Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից. հիմա ի՞նչ է ասելու և անելու Փաշինյանը Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ)
25
Աղբի մեջ կորած Երևանը և Ավինյանի հերթական սուտը Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Պատերազմ Արցախում
Մոսկովյան հարթակը պետք է տապալի Փաշինյանը, ոչ թե Ալիեւը.Դավիթ Ջամալյան Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից. հիմա ի՞նչ է ասելու և անելու Փաշինյանը Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ Մայրաքաղաքը դեռ աղբի մեջ կորած է Աղբի մեջ կորած Երևանը և Ավինյանի հերթական սուտը Երկու երիտասարդ գիտնական ազատվեց բանակից Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) Ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ բնակվում է Նեթանյահուն (տեսանյութ) Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ) Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Ավան վարչական շրջան. բնակիչների հետ քննարկում կլինի Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը 2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Գևորգ Պապոյանը, հնարավոր է, լքի նախարարի պաշտոնը Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան

Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը

Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի քաղաքում, արդեն եղել էր այլ համայնքներում: Այնտեղ, որտեղ պարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՔՊԿ-ն, տեղական ընտրություններում, հետո տեղի է ունեցել ապօրինի իշխանազավթում: Արդյունքում՝ գողացվել է ժողովրդի քվեն ու տեղական իշխանիկ է նշանակվել ՔՊԿ-ականը կամ ՔՊԿ-ի հետ գործարքի գնացածը:
Ալավերդուց առաջ եղել է Գյումրին, Թալինը, Վանաձորը, Ախուրյանը...
Եղավ նաև Երևանը, որտեղ մեծամասնություն չունեցող ՔՊԿ-ն ստվերային գործընթացների արդյունքում կարողացավ «Հանրային ձայնի» միջոցով և Արամ Զավենովնայի քույր կազմակերպության ձայներով ավագանու նիստի քվորում ապահովել ու Տիգրան Ավինյանին նշանակել քաղաքապետ: Եվ դա այն դեպքում, երբ Ավինյանը ստացել էր Երևանում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսից մի փոքր ավելի քվե կամ ընտրությանը մասնակցողների ընդամենը 1/3-ի կարգի վստահությունը: Ինչևէ:
Այսօր հայտնի դարձավ, որ ՔՊԿ-ն Գյումրիում խզել է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության հուշագիրը: Դա նշանակում է, որ ՔՊԿ–ն որոշել է մեքենայություններով զբաղվել։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, արժե մի փոքր հետ գնալ և վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ, որից հետո կանցնենք բուն թեմային։

Բալասանյանի ճակատը զարդարվեց ՔՊԿ–ով

2021թ․ տեղի ունեցած Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեց 5 ուժ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՕԵԿ–ական, նախկին ԲՀԿ–ական, նախկին ՀՀԿ–ամերձ, մի խոսքով՝ Սամվել Բալասանյանի անվան դաշինքը (սա այն Բալասանյանն է, ով հայտարարում էր, թե իր ճակատին ՕԵԿ է գրած ու ինքը երբեք դուրս չի գա ՕԵԿ–ից ), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ՔՊԿ–ն, «Զարթոնքը», «Ապրելու երկիրը», ՀՀԿ–ն։
Նախընտրական փուլում բացի ՔՊԿ–ից մյուսները դիրքավորվել էին ընդդիմադիր դաշտում։ Գյումրեցիներն իրենց քվեով 1–ին տեղում նշանակեցին «Բալասանյան դաշինքին», հետո ՔՊԿ–ն էր։ Ոչ մի ուժ միայնակ չէր հավաքել ձայների կեսից ավելին։
Տրամաբանական էր, որ «Բալասանյան դաշինքը» պետք է միանար ընդդիմադիր դիրքավորմամբ ընտրություններին մասնակցած ուժերի հետ (վերջիններս համաձայն էին դրան ու պատրաստ էին քաղաքապետի պաշտոնում պաշտպանել «Բալասանյան դաշինքի» թեկնածուին), սակայն Բալասանյան Սամվելը Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ–ի համար էլ տեղ գտավ իր ճակատի վրա՝ կոալիցիա կազմելով վերջինիս հետ։ Գյումրիի քաղաքապետ նշանակվեց «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչը, իսկ տեղակալներ՝ ՔՊԿ–ական ներկայացուցիչները։
Փաստորեն, Գյումրին քվեարկեց Նիկոլի դեմ, սակայն Բալասանյանի քստմնելի վարքագծի արդյունքում Գյումրիում ՔՊԿ–ն դարձավ իշխանություն։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո Գյումրիում, կարելի է գյումրեցիներից հարցնել։ Քաղաքում կառավարման առումով «բարդակ» է։ Շունը տիրոջը չի ճանաչում, իսկ եթե ճանաչում է, ապա միանգամից մի քանի տիրոջ։

Գյումրիում սպասվում են արտահե՞րթ ընտրություններ

ՔՊԿ–ն հայտարարել է, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ կապերը՝ դա հիմնավորելով քաղաքի ստվերային կառավարմամբ։ Ասել են ստվեր, բայց չեն ասել, որ այդ ստվերային կառավարմանն իրենք են մասնակից դարձել։ Ստվերային կառավարիչն էլ եղել է Բալասանյանի տղան՝ Միսակ Բալասանյանը, որն էլ իր հերթին ստվերային գործարքի է գնացել ՔՊԿ–ի հետ։
Այդ ստվերային գործարքը հետևյալ տեսքն ունի․ Միսակին այս տարվա սեպտեմբերին նշանակել են Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Բացի այդ՝ Բալասանյաններին որոշակի երաշխիքներ են տվել սեփականության ու փողերի թեմաներով (պատահական չէ, որ Նիկոլը բոլոր փողատերերի դեմ քրեական գործեր է հարուցել, իսկ Բալասանյանի դեմ՝ ոչ)։
Ու հիմա, երբ ՔՊԿ–ն հայտարարում է փոխքաղաքապետերի հրաժարականների ու «Բալասանյան դաշինքի» հետ կապերը խզելու մասին, նշանակում է, որ գործարքը եզրափակիչ փուլ է մտնում։ Ըստ ամենայնի՝ ՔՊԿ–ն ուզում է Գյումրիում նոր ընտրություններ անցկացնել ու կրկին դիմել է Բալասանյանի օգնությանը։ Այս անգամ «Բալասանյան դաշինքին» վերապահված է, իբր, բոլորից նեղացածի ու սպասվող ընտրություններում կրկին ձայն փախցնողի դերը։
Եթե ՔՊԿ–ն դուրս է գալիս կոալիցիայից, նշանակում է, որ Գյումրիում պետք է նոր քաղաքապետ նշանակվի։ Եթե «Բալասանյան դաշինքը» միանա մյուս ուժերին, ապա կարող է պահպանել քաղաքապետի աթոռը։ Իսկ եթե չմիանա, ապա դա կհաստատի այն թեզը, համաձայն որի՝ գործարք է տեղի ունեցել ու «Բալասանյան դաշինքը» լուռ համաձայնություն է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար։ Իսկ դա էլ իր հերթին կնշանակի, որ Բալասանյանն օգնում է Նիկոլին, որպեսզի նա Գյումրիում նոր ընտրություններին ընդառաջ քաղաքապետ ունենա։ Այսինքն՝ Գյումրիում նիկոլենք վարվում են այնպես, ինչպես Տիգրան Ավինյանի միջոցով փոխքաղաքապետարանի վերածեցին Երևանը մինչև ընտրությունները (թեև դա էլ չօգնեց նրանց՝ ընտրություններում քվեների հսկիչ փաթեթ վերցնել)։

Գյումրեցու թասիբը

Նիկոլն ակնհայտորեն ուզում է ժողովրդից ու մասնավորապես՝ գյումրեցիներից խլել իրենց ձայնի իրավունքը ու Գյումրիում հերթական դրածոն ունենալ։ Որպես գործիք օգտագործվում է Սամվել Բալասանյանը և յուր որդի Միսակը։
Գյումրեցիների խնդիրը պետք է լինի դա թույլ չտալն ու Գյումրիից նիկոլենց դուրս շպրտելը։
Գյումրիից քայլելով եկողին պետք է նույն Գյումրիից թարս քայլեցնելով վռնդել։

Կորյուն Մանուկյան
Աղբյուրը` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan