«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
14
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

«Իմ ցուցմունքը». Ավետիք Իշխանյան

 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԻՄ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին, ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։ Ծանուցագրում գրված է․ «facebook.com» սոցիալական կայքում 2019 թվականի սեպտեմբերի 19-ին կատարված հրապարակման հիման վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի թ-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված թիվ 59109523 քրեական վարույթով, ՀՀ քրեական դատավարության 149-րդ, 150-րդ, 152-րդ և 153-րդ հոդվածներով սահմանված կարգով Դուք 2023 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, որպես վկա հարցաքննության համար անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանի մոտ՝ (ք․ Երևան, Պարույր Սևակ 4, հետ․ 010-23-08-01)։

Օբյեկտիվ պատճառով, հնարավորություն չունենալով գնալ հարցաքննության, իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանի միջոցով, առաջարկել ենք հետաձգել հարցաքննությունը։ Ամեն դեպքում, որոշեցի հրապարակայնացնել ինձնից սպասվելիք ցուցմունքը։ Ըստ էության, ես պետք է որպես վկա ցուցմունք տամ իմ իսկ գրառման մասին, այսինքն՝ ինքս իմ դեմ։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի վկան իրավունք ունի. «հրաժարվելու ցուցմունք տալուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ»։ Սակայն ես այդ կետից չեմ օգտվում, բայց և հրապարակայնորեն հրաժարվում եմ քննիչ Ա․ Խաչատրյանի հարցերին պատասխանելուց։ Ահա իմ, նույնպես հրապարակային ապագա միակ գրավոր ցուցմունքը․ «Պարոն Ա․ Խաչատրյան, ես հրապարակայնորեն հրաժարվում եմ Ձեր հարցերին պատասխանելուց։ Դուք, ինչպես նաև քննչական կոմիտեի բոլոր քննիչները, Ձեր ղեկավարով հանդերձ, ինքնուրույն չեք, այլ միայն կատարում եք ՀՀ վարչապետի հրահանգները։

Չնայած, Դուք, բոլոր քննիչներդ, հավանաբար ունեք բարձրագույն իրավաբանական կրթություն և ուսման տարիներին սովորել եք, թե ինչ է իրավական պետությունը, իշխանությունների տարանջատումը և ստացել եք մասնագետ-իրավաբանին անհրաժեշտ այլ գիտելիքներ նույնպես, այսօր այդ ամենը մի կողմ դրած, պատվերով քրեական գործեր եք հարուցում։ Այնպես որ, ես Ձեզ բացարձակապես չեմ վստահում և չեմ հավատում, որ Դուք կիրականացնեք անաչառ քննություն։

Եթե Դուք իսկապես՝ մասնագիտական պատվով և խղճով իրավաբան լինեիք, ապա կհրաժարվեիք սույն գործի քննությունից և հրաժարական կտայիք ՀԿԳ քննիչի Ձեր պաշտոնից։ Իսկ թե իմ ֆեյսբուքյան, սեպտեմբերի 19-ի գրառմամբ․ «Մահ դավաճաններին», ինչ և ում եմ նկատի ունեցել, այդ մասին ես կհայտարարեմ դատարանի դահլիճում։ Դատարանի դահլիճում իմ ապագա ելույթը ոչ թե ուղղված կլինի դատարանին, արդարացման կամ մեղմ պատժի ակնկալիքով, այլ Հայաստանի հասարակությանը։ Իսկ թե ինչ որոշում կընդունի դատարանը, ինձ բացարձակապես չի հետաքրքրում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan