Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից. հիմա ի՞նչ է ասելու և անելու Փաշինյանը Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ)
25
Աղբի մեջ կորած Երևանը և Ավինյանի հերթական սուտը Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Պատերազմ Արցախում
«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան Մոսկովյան հարթակը պետք է տապալի Փաշինյանը, ոչ թե Ալիեւը.Դավիթ Ջամալյան Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից. հիմա ի՞նչ է ասելու և անելու Փաշինյանը Խաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ Մայրաքաղաքը դեռ աղբի մեջ կորած է Աղբի մեջ կորած Երևանը և Ավինյանի հերթական սուտը Երկու երիտասարդ գիտնական ազատվեց բանակից Մարտակերտի քաղաքապետն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան Վտանգված է ՀՀ-ի պետականությունը. Վալդեմար Գերդտ (տեսանյութ) Ցուցարարները թրթուրներ և ծղրիդներ են բաց թողել այն հյուրանոցում, որտեղ բնակվում է Նեթանյահուն (տեսանյութ) Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ) Ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Ավան վարչական շրջան. բնակիչների հետ քննարկում կլինի Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը 2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը 35 հարց՝ կառավարության օրակարգում․ մեծ մասը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի. Ուղիղ Գևորգ Պապոյանը, հնարավոր է, լքի նախարարի պաշտոնը Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ Փաշինյանի գործուղումների հակառակ կողմը. դիվանագետները՝ հետին պլանում. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքից 3 ամիս անց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ» Իրավապահները 6 ժամով ձերբակալել են Միհրան Մախսուդյանին, 24 ժամով եղբորը՝ Եղիշե Մախսուդյանին Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները

Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել

Նոյեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Տիգրան Ավինյանի այն որոշումը, համաձայն որի՝ 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն (Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց) կարող են մտնել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։
Ոստիկանությունն այս կարգը խախտողներին կտուգանի 5.000 դրամով:
Քաղաքապետարանն այս քայլին գնացել է Երևանի կենտրոնն, իբր, բեռնաթափելու և խցանումների դեմն առնելու համար, սակայն արդյունքը զրոյական է կամ ավելի վատը: Փոխարենը կան դժգոհություններ և՛ տնտեսվարողներից, և՛ վարորդներից, քանզի տնտեսվարողների համար հսկայական խնդիրներ են առաջացել, իսկ խցանումներն առնվազն չեն պակասել, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելացել են: Ասել է թե՝ քաղաքապետարանը հոնքը սարքելու փոխարեն աչքն է հանել:

Այն, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է բեռնաթափել և խցանումների դեմն առնել, երկրորդ կարծիք չկա: Բայց դա համալիր լուծում է պահանջում: Ինչպես որ միայն ավտոբուսներ գնելով տրանսպորտային խնդիրը չի լուծվի, այնպես էլ բեռնատարների մուտքը Երևանի կենտրոն որոշակի ժամերի արգելելով խցանման հարցը չի լուծվի:

«Մայր Հայաստան» խմբակցությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տնտեսվարողներից, ովքեր հիմնավոր փաստարկներ են ներկայացնում ժամային սահմանափակումների ու հապճեպ կայացրած որոշման դեմ:

Մեր դաշինքը նախընտրական փուլում խոսել է մայրաքաղաքում բեռնատարների ժամային կարգավորումների մասին, բայց մենք առաջարկում էինք նախ լուծել վերգետնյա ու ստորգետնյա ավտոկայանատեղիների խնդիրը, կարգավորել լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հարցերը, ապա նոր միայն անցնել խցանման դեմ իրականացվող մյուս միջոցառումներին:

Բիզնես դաշտին պետք է տալ ժամանակ, որպեսզի նրանք կարողանան բեռնատար ավտոպարկերը թարմացնել: Ցանկացած նմանատիպ որոշում պետք է կայացնել տնտեսվարողների հետ քննարկումների ու ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ հիմա տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները, բարձրանում է միավոր ապրանքի ինքնարժեքը, տուժում է սպառողը, խցանումներն էլ պակասելու փոխարեն ավելանում են:

Մենք առաջարկում ենք՝

  • վերանայել ժամային սահմանափակումներ նախատեսող քաղաքապետարանի որոշումը՝ վերադառնալով մինչև նոյեմբերի 13-ը գործող կարգին կամ կրճատել ժամային սահմանափակումները (օրինակ՝ թույլ տալ բեռնատարներին Կենտրոնի նշյալ փողոցներ մուտք գործել նաև ժամը 12:00-ից մինչև 16:00), մինչև շահագրգիռ կողմերի հետ քննարկումներով օպտիմալ որոշում կայացնելը,
  • չեղարկել ոստիկանության կողմից կիրառված վարչական տուգանքները բեռնատարների վարորդների նկատմամբ:
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն

28.11.2023թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan