«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Զատուլին. Փաշինյանը ճարպիկ մանիպուլյատոր է. դա միակ բանն է, որ նա կարող է անել

Համոզված եմ, որ դասագրքերի պատմությունը միայն սկիզմբ է։ Այս մասին «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշումը հանրապետության դպրոցներ ռուսաց լեզվով դասագրքերի դպրոցներին փոխանցելու գործընթացը կասեցնելու վերաբերյալ։
«Որովհետև մենք խոսելու ենք Գյումրիում մեր բազայի, ՀԱՊԿ-ին անդամակցության, Եվրասիական միությանն անդամակցության մասին։ Այս ամենը կգա ժամանակի հետ։ Պարզապես պարոն Փաշինյանը չի կարող ամեն ինչ միանգամից իրականացնել: Դե, ոչ բոլորն են նրա հետեւից հասցնում»,- նշել է ռուս քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը որոշել է օգտվել ստեղծված իրավիճակից՝ «Արեւմուտքի դեմ մեր պայքարից»։ «Նրանից, որ մենք հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում Ուկրաինայում։ Նրանք հնարավորություն ունեցան ազատվել իրենց քաղաքական հակառակորդներից՝ Ղարաբաղի հետ միասին: Նրանք դա արեցին և դրա պատասխանատվությունը գցեցին մեզ վրա։ Իսկ հիմա շտապում են Հայաստանը որքան հնարավոր է արագ այլ ուղղությամբ շրջել»։
«2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից։ Մենք ասացինք՝ դե գիտեք, այստեղ չենք կարող...
Դրանից հետո նա գնաց ընտրության։ Ընդդիմությունը դիմեց մեզ և խնդրեց, որ ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցենք իրենց։ Ասացինք՝ ոչ մի դեպքում, եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի, նա ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս պայմանագիրը, նա ստորագրած երեքից մեկն է... Եթե նա չկա, ուրեմն պատերազմական գործողությունները նորից կսկսվեն, մենք կներգրավվենք, մենք կներքաշվենք, մենք չենք ուզում ներգրավվել, մենք մեր գործերն ունենք, այնպես որ ձեռք մի տվեք նրան: Իսկ հիմա հասել ենք նրան, որ դասագրքերն այլեւս չեն ընդունվում»,- նշել է Զատուլինը։
«Մենք մեր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ենք մտցրել՝ ելնելով պատերազմի արդյունքներից և երկու կողմերի հետ պայմանավորվածություններից, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և ինքը կասկած չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Անմիջապես մենք հայտնվեցինք շատ տարօրինակ դերում, այնտեղ մեր զինվորականները, ոչ թե որպես երկու կողմերի բաժանող են, այլ ընդհանրապես որեւէ մանդատ չունեցող մարդիկ։ Եվ մենք նորից հայտնվեցինք մի իրավիճակում, որ ասացինք՝ լավ, քանի որ Փաշինյանն ասել է, դե, նա ամենագլխավոր հայն է, նշանակում է՝ այդպես է։
Ի՞նչ իմաստ ուներ, որ մենք հետևեինք Փաշինյանին: Մենք պետք է պաշտպանեինք մեր վարկածը՝ մենք այնտեղ ենք, քանի որ առանց մեր ներկայության այնտեղ մշտական ​​բռնության և արտաքսման սպառնալիք կա։
Ի՞նչ է պատահել: Պատահել է այն, որ այսօր այս ԼՂ-ում ոչ մի հայ չկա, հարյուր հազար մարդ գնացել է։ Սա իսկական տեղահանություն է Ադրբեջանի գործողությունների ազդեցության տակ, եւ մենք չենք վիճել այս հարցում՝ ստանձնելով խաղաղապահ գործառույթներ»։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ-ը նույնպես հարվածի տակ է հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց խորանալ դեպի Հայաստանի խորքը։ Սա իսկապես եղել է։ Պետք էր անհապաղ արձագանքել, գոնե զանգահարել, հրապարակային հայտարարել եւ այլն։ Սկսեցինք ուշ արձագանքել ու սրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ ճարպիկ մանիպուլյացիա է անում, մանիպուլյատոր է։ Սա միակ բանն է, որ նա գիտի, թե ինչպես անել, և անում է դա։ Եվ պետք է ասել, որ Ռուսաստանի նկատմամբ վստահության աստիճանն, իհարկե, նվազում է հենց Հայաստանում՝ կապված այն բանի հետ, որ առավոտից երեկո նրանց ուղեղները լվացվում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ»,- ասել է Զատուլինը։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan