ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով
14
Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Գյումրիում կայանալու է «Գյումրիի գավաթ 2025» միջազգային լրագրողական ֆուտբոլային մրցաշարը (տեսանյութ) Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները

2024 թվականը հայտարարել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի․ հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ, 2023թ. մեր հիշողությունների մեջ կմնա որպես համազգային ողբերգության տարի. 9-ամսյա շրջափակման ու լիակատար պաշարման և դրան հաջորդած սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի արդյունքում, չնայած համառ դիմադրությանը, ամբողջովին հայաթափվեց հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը: 
2020թ. ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի, տարածքի զգալի մասի բռնազավթման հետևանքով Արցախն ունեցել է մարդկային, քաղաքական, ռազմական, նյութական ծանր կորուստներ, իսկ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանը բնաջնջման՝ ցեղասպանության սպառնալիքի տակ հայրենազրկեց շուրջ 120 հազար արցախցիների: Բաքվի իրականացրած հանցագործությունների ցեղասպանական բնույթը հաստատվել է ոչ միայն նշանավոր ցեղասպանագետների, այլև միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Ավելին, նույն Ադրբեջանի հանցավոր արարքների ու քաղաքական ճնշումների արդյունքում Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մի մասը գտնվում է գերության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված ողջ բնակչությունը (շուրջ 150 հազար) ցրված է ամբողջ Հայաստանով: Տեղահանված արցախցիների մի որոշ մասն էլ ստիպված է եղել արտագաղթելու արտերկիր:
Արցախի իրենց հայրենակիցներին հարազատի պես են ընդունել և նրանց հոգսերի թեթևացմանը լծվել մայր հայրենիքի հարյուրավոր համայնքների տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Որոշ ծրագրեր իրականացվել են պետական մակարդակով, սակայն, դրա հետ մեկտեղ Հայաստանում տարատեսակ խմբեր և ուժեր փորձում են թույլ չտալ նոր իրավիճակում Արցախի պետական հաստատությունների ինքնակազմակերպումն ու քաղաքական ներուժի ձևավորումը՝ զուտ Արցախին վերաբերող խնդիրների առնչությամբ:

Երբեք հայկական իրականությունն այսքան պառակտված ու բաժանված չի եղել: Ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել որևէ ողջամիտ հայի և այս մտահոգությամբ էլ մենք  դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհի բոլոր կողմերում, դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հայրենակցական, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, մեր բոլոր գործընկերներին. մենք իրավունք չունենք մոռացության տալու մեր ազատագրական պայքարի փառավոր էջերը, մեր հերոսներին, մեր պատմական տարածքները: Մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք նաև ամեն կերպ պահպանել ներքին ինքնակազմակերպման այն կառույցները, որոնք արդեն իսկ ունենք։ Դրանք առաջին հերթին համայնքներն են, ստեղծագործական միությունները, արհմիությունները, մշակութային խմբերը և այլն։

Բոլոր ժողովուրդների մոտ էլ լինում են ձախողումներ, պարտություններ ու անհաջողություններ, բայց այդպիսի պահերին ազգերն ավելի են համախմբվում իրենց վեհ նպատակների, ինչպես նաև պատմական անցյալի և ապագայի մասին իրատեսական գաղափարների շուրջ: Մենք պարտավոր ենք առաջ շարժվել միասնական, այսինք՝ շատերի համար ընդունելի օրակարգով, որի ցանկում, մեր պատկերացմամբ, կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն.

  1. Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան ու մշտական բնակության վայրեր վերադառնալու նպատակը: Այս խնդիրը միայն ու միայն արցախցիների և նրանց կողմից ընտրված օրինական իշխանությունների միջև քննարկումների և հայության բոլոր հատվածների հետ համախոհությամբ ընդունված որոշումների արդյունք կարող է լինել: Պետք է ձգտենք միջազգային կառույցների և ազդեցիկ դերակատարների շահագրգռվածությունն այս հարցում դարձնելու իր պատմական հայրենիքում անվտանգ և ապահով ապրելու հուսալի երաշխիքներ:
  2. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված տեսանելի ու գործնական քայլեր: Խոսքը՝ բնակության համար բավարար պայմանների և աշխատանքի նոր հնարավորությունների ստեղծման մասին է, և այդ ուղղությամբ համալիր միջոցառումների ու ծրագրերի գլխավոր հանձնառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության Կառավարությունը: Տեղահանված արցախցիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու միջազգային ծրագրերի ընթացքը և առանձին երկրների հատկացրած գումարներից ծախսերը պետք է թափանցիկ լինեն հանրության համար:
  3. Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախի մշակութային, հոգևոր, նյութական արժեքների պահպանության խնդիրը: Այս ուղղությունը կարող է դառնալ Սփյուռքի հայկական կազմակերպությունների և նրանց ներկայացմամբ՝ ոչ հայկական կառույցների հոգատար վերաբերմունքի և ցանցային գործունեության գլխավոր թեմաներից մեկը՝ Արցախ վերադառնալու նախապայմանի տեսքով: Մեր վանքերն ու եկեղեցիները, հուշարձաններն ու գերեզմանատները, հարուստ պատմամշակութային ժառանգությունը չպիտի բաժին դառնան վանդալիզմի և կեղծարարության, դրանք պետք է ներառվեն միջազգային պաշտպանություն ապահովող կառույցների ցանկում:

Վերոնշյալ ուղղությունները միայն ընդհանրական պատկերն են այն առաջնահերթ անելիքների, որոնց մշակումն ու իրականացումը պահանջում են լուրջ և հետևողական ջանքեր հայության բոլոր հատվածների կողմից: Մեր համադրված աշխատանքով անհրաժեշտ է հավաքագրել ականատեսների վկայություններն ու փաստերը և փաստաթղթերի, տեսանյութերի միջոցով դրանք ներկայացնել միջազգային դատական ատյաններ՝ հանցագործությունների մասին կազմված փաթեթների տեսքով:

2023թ. Արցախում մեր հայրենակիցները դիմավորել են շրջափակման պայմաններում, բայց մեծ հույսերով, որ անկախ հանգամանքներից՝ ապրելու են իրենց նախնիների հողում՝ շարունակելով դարավոր ավանդույթները:

Մենք առաջարկում ենք, որ 2024 թվականը հայության բոլոր հատվածները հայտարարեն «Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման տարի» և ամեն ինչ ձեռնարկեն տեղահանված մեր հայրենակիցների կամքն ու վճռականությունը վերադարձնելու, Արցախի հանդեպ աշխարհասփյուռ հայության սերն ու վստահությունն ամրապնդելու և Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում արցախյան համառությամբ, հետևողականությամբ հետամուտ լինելու այդ գործին՝ որպես գործունեության սկզբունք որդեգրելով «Արցախ վերադարձի մեր ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով» կարգախոսը։

««Արցախ» հայրենասիրական կանչ»  հասարակական կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan