Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3
ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ)

Գյումրուց Երևան եկած հաջողակ խոպանչիները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հաղորդման այս թողարկման մեջ նշում է. «Նորիկը մի 10-12 տարի առաջ խոպան էր գնացել․ լավ չէին ապրում․ երկու տարի ո՛չ եկավ, ո՛չ փող ուղարկեց, մտածում էին՝ էնտեղ բույն ա դրել․ մեկ էլ մի օր վերադարձավ, միանգամից հարստացած։ Շատ անակնկալ ինչ-որ մի ձև փոխվել էր կյանքը․ չէր պատմում, թե ոնց, բայց հաստատ ասֆալտ փռելուց չէր։ Փողին փող չէր ասում․ իր ապրելակերպը փոխել էր էնպես, ասես անցյալից վրեժ լուծեր։ Հաբրգել էր։ Ասենք՝ պետք է խանութ մտներ, ջիփը կանգնեցնում էր փողոցի հենց մեջտեղում։ Գյուղում համարյա ոչ մի բան չէր փոխվել․ Նորիկն էր փոխվել։ Խոպանչի Նորիկին հիշեցի, երբ տեսա ամենագնացների շարասյունով Գյումրի շտապող, միանգամից հարստացած Նիկոլին ու իր խմբին։ ՔՊ-ականները գնացել էին Գյումրի ժողովի։
5 տարի 7 ամիս առաջ էդ էս սաստավը Գյումրուց դուրս եկավ քայլելով։ Մի հատ հիշեք իրենց վիճակը․ կարող եք բացել տեսանյութերը, վերհիշել․ համեմատեք՝ ինչ արտաքին վիճակով էնտեղից դուրս եկան, ոտքով, ընդամենը ուսապարկերով, մաշած կոշիկներով ու հիմա վերադարնում են ամենագնացների հսկա շարասյունով։ 8 հոգով քայլելով դուրս եկան, 18 ամենագնացով հետ եկան։  
Երեկ հերթական տեսանյութը դիտեցի, նույն Գյումրուց, որը տակնուվրա անող էր․ 85 տարեկան միայնակ տատիկը, հազիվ էր քայլում, Գյումրու ցրտերին համեմատ շատ թեթև հագնված, մի ձեռքին ձեռնափայտ, մյուսին՝ սղոց, գնացել էր տանից հեռու ինչ-որ տեղից վառելիք գտնելու։ Գտել էր փայտը, բայց ոչ կարողացել էր տեղաշարժել, ոչ էլ կտրել։ Դա Նիկոլի՝ շարասյունով Գյումրի այցի օրն էր։ Ըստ երևույթին Նազիկ տատը Նիկոլ է ընտրել, որովհետև տարեցների սրտից էր խոսում, ջահելների սրտից էլ էր խոսում, աղքատների սրտից էլ, բոլորի սրտից էլ․ կյանքի վերջին փուլում ապրում է միայնության, աղքատության, ցրտի ու տանջանքների մեջ, որովհետև հավատացել է մի հոգու, որը խոստացել էր իր կյանքը փոխել։ Մենակ չասեք՝ բա նախկինների վախտ․ որովհետև դուք հեղափոխություն արեցիք, որ իբր էդ տատիկը արժանապատիվ ապրի կյանքի մնացած տարիները։ Էդքան ծախս, որ արել էին Նիկոլի՝ մեծ շարասյունով Գյումրի այցի վրա, Գյումրու սաղ միայնակ տարեցներին տարվա վառելիք կտային։ Նիկոլը Գյումրի գնացել էր էն թիմով, որով դուրս էին եկել էդ քաղաքից։ Սաղ իրենց, վստահաբար, դզել-փչել են, տյունինգ են եղել արդեն։ Հիմա էլ, քաղաքական ժողովի էին գնացել։ Հըն ի՞նչ որոշեցիք, 85-ամյա տարեց միայնակները պե՞տք է ապրեն, թե չէ։ Հեծանիվով էր ման գալիս փողոցում, կառավարությունն էլ նկարում գցում էր, թե տեսեք վարչապետը հեծանվով գործի է գնում, էսպիսի բան ո՞ր մի երկրում կար։ Հիմա էդ հեծանիվը փոխվեց 18 ավտոմեքենայից շարասյան, հիմա էլ հարցրեք, թե ո՞ր մի երկրում կա տենց բան։
Էն Գյումրիում, որտեղ ինքը մի հատ բնակելի չի սարքել, որ դեռ հազարավոր դոմիկներ կան, բայց ասում էր հեսա հեսա էդ հարցը լրիվ փակելու ենք։ Հը՛, գյումրեցիներ, հիշու՞մ եք։ Քանի պատրաստ եք դուք ձեր տղերքին նվիրել Նիկոլին, որ տանի գերի հանձնի, երեք տարի հետո կեսին բերի, շնորհակալություն հայտնեք, արժանի չէ՞ մի հատ էլ կալոնայով ման գալուն, հաջորդ անգամ՝ 100 ավտոմեքենայով կգա։ Էդ ամեն մեքենայի գինը հլը հաշվեք, վրան էլ իր զրահապատ Մերսեդեսը ու հասկացեք՝ որքան է մեր ու ձեր վրա նստում ժողվարչապետի ժողով անելը այլ քաղաքում։ Ու եթե դա ձեզ համար նորմալ ա, ժողովուրդ ջան, մի 20 հատ էլ ավտո առեք նվիրեք, թող 40 ամենագնացներով ման գա, պատուհաններն էլ բացի, ձեր փողերը ցփնի դուրս։ Ձեր տղերքն էլ թող շարունակեն գնալ խոպան, որ մի կերպ ապրեք։
Ապարանում 80-անց պապիկը մոտենում է ու ամաչելով թուղթ ա տալիս Նիկոլին, ամաչում է ուզածը բարձր ասի։ Նիկոլն ա կարդում ու խնդում է՝ առանց ամաչելու, պապիկը 2 հազար դրամ փող էր ուզում։ Խնդում ա։ Խնդալու չէ, մեզ համար՝ լացելու է, իր համար է խնդալու, որովհետև էդ իր պահած թոշակառուն, որ մուրացկանություն է անում, վստահ եմ, իրեն դեռ մինչ հիմա հավատում է․ դրա համար ինքը խնդում է, մենք՝ հակառակը։ 3 Հազար դրամով թոշակ ես բարձրացրել, հազար անգամ փիարվել ես։ Էդ քո կալոննայի ամեն ավտոն որ խոդ են տալիս տաքանա, արդեն էդ պապիկի ուզածից 10 պատիկ շատ բենզին է վառում։
Մենք, դուք մի շատ կարևոր բան ենք մոռացել՝ 2018-ի իմաստը։ Դա մի քիչ շատ հիշեք։ Ասում էին վեր կացեք մերժենք Սերժին, որովհետև մարդը սաղ կյանք աշխատում ա, որ գնա թոշակի վայելի ծերությունը, իսկ մեր թոշակառուները ծերության վախտ էլ աշխատում են, որ գլուխները պահեն։ Հիմա նույնը չէ՞։ Ասում էին հեղափոխություն անենք, որ զինվորի ծնողը զինվորին բատինկա չուղարկի։ Զինվորի ծնողը հիմա բատինկա էլ, ֆորմա էլ, փող էլ, անգամ վերմակ ա ուղարկում։ Ու նա բախտավոր է, որովհետև շատ ծնողներ ծաղիկներով գալիս են իրենց զինվոր տղու շիրիմին այցի։ Ասում էին հելնենք մերժենք, որովհետև պաշտոնյաների որդիները բանակում չէին ծառայում։ Բա հիմա ո՞նց է, հլը գնացեք ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հարցրեք հիմա էդպես չէ՞։ Կառավարության կեսը չծառայած ա։ Ասում էին՝ հելեք հեղափոխություն անենք, որովհետև Սերժը 800 հեկտար հող ա հանձնել։ Նիկոլն ասում էր Սերժը փոխզիջումային տարբերակ է քննարկում, ի՞նչ իրավունք ունի փոխզիջումներից խոսելու։
Ասում էին հելնենք մերժենք, որովհետև թաղային խուժանները, հեղինակությունները ժողովրդին նեղում են, ընտրություւնների ժամանակ էլ պարտադրում են։ Հիմա նույն մարդկանց արդեն տեսնում ես ՔՊ շտաբում։ Արա, ասում ես, բա ձեր դեմ էր պայքարում Նիկոլը։ Ասում էին՝ դուրս եկեք փողոց, որովհետև լկտիություն է, պաշտոնյայի ախպերը, տղեն հանցագործություն են անում ու չեն պատժվում։ Բա հիմա ո՞նց է։ Իմ հաղորդումների ժամանակ արդեն լիքը չպատժված հեղափոխականների անուններ եմ տվել։
Երևանի թաղապետարանների աշխատողները անընդհատ փողոցներում շրջում են, մի հատ սխալ տեսնում են, վարույթներ են նախաձեռնում, տուգանում են։ Հիմա ի պաշտնե խախտում բռնողը, Էրեբունու թաղապետի տեղակալը, բարձրահարկ շենքին կից իրեն տուն է սարքել, մայթն էլ սարքել է շքամուտք։ Մի հատ ապօրինի բուդկա են տեսնում, Ավինյանն անձամբ բուլդոզերն առնում գնում ա քանդելու․ բա ձերոնց տներին ե՞րբ ես մոտենալու։ Հիմա ես գնամ թաղապետարան, ասեմ թույլ տցվեք ես մեր բնակելի շենքի պատին կպած ինձ մի հատ տուն սարքեմ, կասեն հա՞։ Նիկոլն ասում էր փռեք ասֆալտին նրանց, ովքեր ուղեկցորդներով են ման գալիս։ Օլիգարխիդ տեսել ե՞ս շքախմբով երթևեկելիս ու զբոսնելիս։
Մեկը մի վատ բան անում էր, մենք՝ լրագրողներս, հրապարակում էինք, Նիկոլենք ու իրենց աջակից այսպես ասած քաղհասարակութունը տասնապատիկ գունագեղ ներկայացնում էր, դուք արդարացիորեն բողոքում էիք, ասում էիք էսինչ թաղապետը վատն ա, էսինչը թալանչի ա, էն մեկել պաշտոնյան գողական ա գնում, նրա ախպերը բիզնեսմեն ա, էն մեկն էլ պաշտոնյա է, ախպորն էլ է դարձրել պաշտոնի, էն պաշտոնյան դղյակ ա սարքում։ Ու հիմա ստացվում է, որ դուք, որ բողոքում էիք, ընդամենը ուզում էիք, որ դուք լինեք այդ բոլորը, դուք խախտեք, դուք ձեր բարեկամին նշանակեք, դուք, էդ բիզնեսով զբաղվեք ու տան պատով մայթը զավթեք ու դեռ մի բան էլ ավելի․ այսինքն՝ բողոքում էին, որովհետև էդ ամենը դուք չէիք կարողանում անել։ Եթե ուրիշն էր անում, վատ էր, անթույլատրելի, եթե իրենք են անում, ընտիր ա։
Խոպանչի Նորիկին ինչի՞ հիշեցի խոսքիս սկզբում, որովհետև սա էլ սրանց խոպանն է, խոպանչու համար սովորաբար մեկ է, չէ՞, թե այդ երկրում ինչ կլինի, ինքը իր ժամանակավոր աշխատանքի է եկել, գործերը լավ լինի՝ էդ ա։ Սա էլ սրանց ժամանակավոր խոպանն է։ Մեռան ասելով նախկին-նախկին։ Արդեն համարյա 6 տարի իշխանության ես, 4 տարի հետո էլ քո 10 տարինա լրանում, ի՞նչ ես արել։
Կարճ ասած՝ եթե ամենայն բացասականը մեր երկրում էլ ավելի է խորացել, քան 2018-ին, եթե դուք ձեր ձևակերպած, ներկայացրած դևին խփեցիք ու ինքներդ դարձաք երեքգլխանի դև, նշանակում է՝ լրիվ մարդկանց իրավունք եք տվել անելու այն, ինչ անում էիք դուք 2018 թվականին։ Դու էլ, ժողովուրդ ջան, պետք է ի վերջո կողմնորոշվես, դու դեմ ես թալանի՞ն, քեզ աղքատացնելո՞ւն, թե դեմ ես, եթե դա անում է պողոսը, բայց կողմ ես եթե դա անում ա պետրոսը։ Եթե քեզ համար նշանակություն ունի ոչ թե թալան երևույթը, այլ թալանողի անձը, ուրեմն իմացիր, որ էլ ավելի վատ բաներ ես դեռ տեսնելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan