արդեն երջանիկ դարձած ժողովուրդը պետք է փոխի․ մեր ժողովրդի ձեռքին էն մյուսն է։ Եթե չփոխենք, էս նկարից արդեն կա ու լինելու են տարբեր սենյակներում, տարբեր շորերով, տարբեր բազկաթոռների վրա ու տարբեր պոզաներով, բայց՝ նույն բովանդակությամբ։ Էդ բովանդակությունը չի փոխվի, քանի դեռ ինքն է մեզ ներկայացնում, իսկ վտանգները հա մեծանալու են։
Կարճ ասած՝ սրանց բանակցությունները, շփումները միշտ վտանգավոր հետևանք են ունենում։ Սիմոնյան Ալենն ասում է՝ ասում էին՝ չենք կարողանալու բանակցել, խաղաղություն չի լինելու, բայց ակնհայտ է հիմա, որ խաղաղությունը երբևիցե այսքան մոտ չի եղել: Հիմա կենացդ թող մի կողմ ու կոնկրետ հարցի պատասխանի՝ իսկ պատերազմին երբևէ էսքան մոտ եղել ե՞նք։ Ինչի՞ էդ մասին չես ասում, Հայաստանը էսքան մոտ ոչնացմանը երբևէ եղել է՞։ Դու պատերազմին շատ ավելի մոտ ես, քան խաղաղությանը։ Երբ դուք խաղաղություն բառն ասում եք, ես վախենում եմ։ Կամ խաղաղությունը ձեր բառարանում ուրիշ իմաստ ունի կամ էլ ձեռք եք առնում։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ Ադրբեջանի հետ խաղաղ կապրենք միայն նրանց պարտված լինելու դեպքում։ Հաղթած Ադրբեջանը չի կարող խաղաղ լինել մեզ համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan