Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
11
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
Ջուր չի լինելու Մահացած բուժառուի ամուսինը պնդում է` պայմանավորվել են 2 վիրահատություն, այնինչ իրականացվել է 5-ը. Տեսանյութ Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց» Արժե՞ր դրա համար պատվաստվել ՔՊ-ի ներսում չեն կարողանում Արդարադատության նախարար ընտրել․ կռիվ է ընկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»

Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ի՞նչ «դարակազմիկ» ձևակերպում հնչեցրեց օրվա իշխանությունը՝ իր որդեգրած «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» համատեքստում: Թե բա՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածության, մասնավորապես՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության (այն մեր քաղաքական իրականության մեջ բնորոշվում է նաև որպես կապիտուլ յացիոն հայտարարություն) բոլոր երաշխիքները հօդս են ցնդել, ուստի «խաղաղության պայմանագիրը» Փաշինյանը կկնքի Արևմուտքում՝ արևմտյան երկրների երաշխավորությամբ: Ասել կուզի՝ «ռուսական երաշխիքները» բանի պիտանի չեն, հետևաբար, պետք է «արևմտյան երաշխիքների» պոչից բռնել:
Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը՝ զուտ հասարակ տրամաբանության տեսանկյունից, եթե «Ա» երաշխիքը չի գործել, դրանից դեռ չի հետևում, որ «Բ» երաշխիքը ավելի հուսալի է:
Ըստ որում, այստեղ միտումնավոր շրջանցում ենք հարցը, որ իշխանությունը, ենթադրենք, ամեն ինչ արել է, որպեսզի «Ա»-ն չգործի: Բայց, եթե մոտեցումն այն է, թե՝ «Ա» երաշխիքը չգործեց, դրա համար էլ «Բ»- ին ենք անցնում, ապա դա փորձարկում է, իսկ քաղաքական տեսանկյունից, մանավանդ, մեր իրական պայմաններն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ դա ուղղակի արկածախնդրություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Առավել ևս, որ արդեն մի քանի անգամ չի հանգեցրել: Հիմա՝ մի փոքր ավելի առարկայական: Իսկ այդ ինչի՞ց է փաշինյանական իշխանությունը վերցրել կամ համոզվել, որ «Արևմուտքի երաշխիքները» ավելի աշխատունակ են, գործող կամ հուսալի: Իրենք՝ փաշինյանականները ասում են, որ իրենց իսկ ստորագրած, ընդունած նոյեմբերի 9-ի հայտարարությունը սխալ էր: Այսինքն, մեկ (իրականում բազմաթիվ) ճակատագրական սխալ արդեն թույլ են տվել, այսինքն՝ ընդունում են, որ սխալ են թույլ տվել:
Դրանից, ի դեպ, դժվար չէ ենթադրել, որ նույն թիմը կարող է էլի ու էլի ճակատագրական սխալներ թույլ տալ: Բայց ասում են, թե 2020-ի նոյեմբերի 9-ի սխալը (իրենց բնորոշմամբ) հաշվի առնելով՝ որոշել են, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի կամ արևմտյան երկրների «հովանու ներքո» և տրամադրած երաշխիքների առկայության պայմաններում կնքեն: Բայց դրա հետ մեկտեղ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, քարոզիչներն ու խոսիչները բացարձակապես ոչինչ չեն ասում այն մասին, որ «արևմտյան երաշխիքները» ևս հասցրել են փորձարկել, ու դրանք նմանապես չեն գործում ու չեն գործել: Խոսենք թարմ փաստերով ու թեթևակի դիտարկենք այն «արևմտյան երաշխիքները», որ Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ ունեցել է կոնկրետ Արցախի խնդրի ու Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում: Այսպես. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ԵԽ նախագահ Միշելի «բարձր հովանու ներքո», Փաշինյանը կոնկրետ պայմանավորվածություններ է կայացրել Ալիևի ու Էրդողանի հետ, մասնավորապես՝ հանձն է առել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Պարզ ասած՝ ուրացել է Արցախը:
Բայց նույն Արևմուտքը երաշխավոր է եղել, որ Արցախի հայության իրավունքները պիտի պաշտպանվեն: Եվ ո՞ւր են այդ երաշխիքները, ո՞ր սառույցին կամ ավազին գրված մնացին: Եվ ի՞նչ արեց նույն այդ Արևմուտքը, երբ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախում՝ բնիկ հայությանը ենթարկելով բռնի տեղահանության: Երկրորդ. այս տարվա փետրվարի 22-ին, ինչպես հայտնի է, Արդարադատության միջազգային դատարանը կամ, որ ավելի հայտնի է տեղակայման վայրով, «Հաագայի դատարանը» որոշում կայացրեց, որով պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: Սա առանցքային պահ է: Հիշեցնենք, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանի «խաղեր տալու» հետևանքն այն եղավ, որ Ալիևը 2022-ի դեկտեմբերից նախ՝ մասնակի, ապա տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 21-22-ը, երբ սկսվեց արցախցիների զանգվածային տեղահանությունը:
Հիմա. Հաագայի դատարանի որոշումից էլ ուժեղ, «քար ծակող» երաշխի՞ք: Այն էլ՝ ոչ թե սոսկ «ռուսական» կամ «արևմտյան» երաշխիք, այլ՝ միջազգայի՛ն, այն էլ՝ այդ մակարդակով: Ու ի՞նչ: Իսկ ոչինչ: Գործե՞ց այդ երաշխիքը: Ոչ, չգործեց: Ընդամենը անատամ կոչեր հնչեցին առ Ալիև, թե՝ «վա՜յ, բա չեք ամաչո՞ւմ, ճանապարհը ինչո՞ւ չեք բացում» ոճով ու ոգով: Դե, նա էլ ասաց՝ «լավ եմ անում, չեմ բացում, ես՝ իմ ճանապարհները, կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ դրանք ադրբեջանական ճանապարհներ ու տարածքներ են, կարճ ասած՝ ո՞վ եք դուք վաբշե...»: Հիմնականը՝ «արևմտյան երաշխիքը», այն էլ՝ միջազգային դատարանի կողմից հաստատված երաշխիքը չգործեց, փուչիկ մի բան դուրս եկավ: Նույն կերպ՝ այս տարվա հունիսին, ապա նաև հուլիսին Փաշինյանը, ԵԽ նախագահ Միշելի հովանու ներքո, Ալիևի հետ հանդիպումներ է ունեցել: Հասկանալի է, որ այս դեպքում Եվրոպայի քաղաքական ղեկավարներից մեկը զուտ միջնորդ չէր, այլև երաշխավոր: Ու ի՞նչ, գործեցի՞ն այդ երաշխիքները: Ոչ, չգործեցին: Հարկավ, փաշինյանական քարոզիչ, խոսիչ, ներկայացուցիչները կարող են հակադարձել, թե մի բան է հանդիպումը, մեկ այլ բան՝ ստորագրված փաստաթուղթը... Մի՞թե: Կամ՝ արդեն դասական դարձած տարբերակով՝ իյա՜, իրո՞ք:
Հաագայի դատարանի որոշումից էլ զիլ փաստաթո՞ւղթ: Չէ՞ որ դա էլ հո փաստաթուղթ էր, այն էլ՝ դատարանի, այն էլ՝ միջազգային դատարանի որոշում: Կարելի էր նաև Գրանադայի խայտառակ հայտարարությունը դիտարկել նույն համատեքստում, բայց ասվածն էլ, կարծում ենք, արդեն բավարար է հասկանալու համար, որ հարցը ոչ միայն կամ ոչ այնքան երաշխիքներն են կամ դրանք տրամադրողները, այլ մեկ այլ բան: Իսկ բուն հարցն այն է, թե ում, այդ որ իշխանության հետ են ինչ-որ բան պայմանավորվում, ի դեմս ում են ինչ-ինչ երաշխիքներ տալիս կամ խոստանում: Հարցը Փաշինյանն ու նրա իշխանությունն են: Նման իշխանությանը, հնարավոր է, խոսքով կամ թեկուզ ինչ-որ թղթի վրա, ով ինչ «երաշխիք» ասես՝ կարող է տալ: Մե՞ջն ինչ: Եթե դու ամեն ինչ արել ես, որպեսզի ոչ մեկի կողմից լուրջ չընդունվես, եթե ամեն ինչ արել ես քո ներկայացրած երկիրը թշնամու առաջ փռելու համար, ի՞նչ կապ ունի, թե ով ինչ երաշխիք է տվել կամ չի տվել: Հարցը երաշխիքների «ռուսական» կամ «արևմտյան» լինելը չէ միայն: Հարցն այն է, որ նման իշխանության պարագայում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիները չեն կարող որևէ երաշխիք ունենալ, մեղմ ասած: Սրա մասին է պետք մտածել, դրանից է պետք ճիշտ հետևություններ անել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan