«Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն ռադիոկայնն» ու «Ամերիկայի ձայնը» Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է «Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»

Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. կառավարությունը ձախողել է

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում խոսելու բյուջեի եկամուտների հսկայական աճերի մասին։ Միլիարդավոր դոլարների ավելացումից է խոսում։
Թվում է, թե նման աճերից հետո, Հայաստանում աղքատությունն էապես պիտի կրճատված լիներ։ Բայց արի ու տես, որ 2022թ. տվյալներով, 833 հազար մարդ Հայաստանում շարունակել է աղքատ լինել։
Ծայրահեղ աղքատներն էլ 40 հազարից ավելին են, չնայած խոստացել էին ընդհանրապես վերացնել։
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ մարդկանց կյանքը բարելավելու խոստումներով։ Բայց ինչպես պաշտոնական տվյալներն են փաստում, նրա իշխանության տարիներին սոցիալական իրավիճակը Հայաստանում գրեթե չի փոխվել, հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։
Պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալներով, 2022թ. Հայաստանում աղքատ է եղել բնակչության 24,8 տոկոսը։
2018թ. աղքատ էր 23,5 տոկոսը։
Եթե տոկոսները վերածենք չոր թվերի՝ կստացվի, որ 2018թ. Հայաստանում աղքատ էր՝ 792 հազար, 2022թ. աղքատ է եղել՝ 833 հազար մարդ։
Ճիշտ է, 2019թ. աղքատության գնահատման չափանիշները փոխել են, բայց այնպես չէ, որ դրանից հետո աղքատության պատկերը մեր երկրում շատ է փոխվել։
Չորս տարվա ընթացքում՝ սկսած 2019թ. մինչև 2022թ., Հայաստանում աղքատությունը կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով։ Միջինը՝ տարեկան ընդամենը 0,4 տոկոսային կետով։
Որպեսզի հնարավոր լինի ավելի լավ պատկերացնել, թե ինչ արդյունքների են հասել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն աղքատության կրճատման կամ բնակչության սոցիալական վիճակի բարելավման առումով, նշենք, որ 2017թ., նախորդ տարվա համեմատ, աղքատությունը մեր երկրում կրճատվել էր 3,7 տոկոսային կետով. այն էլ՝ մեկ տարվա ընթացքում։
Այնինչ՝ վերջին չորս տարիներին միասին կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով. 2,1 տոկոսային կետով ավելի քիչ, քան միայն 2017թ.։
Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպերով Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը որքա՞ն ժամանակ պետք կլինի Հայաստանում աղքատությունը վերացնելու համար։
Չորս տարվա ընթացքում աղքատության մակարդակը չնչին փոփոխություն է կրել, չնայած բյուջեի եկամուտներն այդ ընթացքում միլիարդավոր դոլարներով ավելացել են։ Հարց է ծագում՝ ո՞ւր են գնացել այդ գումարները, եթե դրանից հասարակության սոցիալական վիճակը գրեթե չի լավացել՝ 833 հազար մարդ շարունակել է ապրել աղքատության մեջ։
Նիկոլ Փաշինյանին երբ լսում ես, աշխատավարձերը համատարած աճել են, երբեմն կրկնապատկել ու եռապատկել են, թոշակներն ու նպաստներն են բարձրացրել, սոցիալական ծախսերն են ավելացրել։ Բայց պարզվում է, դրանից մարդկանց կյանքը գրեթե չի բարելավվել։ Իհարկե, ոչ բոլորինը։
Ի տարբերություն շատերի, իշխանությունների կյանքն այս ընթացքում էապես փոխվել է։ Շատերը բնակարանների ու թանկարժեք մեքենաների տեր են դարձել, իրենց կարող են ճոխություններ թույլ տալ՝ արտասահմաններում հանգստանալ, օգտվել բարձրարժեք հյուրանոցների ու հանգստյան տների ծառայություններից, հաճախել թանկարժեք ռեստորաններ ու գնումներ կատարել բրենդային խանութներից։ Այն դեպքում, երբ մինչև իշխանության գալը սուրճի փող չունեին, ապառիկով հազիվ էին կարողանում հեռուստացույց ու փոշեկուլ գնել։
Այս մարդկանց կյանքն իշխանափոխությունից հետո իսկապես բարելավվել է, այն էլ՝ անգամներով։ Պետական բյուջեի ու ոչ միայն պետական բյուջեի հաշվին, անգամներով ավելացրել են իրենց եկամուտները։
Փոխարենը՝ հարյուր-հազարավոր հասարակ քաղաքացիներ շարունակել են ապրել աղքատության մեջ։ Նրանց եկամուտներն այնքան չեն ավելացել, որպեսզի կարողանային հաղթահարել աղքատությունը։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Հայաստանը գտնվել է բարձր գնաճային միջավայրում։ Գներն անհամեմատ ավելի արագ են աճել, քան շատերի եկամուտները։
Չորս տարում կամ 2019-2022թթ. պաշտոնապես միջին գնաճը Հայաստանում կազմել է 18,4 տոկոս։ Սննդամթերքի գներն այդ ընթացքում բարձրացել են ավելի քան 27 տոկոսով։ Դեռ չենք ասում, որ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացումը երբեմն նույնիսկ տասնյակ տոկոսներով չի սահմանափակվում, հաշվվում է անգամներով։
Այդ նույն ժամանակ աղքատության միջին գծում գտնվող քաղաքացիների եկամուտներն ավելացել են ընդամենը 8,8 հազար դրամով կամ 20 տոկոսով։
Առաջին հայացքից եկամուտների աճը մի փոքր ավելի բարձր է, քան միջին գնաճինը։ Բայց բոլորն էլ գիտեն, թե ինչ է նշանակում միջին գնաճը։ Մարդիկ գնաճի ազդեցությունը զգում են ոչ թե միջին գնաճով, այլ հատկապես սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների տեսքով։
Միայն սննդամթերքի գնաճը չորս տարում գերազանցել է 27 տոկոսը. 7 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան աղքատության մեջ գտնվող քաղաքացիների եկամուտների աճը։
Վերջին տվյալներով, Հայաստանում 40 հազար քաղաքացի գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ։
Ծայրահեղ աղատությունը չորս տարում նվազել է ընդամենը 0,2 տոկոսային կետով։ 2019թ. բնակչության 1,4 տոկոսն էր ծայրահեղ աղքատ, 2022թ.՝ 1,2 տոկոսը։
Այս ցուցանիշները վկայում են, որ աղքատության առումով մեր երկրում չափազանց տխուր իրավիճակ է։ Բայց անգամ դա լիարժեք չի բնութագրում աղքատության ամբողջ պատկերը։
Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 41,3 տոկոսի։
Այսպես են իշխանություններն աղքատությունը կրճատում, չասենք՝ վերացնում։
Հասարակության մի հսկայական հատված շարունակում է աղքատ լինել՝ նույնիսկ արձանագրվող բարձր տնտեսական աճի պայմաններում։ Բնակչության յուրաքանչյուր չորսից մեկն աղքատ է։ Գրեթե կեսն ունի աղքատության վերին գծից ցածր եկամուտներ։
Մինչդեռ, իշխանություններն ու նրանց մերձավորները վայելում են իշխանական բարիքները։ Հազիվ մի քանի հազար դրամով թոշակ ու նպաստ են բարձրացնում, հարյուր-հազարներով իրենց աշխատավարձն են ավելացնում, ճոխ հավելավճարներ ու պարգևավճարներ ստանում։ Աղքատությունը երկրում վխտում է, իսկ իշխանությունները կարող են իրենց թույլ տալ 6 մլն դոլար վճարել՝ ինչ-որ հայտնի կամ անհայտ երգչի համերգի համար։ Միլիարդավոր դրամներ են ծախսում ծառայողական թանկարժեք մեքենաներ գնելու, իրենց աշխատասենյակները նորոգելու, կահ-կարասին տարին մեկ թարմացնելու, անիմաստ արտասահմանյան գործուղումների մեկնելու, պաշտոնական ընդունելություններ, ամանորյա խնջույքներ կազմակերպելու, փողոցները զարդարելու համար, երբ երկրում 833 հազար աղքատ, ավելի քան 40 հազար էլ ծայրահեղ աղքատ մարդ կա։
Սա է իշխանության բերած արդարությունը, երբ իրենք հարստանում են, իսկ հարյուր-հազարավոր մարդիկ հազիվ կարողանում են գոյություն պահպանել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

facebook sharing button
twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
sharethis sharing button

● Այս խորագրի վերջին նյութերը

 

Տնտեսության դիվերսիֆիկացիա՞, թե՞... պատգամավորն իշխանության քայլերը վտանգավոր է համարում

04.12.2023●10:51

ՀՀ–ն չի կարող ԵԱՏՄ բոլոր հնարավորություններից օգտվել, բայց կարող է գոնե ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն չվարել։

 

Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. կառավարությունը ձախողել է

04.12.2023●10:01

Սա է իշխանության բերած արդարությունը, երբ իրենք հարստանում են, իսկ հարյուր-հազարավոր մարդիկ հազիվ կարողանում են գոյություն պահպանել։

 

Այսօրվանից տան վարձից հարկ չվճարողներին կսկսեն տուգանել

01.12.2023●10:28

Նախատեսվում է տուգանել վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատրերին, որոնք իրենց բնակարանների վարձակալությունից ստացած եկամուտից պետության հարկ չեն վճարում։

 

750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ

30.11.2023●17:52

Ճանապարհը փակ էր մինչև երեկ, երեկ երեկոյան երթևեկությունը արդեն բեռնատարների համար վերականգնվել է, և բեռնատարները սկսել են դեպի Լարս շարժվել։

 

Մեքենան ներմուծելիս այլևս շահավետ չի լինի այն ձևակերպել որպես «ժամանակավոր ներմուծում»

30.11.2023●12:08

Նախագծով ներկայացված նախաձեռնությունը ուղղված է պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի բալանսավորմանը

 

ՀՀ-ից ՌԴ արտահանվող բեռներում 3 օրում 36 խախտում է հայտնաբերվել. ՍԱՏՄ-ն մտահոգված է

29.11.2023●17:15

Հայկական բեռներում վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը շեշտակի ավելացել են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan